Բզակտուց
| Բզակտուց | |
Բզակտուց | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
| Ընտանիք | Բզակտուցավորներ (Recurvirostridae) |
| Ցեղ | Recurvirostra |
| Տեսակ | Բզակտուց (R. avosetta) |
| Միջազգային անվանում | |
| Recurvirostra avosetta | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Բզակտուց (լատիներեն՝ Recurvirostra avosetta), բզակտուցավորների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 42-45 սմ է, թևերի բացվածքը՝ 77-80 սմ։ Հասուն բզակտուցը վերևից հիմնականում սպիտակ է՝ մուգ սև նախշերով, ներքևից՝ սպիտակ։ Գլխի վերին մասը, վիզը և թևերի ծայրերը սև են։ Երիտասարդ բզակտուցինը՝ սևի փոխարեն մուգ դարչնագույն են, ուսափետուրները՝ խայտավոր։ Կտուցը երկար է՝ վերև կեռված, ոտքերը՝ կապույտ։
Քայլելու ընթացքում կերը հավաքում է կտուցով, հաճախ լողում է՝ գլուխը կիսասուզելով ջրի մեջ։ Բնակվում է գետերի, լճերի ափերին, ծանծաղուտներում։ Նստակյաց է, քիչ տարածված։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում է փոքր գաղութներով և զույգերով, որոնք ձևավորվում են ապրիլին։ Բույնը փոսիկ է՝ չոր խոտաբույսերի ցողուններից՝ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 50 մմ տրամագծով, կանաչամոխրագույն, մուգ կարմրադարչնագույն և մոխրամանուշակագույն պտերով 3-4 ձու։ Երիտասարդ, թռչելու ունակ ձագերը հայտնվում են հուլիս-օգոստոսին։ Բնադրման շրջանում չափազանց զգույշ է։ Վերջին տարիներին թվաքանակը խիստ նվազել Է։ Համարվում Է հազվագյուտ տեսակ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակ առ ժամանակ հանդիպում է ամբողջ Եվրասիայում։ Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խիստ հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզակտուց» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բզակտուց» հոդվածին։ |
| ||||||||||