Բեքլոմետազոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեքլոմետազոն
Beclometasone dipropionate.png
Քիմիական բանաձևC₂₈H₃₇ClO₇
Մոլային զանգված520,222781 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար5534-09-8
PubChem21700
EINECS համար226-886-0
SMILESCCC(=O)OCC(=O)C1(C(CC2C1(CC(C3(C2CCC4=CC(=O)C=CC43C)Cl)O)C)C)OC(=O)CC
ЕС226-886-0
ChEBI20396
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բեքլոմետազոն ստերոիդային դեղամիջոց, հայտնի է նաև որպես բեկլոմետազոն դիպրոպիոնատ, և վաճառվում է Qvar անվամբ[2]։ Այն հասանելի է որպես ինհալյատորի, քսուքի, հաբերի և քթի սփրեյի ձևով[3]։ Ինհալյատորները կիրառվում են ասթմայի ժամանակ[2]։ Քսուքը կարող է օգտագործվել դերմատիտի և պսորիազի համար[4]։ Հաբերը օգտագործվում են խոցային կոլիտի բուժման համար[5]։ Քթի սփրեյը օգտագործվում է ալերգիկ ռինիտի և քթի պոլիպների բուժման համար[6]։

Ինհալյատոր ձևի կողմնակի էֆեկտներն են՝ շնչառական վարակներ, գլխացավեր և կոկորդի բորբոքում[2]։ Լուրջ կողմնակի էֆեկտներից են՝ վարակների ռիսկի բարձրացում, կատարակտ, Քուշինգի համախտանիշ և ծանր ալերգիկ ռեակցիաներ[2]։ Հաբի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մակերիկամային անբավարարություն[5]։ Հաբերը կարող են նաև տրամադրության կամ անձի փոփոխության պատճառ դառնալ[5]։ Ինհալյատոր ձևը համարվում է անվտանգ հղիության ընթացքում[7]։ Բեքլոմետազոնը հիմնականում գլյուկոկորտիկոիդ է[2]։

Բեկլոմետազոն դիպրոպիոնատն առաջին անգամ արտոնագրվել է 1962 թվականին, իսկ բժշկության մեջ կիրառվել է 1972 թվականին[8]։ Այն հաստատվել է ԱՄՆ-ում բժշկական օգտագործման համար 1976 թվականին[2]։ Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում,որտեղ առողջության համակարգում անհրաժեշտ ամենաապահով և ամենաարդյունավետ դեղամիջոցներն են[9]։ 200 դեղաչափ պարունակող ինհալյատորների արժեքը զարգացող երկրներում 2014 թվականի դրությամբ կազմում է 3,20 ԱՄՆ դոլար[10]։ Միացյալ Նահանգներում այն արժե $ 50-100 ԱՄՆ դոլար[11]։

Կողմնակի էֆեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինհալյատոր ձևի կողմնակի էֆեկտներից են՝ շնչառական վարակներ, գլխացավեր և կոկորդի բորբոքում[2]։ Լուրջ կողմնակի էֆեկտներից են՝ վարակների ռիսկի բարձրացում, կատարակտ, Քուշինգի համախտանիշ և ծանր ալերգիկ ռեակցիաներ[2]։ Հաբի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մակերիկամային անբավարարություն[5]։ Հաբերը կարող են նաև տրամադրության կամ անձի փոփոխության պատճառ դառնալ[5]։ Ինհալյատոր ձևը համարվում է անվտանգ հղիության ընթացքում[7]։

Ժամանակ առ ժամանակ այն ներշնչելիս կարող է առաջացնել հազ։ Լեզվի և կոկորդի վրա ազդեցությունից կարող է առաջանալ բերանի կանդիդոզ, որի ժամանակ բերանում առաջանում է սպիտակ փառ, և ուղեկցվում է գրգռվածությամբ։

Այն սովորաբար կարող է կանխվել` ինհալյատոր օգտագործելուց հետո բերանը ջրով լվանալով։ Այլ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներից են՝ հոտ, որը նման է այրվող պլաստիկին, տհաճ համ, խռպոտություն կամ քթի խցանում, գլխացավ, և տեսողական փոփոխություններ։ Ալերգիկ ռեակցիաներ կարող են հանդիպել, բայց հազվադեպ։

