Բերնադետ Սել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնադետ Սել
հունգ.՝ Szél Bernadett
 
Կուսակցություն՝ Politics Can Be Different?[1] և անկախ քաղաքական գործիչ[1]
Կրթություն՝ Կորվինի համալսարան (2000)
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր (2011)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1977(1977-03-09) (47 տարեկան)
Ծննդավայր Պեչ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Nagy Bernadett
 
Կայք՝ szelbernadett.hu

Բերնադետ Սել (հունգ.՝ Szél Bernadett, մարտի 9, 1977(1977-03-09), Պեչ, Հունգարիա[2]), հունգարացի տնտեսագետ և քաղաքական գործիչ։ «Քաղաքականությունը կարող է այլ լինել» (Lehet Más a Politika; LMP) կուսակցության համանախագահուհին 2013-2018 թվականներին, Ազգային ժողովի անդամ 2012 թվականից և կուսակցության վարչապետի թեկնածու[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը ծնվել է 1977 թվականի մարտի 9-ին Պեչում։ Ավարտել է Զալաեգերսեգեի Միկլոշ Զրինիի անվան վարժարանը։ 2000 թվականին ավարտել է Կորվինի համալսարանը (միջազգային հարաբերություններ)[4], որտեղ էլ 2011 թվականին ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում[5]։

2000-2002 թվականներին աշխատել է Phillip Morris ընկերության կորպորատիվ հարցերով դեպարտամենտում։ Դրանից հետո աշխատանքի է անցել հասարակական սեկտորում, եղել է «ապաստան՝ միգրանտների օգնության միավորում» իրավապաշտպան կազմակերպության (Menedék — Migránsokat Segítő Egyesület) ծրագրերի ղեկավարը 2002 թվականի մարտից մինչև հուլիս[6]։ 2002 թվականի սեպտեմբերից երեք տարվա ընթացքում եղել է Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող։ 2006 թվականից աշխատել է Հունգարիայի կենտրոնական վիճակագրական վարչությունում, ինչպես նաև հանդես է եկել որպես ԵՄ զեկուցող։

Նրա գիտական հետաքրքրությունները ընտանիքի սոցիոլոգիայի, ընտանեկան քաղաքականության և պետական ներուժի ոլորտներում են։ Նա մի քանի գիտական կոլեկտիվների անդամ է, ինչպես նաև մասնակցում է հունգարական և միջազգային նախագծերին։ Ազատ տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Այժմ ապրում է Բուդակեսում ամուսնու և երկու դուստրերի հետ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը սկսել է իր քաղաքական գործունեությունը ձախ կենտրոնամետ հումանիստական կուսակցությանում։ 2010 թվականին դարձել է «Քաղաքականությունը կարող է այլ լինել» կուսակցության անդամ։ Եղել է 2010 թվականին հունգարական խորհրդարանական ընտրությունների թեկնածու։ 2010 թվականին պայքարել է Բուդակեսիի քաղաքապետի պաշտոնի համար ստանալով ձայների 10,89 %-ը[7]։

2012 թվականի փետրվարի 13-ին Սելը խորհրդարանի անդամ է դարձել՝ փոխարինելով իր գործընկեր Վիրագ Կաուֆերին, որը պաշտոնաթող Է եղել փետրվարի 1-ին[8]։ Փետրվարի 20-ին ընտրվել է զբաղվածության և աշխատանքի կոմիտեի անդամ, ապա՝ երիտասարդության հարցերի, սոցիալական, ընտանեկան և բնակարանային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ և կայուն զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ։

2013 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անկախ պատգամավոր էր համարվում[9]։ Բերնադետ Սելն ու Անդրաշ Շիֆերն ընտրվել են LMP-ի նոր համանախագահներ 2013 թվականի մարտի 24-ին կուսակցության համագումարում[10]։

Երբ 2013 թվականի սեպտեմբերին խորհրդարանական քննարկումների ժամանակ Սելը հարցեր էր տալիս Ռումինիայում Roiaia Montană նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի հարցերով պետական քարտուղար Զոլթան Իլեշին, վերջինս թույլ էր տվել սեքսիստական արտահայտություններ նրա հասցեին (մասնավորապես, «եթե դուք գեղեցիկ եք, չի նշանակում, որ խելացի եք»[11]), ինչի համար հետագայում ներողություն էր խնդրել։

Սելը 2014 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվել է LMP-ի համազգային ցուցակի խորհրդարանի անդամ և մայիսի 6-ին դարձել Ազգային անվտանգության հարցերով կոմիտեի անդամ։ Էրժեբետ Շմուկ Սելի հրաժարականից հետո 2017 թվականի փետրվարի 16-ին ընտրվել էր իր կուսակցության խորհրդարանական խմբի առաջնորդ[12]։ 2017 թվականի սեպտեմբերին, Բերնադետ Սելը վարչապետի կուսակցական թեկնածու էր առաջադրվել 2018 թվականի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ընտրվել է Փեշթայի շրջաններից մեկով՝ առաջ անցնելով մյուս բոլոր թեկնածուներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 National Assembly Parliamentary Information System
  2. «Biography» (PDF). Országgyűlés.
  3. «Register». Országgyűlés. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. «Oktatói önéletrajz megjelenítő». uni-corvinus.hu.
  5. «A párkapcsolati összetartást segítő minták elemzése = Patterns supporting partnership cohesion». uni-corvinus.hu.
  6. «Szél Bernadett szakmai önéletrajz, 2006. február». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Budakeszi települési választás eredményei». valasztas.hu.
  8. «Távozik a parlamentből Kaufer Virág» (Hungarian). Origo.hu. 2012 թ․ հունվարի 3. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Eight breakaway LMP lawmakers to sit as independents». 2013 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Szél Bernadett és Schiffer András az LMP két társelnöke» (Hungarian). Index. 2013 թ․ մարտի 24. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Ministers behaving badly: Illés, Fidesz apologize». 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Szél Bernadett lett az LMP frakcióvezetője» (Hungarian). Index. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնադետ Սել» հոդվածին։