Բերնար Լյակոմբ
Բերնար Լյակոմբ ֆր.՝ Bernard Lacombe | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 15, 1952[1][2] | ||
| Ծննդավայր | Լիոնի 2-րդ շրջան, Լիոն[3][2] | ||
| Մահվան ամսաթիվ | հունիսի 17, 2025[4][2] (72 տարեկան) | ||
| Մահվան վայր | Albigny-sur-Saône[2] | ||
| Հասակ | 171 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Բեռնար Լյակոմբ (ֆր.՝ Bernard Lacombe; օգոստոսի 15, 1952[1][2], Լիոնի 2-րդ շրջան, Լիոն[3][2] - հունիսի 17, 2025[4][2], Albigny-sur-Saône[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ: 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆրանսիայի առաջնության պատմության երկրորդ ռմբարկուն (255 գնդակ):
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնար Լյակոմբը կարիերան սկսել է «Ֆոնտեն»երիտասարդական թիմում։ 1969 թվականին նա եկավ «Օլիմպիկ Լիոն» ակումբ, որտեղ նրա գործընկերը Էմե Ժակեն էր, ով հետագայում դարձավ նրա մարզիչը։ 1973 թվականին Լյակոմբը առաջին անգամ կանչվեց Ֆրանսիայի հավաքական, իսկ հինգ տարի անց նրա հետ մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Իտալիայի դեմ խաղում (1:2) սահմանել է աշխարհի առաջնությունների ռեկորդ՝ գոլ խփելով խաղի 38-րդ վայրկյանին: Աշխարհի առաջնությունից հետո Լյակոմբը «Լիոնին» փոխարինեց «Սենտ Էտիենով», որտեղ անցկացրեց հաջորդ մեկուկես մրցաշրջանները:
1980 թվականի սկզբին Լյակոմբը տեղափոխվեց «Բորդո», որը մարզում էր Էմե Ժակեին։«Բորդոյի» հետ Լյակոմբը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի երեք տիտղոս և Ֆրանսիայի երկու գավաթ, ինչպես նաև հասել է Եվրոպական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ: 1982 թվականին Լյակոմբը հավաքականի կազմում մեկնել է աշխարհի առաջնություն, սակայն այնտեղ արդեն երկրորդ խաղում վնասվածք է ստացել։ Երկու տարի անց նա դարձավ Եվրոպայի չեմպիոն, որից հետո որոշում կայացրեց ավարտել կարիերան հավաքականում։
Խաղային կարիերան ավարտելուց հետո Լյակոմբը վերադարձել է «Լիոն» մարզական տնօրենի պաշտոնում։ Բեռնարի աշխատանքի երկրորդ տարում ակումբը վերադարձել է բարձրագույն դիվիզիոն։ 1996 թվականին Լյակոմբը գլխավորեց «Լիոնը» որպես մարզիչ։ Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ երրորդ տեղն Է զբաղեցրել առաջնությունում։ 2000 թվականին Լյակոմբը հրաժարական է տվել և զբաղեցրել ակումբի նախագահ Ժան-Միշել Օլայի հատուկ խորհրդականի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 2019 թվականը:
Լյակոմբը համագործակցել է նաև հեռուստալիքի հետ OL TV,որտեղ աշխատել է որպես հեռուստամեկնաբան:
2025 թվականի հունիսի 17-ին «Օլիմպիկ Լիոնը» հայտարարեց Բեռնար Լյակոմբի մահվան մասին 72 տարեկան հասակում։ Նույն թվականի հունվարից նա հոսպիտալացվել է Լիոնի շրջանի հաստատություն[5][6], Ալցհայմերի հիվանդությամբ տառապող[7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1984, 1985, 1987
- Ֆրանսիայի գավաթակիր: 1973, 1986, 1987
- Ալպերի գավաթակիր: 1980
- Եվրոպայի չեմպիոն: 1984
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ֆրանսիայի գավաթակիր | Եվրոգավաթներ[8] | Ֆրանսիայի սուպերգավաթ | Մրցաշրջան | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Օլիմպիկ Լիոն | 1969/70 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 |
| 1970/71 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
| 1971/72 | 36 | 19 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 19 | |
| 1972/73 | 35 | 23 | 9 | 8 | 1 | 1 | 0 | 0 | 45 | 32 | |
| 1973/74 | 31 | 13 | 5 | 3 | 4 | 1 | 1 | 1 | 41 | 18 | |
| 1974/75 | 27 | 17 | 1 | 1 | 8 | 6 | - | - | 36 | 24 | |
| 1975/76 | 16 | 5 | 9 | 8 | 0 | 0 | - | - | 25 | 13 | |
| 1976/77 | 36 | 21 | 1 | 0 | 0 | 0 | - | - | 37 | 21 | |
| 1977/78 | 33 | 24 | 1 | 0 | 4 | 3 | - | - | 38 | 27 | |
| Ընդհանուր | 222 | 123 | 27 | 20 | 17 | 11 | 1 | 1 | 267 | 155 | |
| Սենտ Էտիեն | 1978/79 | 32 | 14 | 5 | 4 | 0 | 0 | - | - | 37 | 18 |
| Ընդհանուր | 32 | 14 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 18 | |
| Բորդո | 1979/80 | 33 | 11 | 0 | 0 | 1 | 1 | - | - | 34 | 12 |
| 1980/81 | 34 | 18 | 7 | 7 | 5 | 2 | - | - | 46 | 27 | |
| 1981/82 | 33 | 17 | 6 | 3 | 7 | 2 | - | - | 46 | 22 | |
| 1982/83 | 33 | 20 | 4 | 2 | 6 | 0 | - | - | 43 | 22 | |
| 1983/84 | 35 | 18 | 4 | 1 | 2 | 0 | - | - | 41 | 19 | |
| 1984/85 | 36 | 22 | 2 | 1 | 8 | 3 | - | - | 46 | 26 | |
| 1985/86 | 23 | 7 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 8 | |
| 1986/87 | 16 | 5 | 2 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 21 | 5 | |
| Ընդհանուր | 243 | 118 | 31 | 15 | 32 | 8 | 1 | 0 | 307 | 141 | |
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 497 | 255 | 63 | 39 | 49 | 19 | 2 | 1 | 611 | 314 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 Lyon Municipal Archives — 1320.
- ↑ 4,0 4,1 4,2 Football. Buteur hors pair, bâtisseur et grand monsieur de l'OL : Lyon pleure Bernard Lacombe (ֆր.) — 2025.
- ↑ «Bernard Lacombe, ancien footballeur international et champion d'Europe avec les Bleus en 1984, est mort à l'âge de 72 ans». Le Monde (ֆրանսերեն). 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2025 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Monument du football français, Bernard Lacombe est décédé à l'âge de 72 ans». Le Figaro (ֆրանսերեն). 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2025 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Barbaud, Maxime (2025 թ․ հունիսի 17). «OL: Bernard Lacombe est décédé». Foot Mercato (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Альп.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Լյակոմբ» հոդվածին։ |
| ||||||
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 17 մահեր
- 2025 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