Բերնարդ Լաուն
| Բերնարդ Լաուն | |
|---|---|
| Ծնվել է | Հուլիսի 7, 1921 թվական |
| Ծննդավայր | Ուտենա, Լիտվա |
| Մահացել է | Փետրվարի 16, 2021 թվական |
| Մահվան վայր | Չեստանտ-Հիլլա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մենի համալսարան, Ջոնս Հոպկինսի անվան բժշկական դպրոց |
| Մասնագիտություն | սրտաբան, հակապատերազմային ակտիվիստ, գյուտարար և բժիշկ |
| Աշխատատու | Հարվարդի Համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | Գանդիի Խաղաղության մրցանակ (1986), Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր |
| Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
| 🌐 | |
Բերնարդ Լաուն (ի ծնե Բորուխ Լաց (Բորուխաս Լացաս)[1]. Հուլիսի 7, 1921 թվական, Ուտենա, Լիտվա - փետրվարի 16, 2021 թվական[2]), ամերիկացի բժիշկ-սրտաբան, դեֆիբրիլյատորի (սրտի զարկերի ռիթմերի չափման սարք ) ստեղծողը, ով 1985 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ«Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» համար՝ հասարակությանը տեղեկացնելու և խաղաղության օգտին հասարակության գիտակցությունը հրավիրելու համար։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ է (2014)։
Կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական ընտանիքից նրա պապը ռաբբի էր, մայրն ավարտել էր ռուսական գիմնազիան։ 1935 թվականին ընտանիքը գաղթեց Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատեց Մենում։
Վախճանվել է 2021 թվականի փետրվարի 16-ին, 99 տարեկան հասակում։ Մահացել է Մասաչուսեթս նահանգի Չեսթնաթ-Հիլլում գտնվող իր տանը։ Վերջերս նա տառապում էր սրտանոթային անբավարարության բարդություններից և հիվանդ էր թոքաբորբով[3]։
Դեֆիբրիլյատորի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին, Պոլ Զոլլի (անգլերեն) հրատարակության հիման վրա, Բերնարդ Լաունը խնդիր դրեց հասնել էլեկտրական ցնցումների առավել արդյունավետ և պակաս տրավմատիկ ազդեցությանը, որի համար սկսեց փորձեր կատարել կենդանիների վրա։
Նրա հետազոտության արդյունքը մեկ զարկերակի ձևն էր, որը հետագայում հայտնի էր որպես «անգլ. Lown waveform»
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» կազմակերպության համանախագահն է։ Ժամանակակից բժշկության որոշ ոլորտների և շեշտերի քննադատ է։ Մի քանի գրքերի հեղինակ է, հասարակական գործիչ։ Չնայած տարիքին՝ շարունակում էր ակտիվ գործունեություն ծավալել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kažkada dienraštyje „Tiesa“
- ↑ Bernard Lown, Inventive Heart Doctor and Antiwar Activist, Dies at 99
- ↑ «Умер создатель дефибриллятора Бернард Лаун». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Թոքաբորբից մահացածներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լիտվացի հասարակական գործիչներ
- Հակապատերազմական ակտիվիստներ
- Լիտվացի գիտնականներ
- Երկարակյացներ