Jump to content

Բերսաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերսաբե
եբրայերեն՝ בת שבע
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1009[1]
ԾննդավայրGiloh, Պաղեստին[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 937[1]
ՔաղաքացիությունԻսրայելի հրեական թագավորություն
Ազգությունիսրայելցիներ
ԿրոնYahwism?[3]
ՄասնագիտությունԿոնսորտ թագուհի
ԱմուսինUriah the Hittite? և Դավիթ
Ծնողներհայր՝ Eliam?
Զբաղեցրած պաշտոններQueen mother?
ԵրեխաներՍողոմոն Իմաստուն, Nathan? և Sobab?
 Bathsheba Վիքիպահեստում

Բերսաբե (Բաթ Շևա, եբրայերեն՝ בת שבע‎ «երդման դուստր»[4]), աստվածաշնչյան կերպար, Էլիամի դուստրը[5], Ուրիա Խեթի այրին, Դավիթ թագավորի կինը և Սողոմոն թագավորի մայրը:

Ըստ Աստվածաշնչի՝ Բերսաբեն հազվագյուտ գեղեցկության տեր կին էր: Դավիթ արքան իր պալատի տանիքին զբոսնելիս տեսել է ներքևում լողացող Բերսաբեին, որի ամուսինը՝ Ուրիա Խեթը, այդ ժամանակ գտնվում էր տանից հեռու՝ Դավթի բանակում, զինվորական ծառայության մեջ: Աստվածաշնչյան բնագրի համաձայն՝ Բերսաբեն չի փորձել գայթակղել Դավթին, բայց վերջինս գայթակղվել է ու հրամայել, որ նրան իր պալատը բերեն: Նրանց հարաբերությունների արդյունքում Բերսաբեն հղիացել է: Դավիթը նամակ է ուղարկել այն բանակի հրամանատարին, որտեղ ծառայում էր Ուրիան, ու հրամայել է վերջինիս ուղարկել մարտի ամենավտանգավոր տեղը, անակնկալ ետ քաշվել և թողնել թշնամու դեմ մեն-մենակ, որպեսզի խփվի ու զոհվի: Այդպես էլ արվել է, Ուրիան զոհվել է, և Դավիթն ամուսնացել է Բերսաբեի հետ: Դա հարուցել է Աստծո ցասումը. նրանց առաջնեկն ընդամենը մի քանի օր է ապրել, թագավորությունն ընկղմվել է տառապանքի ու քաոսի մեջ[6]: Դավիթը զղջացել է իր արարքի համար: Իր 50-րդ սաղմոսում նա հայտնում է, որ զղջացել է ազնվազարմ այր Ուրիա Խեթին սպանել տալու և նրա կին Բերսաբեին տիրելու համար:

Բերսաբեն Դավթի կանանց մեջ ունեցել է առավել բարձր դիրք, եղել է նրա ամենասիրելի կինը, և Դավիթը հենց վերջինիցս ունեցած Սողոմոն որդուն է թագադրել, կարգել թագավոր:

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերսաբեի անվան բնագրային տարբերակը Բաթ Շևա է, որ նշանակում է «երդման դուստր»: Աստվածաշնչագետ Լուկաշ Նեսելյովսկի-Սպանոյի կարծիքով՝ քանի որ Բաթ Շևան ծագումով խեթ էր, ինչպեսև իր առաջին ամուսին Ուրիան, ուրեմն նրա անունը, աստվածաշնչյան մի շարք այլ անունների նման, սկզբնապես եղել է խեթական ու հետո վերաիմաստավորվել, վերաձևվել է հրեական ստուգաբանության շրջանակում: Նեսելյովսկի-Սպանոն առաջ է քաշել այն վարկածը, որ Բերսաբեի իսկական անունը կապված է եղել խեթերի ու խուռիների սիրո դիցուհի Շավուշկայի անվան հետ[7]:

Աստվածաշնչյան պատմությունն իր արտացոլումն է գտել արվեստի բազմաթիվ գործերում: Դրանցում Բերսաբեն սովորաբար պատկերված է մերկ, թեև վաղ Վերածննդի ներկայացուցիչ հանդիսացող որոշ նկարիչներ նրան պատկերել են զգեստավորված, պարզապես ձեռք ու ոտք լվալիս: Դավիթը գաղտագողի դիտում է հեռվից՝ պատշգամբից կամ տանիքից:

Որոշ նկարներում Բերսաբեն պատկերված է նամակը ձեռքին կամ իրեն նամակ հանձնող սուրհանդակի կողքին[8], թեև Աստվածաշնչում այդպիսի դրվագ հիշատակված չէ[9]:

Աստղագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերսաբեի պատվին է կոչվել 1906 թվականին հայտնաբերված (592) Բեթշևա աստերոիդը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://timeline.biblehistory.com/event/bathsheba
  2. https://bible.wikia.org/wiki/Bathsheba
  3. https://bibleinterp.arizona.edu/articles/2008/12/isb288001
  4. «Bathsheba definition and meaning». Collins Dictionary. n.d. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  5. Библия|2Цар|11:3
  6. «Bathsheba biblical figure». britannica.com. Britannica. 2023 թ․ օգոստոսի 8.
  7. Nesiołowski-Spanò, Łukasz Dziedzictwo Goliata. Filistyni i Hebrajczycy w czasach biblijnych. — 2012. — С. 393—394.
  8. Например, на фреске в храме Иоанна Предтечи в Ярославле: temples.ru, russianculture.ru.
  9. Книга:Джеймс Холл, 1996 С. 178—179

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kristin De Troyer, "Looking at Bathsheba with Text-Critical Eyes," in Nóra Dávid, Armin Lange, Kristin De Troyer and Shani Tzoref (eds), The Hebrew Bible in Light of the Dead Sea Scrolls (Göttingen, Vandenhoeck & Ruprecht, 2011) (Forschungen zur Religion und Literatur des Alten und Neuen Testaments, 239), 84–94.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերսաբե» հոդվածին։