Բերձորյան միջադեպ (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բերձորյան ջարդեր (2015)ից)

Բերձորյան միջադեպ (Ռեյդային ստուգումներ), 2015 թ.-ի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած բախում ոստիկանության և Նախախորհրդարան կազմակերպության ներկայացուցիչների միջը։ Վերջինները Երևանից Ստեփանակերտ էին մեկնում բնակչության շրջանում քարոզչական հանդիպում անցկացնելու համար։ Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման ենթարկվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամները։ Բռնությունների ենթարկվեցին Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի բացահայտված անդամ Ալեք Ենիգոմշյանը, մշակույթի գործիչներ, այդ թվում՝ կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը, նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, հայկական սփյուռքից եկած երիտասարդներ։ Վերջիններիս հասցվեց ֆիզիկական և նյութական զգալի վնաս[1][2][3]։

Արտաքին տեսաֆայլեր
Բերձորյան իրադարձությունները նկարագրող տեսանյութ:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  2. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  3. «Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.