Բժիշկ Սթրենջ: Խելագարության բազմատիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բժիշկ Սթրենջ: Խելագարության բազմատիեզերքում
Doctor Strange in the Multiverse of Madness
Doctor Strange in the Multiverse of Madness.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
ՀիմքԲժիշկ Սթրենջ
Թվական2021, մայիսի 7, 2021 և մայիսի 6, 2021
Լեզուանգլերեն
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ, Բենեդիկտ Վոնգ, Չիվիթել Էջիոֆոր և Էլիզաբեթ Օլսեն
ԿինոընկերությունMarvel Studios
Doctor Strange in the Multiverse of Madness Վիքիպահեստում

«Բժիշկ Սթրենջ: Խելագարության բազմատիեզերքում» (անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness), Marvel Comics-ի կերպար Բժիշկ Սթրենջի մասին սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Marvel Studios-ը։ Տարածման իրավունքը պատկանում է Walt Disney Studios Motion Pictures ընկերությանը։ Ֆիլմը հանդիսանում է 2016 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի քանակով 27-րդ ֆիլմը։ Գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը։ Նաև իրենց դերերին են վերադառնալու Էլիզաբեթ Օլսենը, Ռեյչել Մաքադամսը և Բենեդիկտ Վոնգը։

2018 թվականի դեկտեմբերին Սքոթ Դերիքսոնը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի շարունակության համար[1]։ Բայց 2020 թվականի հունվարին Դերիքսոնը թողել է ռեժիսորի պաշտոնը ստեղծագործական խնդիրների պատճառով, բայց մնացել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[2]։ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են իրենց կերպարներին վերադառնալու մասին։ Էլիզաբեթ Օլսենը նույնպես կհայտնվի ֆիլմում՝ կատարելով Վանդա Մաքսիմոֆի (Ալ կախարդուհի) կերպարը[3]։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմը նկարահանվելու է որպես սարսափ, ինչը նմանօրինակ առաջին ֆիլմն է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[4]։ Նկարահանումները պետք է սկսվեն 2020 թվականի մայիսին։

«Բժիշկ Սթրենջ: Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում պետք է հայտնվի 2021 թվականի մայիսի 7-ին[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բենեդիկտ Քամբերբեչ Բժիշկ Սթրենջ[1] Բժիշկ Սթրենջ[1]
Էլիզաբեթ Օլսեն Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[6] Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[6]
Ռեյչել Մաքադամս Քրիստինա Պալմեր[7] Քրիստինա Պալմեր[7]
Բենեդիկտ Վոնգ Վոնգ[1] Վոնգ[1]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Քարգիլը հայտարարել է, որ նա և Դերիքսոնն ունեն «տարօրինակ մտքեր», որոնք կարող են իրականություն դառնալ ֆիլմի հետագա սիքվելներում[8]։ 2016 թվականի հոկտեմբերին Դերիքսոնը հաստատել է, որ նա ունի շարունակության մասին ծրագրեր, որ. «Ինձ դուր է գալիս կերպարը, ինձ դուր է գալիս վիզուալ հնարավորությունները և ես լավ գիտեմ կոմիքսները, առաջին ֆիլմը՝ այսբերգի գագաթն է: Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել»։ Ռեժիսորը ցանկացել է հետևել 2008 թվականի «Մռայլ ասպետ» ֆիլմի օրինակին և «ստեղծել խորաթափանց չարագործ»։ Գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը ավելացրել է, որ պայմանագիր է կնքել Բժիշկ Սթրենջի մասին պատմող ամենաքիչը մեկ ֆիլմում նկարահանվելու մասին։[9]։ Դերիքսոնը հետաքրքրություն է ցուցաբերել Մղձավանջ սիքվելի նկատմամբ որպես գլխավոր անտագոնիստ[10], նաև պատմել է Ջոնաթան Փենգբորնի և Համիրայի կերպարները բացահայտելու վերաբերյալ, որոնք ունեցել են շատ քիչ էկրանային ժամանակ։ Դերիքսոնի խոսքերով՝ իր և Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգիի և Ջո Ռուսոյի սերտ փոխկապակցվածության շնորհիվ, 2018 թվականի «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» և 2019 թվականի «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերի ռեժիսորներից մեկը, նա «տեղյակ է եղել», որ ներկայացվելու է նաև Բժիշկ Սթրենջի քրոսովեր ֆիլմը[11]։ Առաջին մասի սցենարիստներից մեկը՝ Ջոն Սթեյթսը հայտարարել է, որ նա կցանկանար տեսնել Քլեային՝ ֆիլմի շարունակությունում[12]։

