Բեքա Կուրխուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեքա Կուրխուլի
վրաց.՝ ბექა ქურხული
Ծննդյան անունվրաց.՝ ბექა ქურხული
Ծնվել էհոկտեմբերի 6, 1974(1974-10-06) (49 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և գրականագետ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
ԿրթությունՇոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Ժանրերպատմվածք
Պարգևներ

Բեքա Կուրխուլի (վրաց.՝ ბექა ქურხული, հոկտեմբերի 6, 1974(1974-10-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքա Կուրխուլին ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ 1991 թվականին ավարտել է Թբիլիսիի առաջին փորձնական դպրոցը։

1991-1996 թվականներին սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատերական ինստիտուտի դրամատիկական արվեստի ֆակուլտետում (Թամազ Չիլաձեի արվեստանոց)։

Բեքա Կուրխուլիի առաջին պատմվածքները տպագրվել են 1991 «Մամուլի» (Հայրենիք) թերթում։ Հետագայում նրա պատմվածքները տպագրվել են Վրաստանի գրական ամսագրերում ու թերթերում՝ «Ալտերնատիվա», «Արիլի», «Դիլիս Գազետի» (Առավոտյան թերթ), «Չվենի Մցերլոբա» (Մեր նամակը), «Ցիգնեբի» (Գրքեր), «24 Սաաթի» (24 ժամ), «Պառնասի» (Պառնաս), «Լիտերատուրուլա Պալիտրա» (Գրական ներկապնակ), «Լիտերատուրուլա Գազետի» (Գրական թերթ), «Լիտերատուրուլա Ցխելի-Շոկոլադի», «Ապրա»։

1999-2004 թվականներին որպես ռազմական թղթակից աշխատել է Վրաստանի ու Կովկասի մարտական կետրում։ Ռեպորտաժներ էպատրաստել Աբխազիայում, Հյուսիսային Օսիայում, Ցխինվալիում, Ինգուշեթիայում, Վրաստանի Պանկիսի կիրճում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ։

2005 թվականին «Սաարի» հրատարակչությունը լույս է ընծայում «Տունը դրսում» արձակ ժողովածուն, որը 2006 թվականին ներկայացվում է «Սաբա» մրցանակի լավագույն արձակ ժողովածու անվանակարգում։

2006 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Արշավներ ու արշավանքներ Արևելյան Կովկասի լեռներում» թեմայով։ 2011 թվականից համագործակցում է «Media House Dekom» «Ցխելի Շոկոլադի» և «Լիբերալի» ամսագրերի հետ։

2013 թվականին գործուղման է մեկնել Աֆղանստան։

2014 թվականին արժանացել է Ռևազ Իվանիշվիլիի անվան գրական մրցանակի (առաջին տեղ)։ Բեքա Կուրխուլիի պատմվածքները թարգմանվել են անգլերեն, լիտվերեն, ռուսերեն ու հայերեն։ Նրա պատմվածքները տպագրվում են նաև ռուսական «Ժողովուրդների բարեկամություն» (ռուս.՝ Дружба народов) գրական ամսագրում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կետ... Կորած մարդիկ, կորած տարածքներ, 2004
  • Տունը դրսում, 2005
  • Հանդիպում նրանից հետո, 2010
  • Երկու լուսինների պատմությունը, 2011
  • Ծառը կարող է ընկնել, 2012
  • Քաղաքը ձյան մեջ, 2013
  • Գրություններ 1993-2011, 2013
  • Բաց դռների երկիր, 2014

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադամո
  • 10000 բառ
  • Կատու
  • Լերա Մասսկվա
  • Երրորդը, կորածը
  • Ամառային կարճ գիշեր
  • Դատարկ մոխրաման
  • Աջարիացի
  • Մուսա-Կալա

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռևազ Իվանիշվիլիի անվան գրական մրցանակ - 1-ին տեղ, 2014
  • Ներկայացվել է Սաբա գրական մրցանակի Լավագույն արձակ ժողովածու և Վավերագրական լավագույն արձակ անվանակարգերում 2006, 2012, 2013, 2014 թվականներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]