Քթի կորտիկոստերոիդները կարող են կապված լինել կենտրոնական ռետինոպաթիայի հետ[12]։

Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքլոմետազոնը հիմնականում գլյուկոկորտիկոիդ է[2]։ Գլյուկոկորտիկոիդները կորտիկոստերոիդներ են, որոնք կապվում են գլյուկոկորտիկոիդ ընկալիչների հետ[13] որոնք առկա է գրեթե բոլոր բջիջներում ողնաշարավոր կենդանիների մոտ։ Ակտիվացած գլյուկոկորտիկոիդային ընկալիչ-գլյուկոկորտիկոիդային համալիրը վերականգնում է կորիզում հակաբորբոքային սպիտակուցների էքսպրեսիան (գործընթաց, որը հայտնի է որպես տրանսակտիվացիա) և ճնշում է ցիտոզոլում նախաբորբոքային սպիտակուցների էքսպրեսիան`կանխելով տրանսկրիպցիայի այլ գործոնների տեղափոխումը ցիտոզոլից կորիզի մեջ (տրանսակտիվացիա)[14]։

Գլյուկոկորտիկոիդները իմունային համակարգում հետադարձ կապի միջոցով նվազեցնում են իմունային ֆունկցիայից որոշակի ասպեկտներ, ինչպիսիք են բորբոքումները։

Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկլոմետազոն դիպրոպիոնատն ներկայացնում է ձևափոխված Միջազգային համընդհանուր անուն (INN), Միացյալ Նահանգներիում ընդունված անուն (USAN) և նախքին Բրիտանական հաստատված անուն (BAN)։ Այն ազատ ձևի արտադրանք է։ Բեկլոմետազոնը վաճառվում է Նորվեգիայում և Ռուսաստանում.[15][16][17][18][19]

Clenil-ը, Qvar-ը ինհալյատորների ապրանքանիշներ են։ Beconase, Alanase, Vancenase, Qnasl քթի սփրեյի կամ աերոզոլի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BECLOMETHASONE DIPROPIONATE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Beclomethasone Dipropionate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է Dec 2, 2015 
  3. «List of products: BECLOMETASONE DIPROPIONATE»։ MHRA։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին։ Վերցված է 6 December 2015 
  4. «Beclometasone dipropionate 0.25 mg/g Cream»։ MHRA։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին։ Վերցված է 6 December 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Clipper»։ MHRA։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 6 December 2015 
  6. «Beclomethasone Dipropionate eent»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է Dec 2, 2015 
  7. 7,0 7,1 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 349։ ISBN 9781284057560 
  8. McPherson Edwin M. (2007)։ Pharmaceutical Manufacturing Encyclopedia. (3rd ed.)։ Burlington: Elsevier։ էջ 539։ ISBN 9780815518563։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին 
  9. World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO 
  10. «Beclometasone»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 6 December 2015 
  11. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 451։ ISBN 9781284057560 
  12. «Central serous chorioretinopathy associated with inhaled or intranasal corticosteroids»։ Ophthalmology 104 (10): 1653–60։ October 1997։ PMID 9331207։ doi:10.1016/s0161-6420(97)30082-7 
  13. Glucocorticoids: effects, action mechanisms, and therapeutic uses։ Hauppauge, N.Y.: Nova Science։ 2011։ ISBN 978-1617287589 
  14. «Antiinflammatory action of glucocorticoids--new mechanisms for old drugs»։ The New England Journal of Medicine 353 (16): 1711–23։ Oct 2005։ PMID 16236742։ doi:10.1056/NEJMra050541 
  15. J. Elks (14 November 2014)։ The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies։ Springer։ էջեր 123–։ ISBN 978-1-4757-2085-3 
  16. Index Nominum 2000: International Drug Directory։ Taylor & Francis։ 2000։ էջեր 95–։ ISBN 978-3-88763-075-1 
  17. I.K. Morton, Judith M. Hall (6 December 2012)։ Concise Dictionary of Pharmacological Agents: Properties and Synonyms։ Springer Science & Business Media։ էջեր 46–։ ISBN 978-94-011-4439-1 
  18. Muller (19 June 1998)։ European Drug Index: European Drug Registrations, Fourth Edition։ CRC Press։ էջեր 141–։ ISBN 978-3-7692-2114-5 
  19. «Beclometasone»։ drugs.com