Բեցի Ակերշլութ-Բերգ
| Ծնվել է | դեկտեմբերի 16, 1850[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Aurskog, Էուրսքուգ-Հյելան, Ակերսհուս, Նորվեգիա |
| Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1922[1][2][4][…] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Վլիլանդ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Ուսուցիչ | Otto Sinding? և Hendrik Willem Mesdag? |
| ստորագրություն | |
Բեցի Ակերշլութ-Բերգ (նորվ.՝ Betzy Akersloot-Berg, դեկտեմբերի 16, 1850[1][2][3][…], Aurskog, Էուրսքուգ-Հյելան, Ակերսհուս, Նորվեգիա - դեկտեմբերի 18, 1922[1][2][4][…], Վլիլանդ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նորվեգացի ծովանկարիչ և բնանկարիչ։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է նիդերլանդական Վլիլանդ համայնքում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեցին ծնվել է Աքերսհուսում գտնվող Աուրսկոգ գյուղում՝ կալվածատերերի ընտանիքում։ Հայրը Կասպեր Քրիստիանսեն Բերգն էր (1828-1914), մայրը՝ Բերթա Նորդբայը (1829-1912)։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Քրիստիանա (այժմյան Օսլո), որտեղ հայրը դարձավ գործարար։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Բեցին աշխատում էր որպես բուժքույր, հետո որպես համակցված բուժքույր և միսիոներ Ֆինմարքում[5]։ Այդուհանդերձ, նա զգում էր, որ կապված է նկարչությանը և որոշեց հաճախել Արհեստի և արվեստի արդյունաբերության նորվեգական ազգային ակադեմիա (Statens håndverks- og kunstindustriskole), որտեղ սովորում էր Վիլհելմ վոն Հաննոյի և Ֆրից Թալոույի հետ։ Ավելի ուշ աշխատեց Օտտո Սինդինգի հետ և հետևեց նրան, երբ վերջինս տեղափոխվեց Մյունխեն[6]։

Դեպի Վիեննա կատարած ուղևորության ժամանակ Բեցին տեսավ նիդերլանդական նկարիչ Հենդրիկ Վիլեմ Մեսդագի որոշ աշխատանքները, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա։ 1885 թվականին Բեցին հնարավորություն ունեցավ հանդիպել նրան և կնոջը, ինչը դրդեց նրանց միասին աշխատել Հաագայում[6]։ Բեցին մտերմացավ Հենդրիկի կնոջ՝ Սիենտե վան Հութենի հետ, ով նկարեց Բեցիի դիմանկարը։ 1890 թվականին նա Փարիզում կարճ ժամանակով աշխատել է Պիեռ Պյուվի դը Շավանի հետ[5]։
Նրանց միջոցով Բեցին հանդիպեց Հովելակենի նախկին քաղաքապետ Գուսվինուս Ջերարդուս Ակերսլութի հետ (1843-1929), ով վերջերս կորցրել էր կնոջը[5]։ 1893 թվականին նրանք ամուսնացան։ Երեք տարի անց տեղափոխվեցին Օսթ-Վլիլենդ, որտեղ գնեցին քաղաքի ամենահին տունը և ի պատիվ ծովակալ Կորնելիս Թրոմփի անվանեցին «Tromp's Huys»: Թեև Բեցին մեկուսացած էր, սակայն յուրաքանչյուր ամառ ճամփորդում էր և հնարավորություն ունենում ցուցահանդեսների մասնակցել Եվրոպայում։ Նա եղել է ինչպես Նորվեգիայի, այնպես էլ Եվրոպական այլ ծովափնյա համայնքներում ծովանկարներ անելու նպատակով[6]։ Նկարելուն զուգահեռ Բեցին հաճախում էր կիրակնօրյա դպրոց և աղջիկների համար նախատեսված կարուձի խմբակ[5]։ Այնտեղ մնացել է մինչև իր մահը՝ 1922 թվականը[7] [8]:
1956 թվականին «Tromp's Huys»-ը դարձավ թանգարան։ Բեցիի շուրջ 300 աշխատանքների մեծ մասը պահվում է այնտեղ և պարբերաբար ուղարկվում ցուցահանդեսների, այդ թվում՝ 1992 թվականին Նորդելեկ Սխեպվարտմյուզեեմ թանգարան[9]։ Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև 1996 թվականին Աուրսկոգի հատուկ ցուցահանդեսում և Նորդկապմուսեետում՝ Հոննինգսվոգի մոտ, որտեղ Բեցին աշխատել է Սեմիի հետ (2004)։
Ընտրյալ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ափամերձ բնապատկեր Նորվեգիայում
- Գերեզմանոց
- Օսթ-Վլիլենդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Betzy Rezora Berg — 2009.
- 1 2 Betzy Rezora Berg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 KulturNav — 2015.
- 1 2 3 4 5 Marloes Huiskamp (2014 թ․ հունվարի 13). «Berg, Betzy Rezora (1850-1922)». huygens.knaw.nl. Վերցված է December 1, 2017-ին.
- 1 2 3 Tone Skedsmo. Betzy Akersloot-Berg Norsk Kunstnerleksikon
- ↑ Thera Coppens. «Betzy Akersloot Berg op Vlieland». Museumtijdschrift Vitrine. Վերցված է December 1, 2017-ին.
- ↑ «Marinemaler Betzy Akersloot-Berg». Universitetet i Tromsø. Վերցված է December 1, 2017-ին.
- ↑ «Betzy Akersloot-Berg in Tromp's Huys». WaddenMuseum. 2015 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է December 1, 2017-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marian Douma and Maartje de Haan, Olieverf, penselen en zeewater: de schildersvrienden Betzy Akersloot-Berg, Hendrik Willem Mesdag en Sientje Mesdag-van Houten, Zwolle, 2010 90-8910-183-7
- Brit Bell, Betzy Akersloot-Berg, 1850-1922: zeeschilderes, Franeker, 2000 90-519-4203-6
- Anne Aaserud & Caroline Serck-Hanssen: Nordnorske bilder og bildet av Nord-Norge. Tromsø: Nordnorsk Kunstmuseum, 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեցի Ակերշլութ-Բերգ կատեգորիայում։ |