Բերիլ Դեդեօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերիլ Դեդեօղլու
Beril Hatice Dedeoğlu.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Գալաթասարայի վարժարան և Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ակադեմիկոս
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1961(1961-12-09)
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Վախճանի օր մարտի 13, 2019(2019-03-13) (57 տարեկանում)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Գերեզման Edirnekapı Martyr's Cemetery
Թաղված Edirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Բերիլ Դեդեօղլու (թուրք.՝ Beril Dedeoğlu, դեկտեմբերի 9, 1961(1961-12-09), Անկարա, Թուրքիա - մարտի 13, 2019(2019-03-13), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիլ Դեդեօղլուն ծնվել է 1961 թվականին Անկարայում։ Ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետև սովորել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1995 թվականից աշխատում է Գալաթասարայի համալսարանում։ 1995 թվականին դարձել է դոցենտ, իսկ 2005 թվականից ունի պրոֆեսորի գիտական կոչում[1]։ Դասավանդում է նաև Կադիր Հասայի համալսարանում և Ստամբուլի Այդըն համալսարանում[2]։ Դեդեօղլուն մի քանի գրքերի հեղինակ է։ Մասնակցել է Samanyolu Haber և TRT 2 Haber հեռուստաալիքներով հեռարձակվող մի շարք հաղորդաշարերի[3][4]։

2012 թվականի փետրվարի 6-ին 4 տարի ժամկետով նշանակվել է Թուրքիայի կրթության բարձրագույն խորհրդի անդամ[5]։

2012 թվականի դեկտեմբերին ընթանում էր Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության խաղաղ բանակցությունների հերթական շրջափուլը։ Այդ կոնֆլիկտը սկսվել էր դեռևս 1980-ական թվականներից։ Կոնֆլիկտի հանգուցալուծմանը պետք է նպաստեր «իմաստունների խորհրդի ստեղծումը», որի անդամ պետք է դառնային Թուրքիայի աշխարհագրական 7 շրջաններից ներկայացուցիչներ։ Դեդեօղլուն նշանակվել է Կենտրոնական Անատոլիայի շրջանից։ 2013 թվականի կեսերին նա պլանավորել և անց է կացրել մի շարք կոնֆերանսներ այս հարցի վերաբերյալ[6]։

2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչ 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։

Գրել է հոդվածներ «Star», «Today's Zaman», «Zaman», «Ակօս» և «Yeni Şafak» թերթերի համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]