Բե Դոնգ Շին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բե Դոնգ Շին
Բե Դոնգ Շին 1920-2008
Ծնվել էհունիսի 6, 1920, Քվանջու, Չոլլանամ
Վախճանվել էդեկտեմբերի 10, 2008
Մահվան վայրՉոլլանամ-դո, Յոսու
Ազգությունկորեացի
ԿրթությունԿավաբատայի անվան արվեստի դպրոց
Դավանանքկաթոլիկ
Մասնագիտություննկարիչ
Ոճարևմտյան նկարչություն, ջրաներկ
ՊարգևներՄշակութային վաստակի շքանշան
ՀայրԲե Սոն Ջե
ՄայրՉոն Օգ Հի
ԱմուսինՎատանաբե Մասաե, Քիմ Յոն Գու
ԶավակներՎատանաբե Յոնգ, Հու Րենգ Քի, Բե Քյոնգ Ձա
 Dong-shin Bae Վիքիպահեստում

Բե Դոնգ Շին (կորեերեն՝ 배동신,Հանջա՝ 裵東信, անգլ.՝ Dong-shin Bae, Հունիսի 16, 1920, Քվանջու, Չոլլանամ- Դեկտեմբերի 10, 2008, Չոլլանամ-դո, Յոսու) Չոսոն դարաշրջանի և Կորեայի հանրապետության՝ Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանի արևմտյան նկարիչ։ 1937 թվականին 17 տարեկան հասակում ուսումնասիրել է արվեստ՝ սովորելով Ճապոնական կայսրությունում և 1943 թվականին ավարտել է արևմտյան գեղանկարչության ֆակուլտետը Կավաբատայի անվան արվեստի դպրոցում։ Նա միացավ Ազատ նկարիչների Ճապոնական ասոցիացիային[1] և սկսեց նկարել ջրաներկով, որը Կորեայի ազատագրումից հետո ուշադրության չէր արժանանում։ Նա քննադատվեց կորեական ջրաներկի ինքնատիպության համար։ Բացի այդ նա նպաստեց, որպեսզի թերագնահատված ջրաներկը դառնա գեղանկարչության ժանր։ Նաև, նա համարվում է նկարիչ, ով ստեղծեց մի ինքնատիպ ոճ գեղանկարչության մեջ, որն իր մեջ ներառում է առարկաների էության բաժանումը մանր մասնիկների[2], փոխեց ոճը և դարձրեց «Ecole de Paris», որն էլ ընդունել է Ճապոնիայում ուսուցանելու ժամանակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Քվանջու քաղաքում նա առաջին անգամ բացեց իր անհատական ցուցահանդեսը։ 1950 թվականին սկսվեց Կորեական պատերազմը։ 1964, 1967 և 1969 թվականներին նա Չոլլա-դո-ում անցկացրեց իր՝ ջրանկերկով նկարների անհատականը ցուցահանդեսները։ Բե Դոնգ Շինն իր կյանքում ունեցավ 26 անհատական ցուցահանդես։ Ցուցահանդեսները հիմնականում տեղի են ունեցել Սեուլ, Տոկիո և Օսակա քաղաքներում։ 1970 թվականին նա ստեղծեց «Հվանգ Թո Հվե» արվեստի խմբակը Օ Ջի Հո, Փակ Չոլ Գյո, Քանգ Յոն Գյուն, Ու Ջե Քիլ, Քիմ Յոնգ Թե, Չվե Յոնգ Գաբ, Քիմ Ին Գյու և Քանգ Դոնգ Մուն նկարիչների հետ միասին։ 1972 թվականին նա անցավ փորձաշրջան, մինչև դարձավ լիարժեք անդամ։ 1975 թվականին նա դարձավ "Ջրաների ստեղծողների ասոցիացիա"[1] Արխիվացված 2020-10-02 Wayback Machine-ի առաջին նախագահը։ 1998 թվականին իր ծննդավայր Քվանջու քաղաքում անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված Բե Դոնգ Շինի ջրաներկով նկարչության 60 ամյակին[3]։ 2000 թվականի հոկտեմբերի 16-ին տեղական արվեստը զարգացնելու համար թափած ջանքերի և համաշխարհային ջրաներկի վարպետ հանդիսանալու համար Կորեայի հանրապետության կառավարության կողմից ստացավ «Մշակույթի արխիվ» մեդալը և դարձավ 13 դափնեկիրներից մեկը։ Նրան բարձր են գնահատել ջրաներկի փոխակերպման համար, այն դարձնելու որպես յուղաներկի էսքիզ և գեղանկարչության ժանրերում ներդրած ավանդի համար։

