Բեք օֆիս

Բեք օֆիս, կորպորացիաների մեծ մասում այն վայրն, որտեղ կատարվում է «ֆրոնտ օֆիսի» աշխատանքին աջակցող գործունեությունը: Ֆրոնտ օֆիսը ընկերության «դեմքն» է և ներառում է ընկերության բոլոր այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են վաճառքներ իրականացնելու և հաճախորդների ու պատվիրատուների հետ շփվելու համար: Բեք օֆիսը ընկերության այն բոլոր ռեսուրսներն են, որոնք ուղղված են արտադրանքի կամ ծառայության փաստացի ստեղծմանը, ինչպիսիք են՝ տվյալների մուտքագրումը, աշխատավարձի հաշվարկը, հաշվապահությունը և այլ աշխատանքներ, որոնք չեն երևում հաճախորդներին, օրինակ՝ վարչարարությունը կամ լոգիստիկան: Լայն իմաստով՝ բեք օֆիսի աշխատանքը ներառում է այն դերերը, որոնք ազդում են բիզնեսի առևտրային հաշվետվության ծախսային կողմի վրա, իսկ ֆրոնտ օֆիսի աշխատանքը ներառում է այն դերերը, որոնք ազդում են եկամտային կողմի վրա:
Թեև բեք օֆիսի գործառույթները հազվադեպ են աչքի ընկնում, դրանք բիզնեսի հաջողության հիմնական գրավականն են[1]։ Դրանք կարող են ներառել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են՝ հաշվապահությունը, պլանավորումը, գույքագրման կառավարումը, մատակարարման շղթայի կառավարումը, մարդկային ռեսուրսները և լոգիստիկան[2]։
Բեք օֆիսները հաճախ տեղակայված են ընկերության կենտրոնական գրասենյակից (գլխամասից) այլ վայրում: Շատերը գտնվում են այնպիսի տարածքներում և երկրներում, որտեղ վարձավճարներն ավելի էժան են, իսկ աշխատուժի ծախսերը՝ ավելի ցածր: Որոշ գրասենյակային պարկեր տրամադրում են բեք օֆիսներ այն վարձակալների համար, որոնց ֆրոնտ օֆիսները գտնվում են ավելի թանկարժեք թաղամասերում: Բեք օֆիսի գործառույթները կարող են պատվիրակվել (աութսորսինգ) խորհրդատուներին և կապալառուներին, այդ թվում՝ այլ երկրներում գտնվողներին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Maintaining your web content and technology - What are back-office systems?». UK Government Business Link. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Front Office Skills Vs. Back Office Skills». Houston Chronicle. 2018 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ Haag, S.; և այլք: (1998). Management Information Systems for the Information Age (3rd Canadian ed.). Toronto:McGraw-Hill.