Բեք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեք
Back River (July 2006).jpg
Բնութագիր
Երկարություն974
Ավազանի մակերես106 500 կմ²
Ջրի ծախս612
Ջրահոսք
Ակունքանանուն լիճ
 · Բարձրություն382 մ
 · Գետաբերանի տեղակայումChantrey Inlet?
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերHayes River?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՆունավուտ, Հյուսիսարևմտյան տարածքներ

Բեք (անգլ.՝ Back River), գետ հյուսիսարևմտյան Կանադայում՝ Նունավուտում և Հյուսիսարևմտյան տարածքներում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում անանուն լճից, որը գտնվում է Ստրուկների մեծ լճի հյուսիսում՝ Հյուսիսարևմտյան տարածքներում: Հոսում է հյուսիսարևելյան ուղղությամբ: Երկարությունը 974 կմ է, իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 106 500 կմ²[1]:

Բեք գետը սկիզբ է առնում անանուն լճից 382 մետր բարձրության վրա, հոսում է դեպի արևմուտք՝ Սասեքս լիճ (Sussex Lake), հետո դեպի հյուսիս՝ Մուսկոքս լիճ (Muskox Lake), որտեղ ընդունում է Այսի վտակը (Icy River): Անցնելով Մուսկոքս Ռափիդս հորձանուտները, ձախից ընդունում է Կոնտույոտո վտակը և դուրս է գալիս արևելք՝ Հեյվուդ լեռնաշղթայից: Հետո հոսում է Մալի Ռափիդս (Malley Rapids) հորձանուտներով, ընդունում Սիորակ վտակը (Siorak River) և թափվում է Բիչի լիճ (Beechey Lake), հետո շրջվում դեպի արևելք, աջից ընդունում Բեյլի վտակը (Baillie River), իսկ ձախից՝ Վորեն վտակը, հետո աջից Ջերվոյսը, անցնում Հոուկ Ռափիդս հորձանուտներով, աջ մասից ընդունում Մակքինլի (McKinley River) և Կոնսուլ (Consul River) վտակները: Բեյլի և Կոնսուլ գետերի միջև Բեք գետը ձևավորում է Թելոն (Thelon Wildlife Sanctuary) արգելոցի հյուսիսային սահմանը: Այնուհետև գետը շրջվում է դեպի հյուսիս-արևելք, ձախից ընդունում Բալեն վտակը, և թափվում Պելի լիճ 155 մետր բարձրության վրա: Հետո գետը հոսում է դեպի արևելք անցնելով Ափեր Հարի, Հարի, Լոուեր Հարի (Lower Garry Lake), Բալիարդ (Buliard Lake), Ափեր Մաքդուգալ (Upper MacDougall Lake), Լոուեր Մաքդուգալ (Lower MacDougall Lake) լճերը:

Բեք գետը ավելի արագ հոսում է Ռոք Ռափիդս (Rock Rapids), Սինքլեր Ֆոլս (Sinclair Falls), Էսքեյպ Ռափիդս (Escape Rapids), Սենդհիլ Ռափիդս և Վուլֆ Ռափիդս հորձանուտներով, և աջից ընդունում է Մեդոուբենք (Meadowbank River) վտակը: Այնուհետև գետը շրջանցում է Մեդոուբենք լեռը, աջից ընդունում Գերման և ձախից Մոնտրեսոր վտակները, անցնում Մակքեյ Պիկը, անցնում Վիրպուլ Ռափիդս հորձանուտները և թափվում Ֆրանկլին լիճ: Շարունակվում է հյուսիս-արևելքում, աջից ընդունում Միսթեյք վտակը, Կիտիկմեոտի սահմանում աջից ընդունում է Հեյս վտակը և հասնում գետաբերան Կոկբուրն ծովածոցում: Ջրի միջին ծախսը կազմում է 612 մ³/վրկ:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեք գետը, Հարի և հարևանությամբ գտնվող Պելի լճի հետ հանդիսանում է սև բադերի (կանադական բադերի) բնակավայր: Հունիսի կեսերին մոտավորապես 21 000 թռչուն են ժամանում այդտեղ և չվում են օգոստոսի վերջին: Բացի սև բադերից լճում բնակվում է նաև 5000 սպիտակ բադ[2]:

Գետը անվանել են Ջորջ Բեքի պատվին, որն առաջինն է ուսումնասիրել գետը: Երկրորդը այնտեղ հայտնվել է Ջեյմս Անդերսոնն էր, 1856 թվականին: Դոգրիբ լեզվով գետի անվանումը հնչում է Thlew-ee-choh, որը թարգմանաբար նշանակում է «մեծ ձկնառատ լիճ»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]