Արվեստի գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մահից հետո իր ընտանիքը գեղարվեստական աճուրդում առաջարկել է Բե Դոնգ Շինի նյու ոճով արված նկարները և 2017 թվականի հոկտեմբերի 15-ին դրանք վաճառվել են eBay-ում 1,5 միլիոն դոլարով[4]՝ սահմանելով ամենաբարձր գինը կորեացի նկարիչների շրջանում[5]։ Նրա աշխատանքները գտնվում են Կորեայի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում և Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում[6]։

Հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին «Շին Դոնգ Ա», 1975-1978 թվականներին գրված «Ժամանակակից արվեստը կորեական հավաքածուում», «Կորեական ժամանակակից արվեստի հավաքածու» գրքերի հեղինակ Լի Քյոնգ Սոնգ Արխիվացված 2020-10-01 Wayback Machineն ասել է «Բե Դոնգ Շինի գոյությունը կորեական անկյանք ջրաներկային նկարների մեջ ուղղակի անհրաժեշտություն է»։ «The Daily Sport» ամենօրյա թերթը, որը թվագրվում է 1982 թվականի սեպտեմբերի 15-ից սկսած, այն անվանեց «Կորեայում ջրաներկի համար առաջին վարպետ»։ 1986 թվականի նոյեմբերի 10-ին «The Economist» օրաթերթը Բե Դոնգ Շին-ին ներկայացրեց որպես «Կորեական ջրաներկի արվեստի բացարձակ գոյություն»։ 1990 թվականին այն հրատարակեց Կորեայի օդային թռիչքի եռամսյակը(հատոր 4.190) Կորեա այցելող օտարերկրացիներին ներկայացրեց Բե Դոնգ Շին-ին՝ որպես Կորեան ներկայացնող արվեստագետ։ 2017 թվականին Bloomberg News-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Կորեայի աշխարհահռչակ նկարիչ Բա Դոնգ-Շինի աշխատանքը վաճառվել է մեծ գումարով eBayGroval առցանց շուկայի աճուրդում։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թվական Ճապոնիայի «Ազատ ստեղծագործողների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված մրցույթի մրցանակ
  • 1974 թվական Չոլլան-դո մշակույթի մրցանակ
  • 1997 թվական «Օ Ջի Հո» արվեստի 6-րդ մրցանակաբաշխություն
  • 2000 թվական Պահեստային մշակույթի մեդալ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 일본자유미술가협회
  2. 사물_오브젝트
  3. 웹 인용 |url=http://encykorea.aks.ac.kr/Contents/Item/E0071578 |제목=배동신 |웹사이트=한국민족문화대백과사전 |확인날짜=2020-09-21 |인용=1998년에는 광주시립미술관에서 배동신 수채화 60년 초대전을 열었다.
  4. https://www.bloomberg.com/press-releases/2017-11-03/a-work-of-bae-dong-shin-a-world-renowned-painter-of-south-korea-sold-for-1-5-million-dollars-at-an-ebay-art-auction
  5. 뉴스 인용|url=http://news.tvchosun.com/site/data/html_dir/2014/10/18/2014101890206.html%7C제목=고(չաշխատող հղում) 배동신 화백 작품, 이베이에서 거액 낙찰|뉴스=TV조선|저자=심지수|날짜=2014-10-18|웹사이트=|출판사=|확인날짜=
  6. 웹 인용|url=https://www.nmwa.go.jp/jp/index.html%7C제목=トップページ|国立西洋美術館%7C확인날짜=2020-09-23(չաշխատող հղում)