2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Սքոթ Դերիքսոնը վերադառնալու է ֆիլմի շարունակության աշխատանքներին, այն բանից հետո, երբ կավարտի «Լոքքերի բանալիները» հեռուստասերիալում իր պարտականությունները[13]։ 2018 թվականի դեկտեմբերին Դերիքսոնը «աննկատելիորեն» պայմանագիր է կնքել ստուդիայի հետ, սիքվելում ռեժիսորի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ[1]։ Marvel-ը հայտարարել է ֆիլմի ռեժիսորի որոնումների մասին, այն ժամանակ, երբ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են, որ վերադառնալու են Սթիվեն Սթրենջի, Քրիստին Փալմերի և Վոնգի դերերին[1][7]։ The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ ֆիլմի սցենարը գրվելու է 2019 թվականի ընթացքում, այն ժամանակ, երբ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի սկզբին, ավելացնելով, որ ֆիլմը մեծ էկրաններին է բարձրանալու 2021 թվականի մայիսին։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին, նաև հաստատվել է Ալ կախարդուհու դերում Էլիզաբեթ Օլսենի դերակատարման մասին։ Ֆայգիի խոսքերով ֆիլմը կապված է լինելու Disney+ հեռուստաալիքի «ՎանդաՎիժեն» հեռուստասերիալի հետ, որը դարձնում է ֆիլմը՝ միակը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ում, որը կապ ունի հեռուստասերիալի հետ[14]։ Դերիքսոնը մտադրություն ունի, որ կոմիքսներից ֆիլմի մեջ ներառի մի շարք «գոթական» տարրեր՝ առաջին ֆիլմի համեմատ[6]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Դերիքսոնը լքել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը՝ Marvel-ի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, բայց համաձայնել է զբաղեցնել գործադիր պրոդյուսերի պաշտոնը[2]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների սկիզբը կայանալու է 2020 թվականի մայիսին։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Յարոն Օրբախը[15]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի մեջ հայտնվելու է 2021 թվականի մայիսի 7-ին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kit Borys (December 11, 2018)։ «Scott Derrickson Returning to Direct 'Doctor Strange' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 2020-01-07 
  2. 2,0 2,1 Lang Brent, Donnelly Matt (January 9, 2020)։ «'Doctor Strange 2' Director Scott Derrickson Drops Out (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2020-ին։ Վերցված է January 9, 2020 
  3. Patel Rohan (20 июля 2019)։ «Doctor Strange in the Multiverse of Madness Officially Announced; Will Also Star Elizabeth Olsen»։ ComicBookMovie։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  4. Eisenberg Eric (20 июля 2019)։ «Doctor Strange 2 Will Be More Horror-Centric, Feature A Surprise MCU Hero»։ CinemaBlend։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  5. Couch Aaron, Kit Borys (20 июля 2019)։ «Marvel Unveils Post-'Endgame' Slate with 'Eternals', 'Shang-Chi' and Multiple Sequels»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 20 июля 2019-ին։ Վերցված է 20 июля 2019 
  6. 6,0 6,1 6,2 Donnelly Matt (20 июля 2019)։ «‘Doctor Strange’ Sequel Billed as First MCU Horror Film at Comic-Con»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  7. 7,0 7,1 McNary Dave (11 декабря 2018)։ «‘Doctor Strange’ Director Scott Derrickson to Return for Sequel»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 12 декабря 2018 
  8. Կաղապար:Cite av media Partial transcriptions from MCUExchange (Archive) and Newsarama (Archive)
  9. Hunt James (24 октября 2016)։ «Doctor Strange 2: director confirms early plans»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2016-ին։ Վերցված է 24 октября 2016 
  10. Krupa Daniel (28 октября, 2016)։ «Doctor Strange Director's Idea For a Sequel»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 29 октября, 2016-ին։ Վերցված է 2 ноября, 2016 
  11. Deckelmeier Joe (4 ноября 2016)։ «Scott Derrickson Discusses Doctor Strange's Comic Book Influences»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 4 ноября 2016-ին։ Վերցված է 5 ноября 2016 
  12. Huver Scott (23 декабря, 2016)։ «Passengers Screenwriter on Space Science & Interstellar Love Stories»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 26 декабря, 2016 
  13. Andreeva Nellie (20 апреля, 2017)։ «‘Locke & Key’ Drama From Carlton Cuse, Joe Hill & IDW Gets Hulu Pilot Order, Scott Derrickson To Direct»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին։ Վերցված է 20 апреля, 2017 
  14. Hood Cooper (20 июля 2019)։ «Scarlet Witch Will Star In Doctor Strange 2; Connects To Disney+ Series»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  15. Palmer Poppy-Jay (December 31, 2019)։ «Doctor Strange 2 to feature classic Marvel characters, says Kevin Feige»։ SciFiNow (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-31-ին։ Վերցված է 2020-01-07