Բերիթ Բրեյննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերիթ Բրեյննե
33384 Berit Brænne.jpg
Ծնվել էսեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1]
ԾննդավայրԱքեր, Ակերսհուս, Նորվեգիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1] (57 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունգրող, դերասանուհի, հեղինակ-կոմպոզիտոր և մանկագիր
ԱմուսինHugo Wathne?
Պարգևներ և
մրցանակներ
Riksmål Society's Listener prize?
Berit Brænne Վիքիպահեստում

Բերիթ Բրեյննե (նորվ.՝ Berit Winge Brænne, սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1], Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա - սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, մանկագիր և երգահան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աքերում, Նորվեգիա, Սիգմունդ Բրեյննեի և Բոդիլ Վինչի դուստրը[2] և դերասանուհի Ռանդի Բրեյննեի քույրը[3]: 1950 թվականից 1951 թվականը ամուսնացած է եղել քանդակագործ Հյուգո Ֆրանկի հետ: Եղել է դերասան Ֆրանկ Ռոբերտի քենին[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյննեն իր առաջնախաղն ունեցել է 1938 թվականին Օսլոյի Մասկեն (Masken) թատրոնում, իսկ հաջորդ տասներկու տարիների ընթացքում որպես դերասանուհի հանդես է եկել Օսլոյի տարբեր թատրոններում, Բերգենում և Սթավանգերում: 1946 թվականից Նորվեգիայի հեռարձակող ընկերության համար մասնակցել է Lørdagsbarnetimen (շաբաթ օրվա մանկական ժամ) ռադիոհաղորդման երգերի և աուդիոների ձայնագրմանը: 1954 թվականից մասնակվել է Barnetimen for de minste առավոտյան հանրահայտ շոուին: Այստեղ նրա առաջին պատմություն Dukkemannen Tulleruskomsnusk էր, որը հետագայում՝ 1961 թվականին հրատարակվել է[2]:

Նրա առաջին գիրքը, 1958 թվականին հրատարակված Historien om Tamar og Trine (Թամարի և Տրինեի պատմությունը), պատմում է նավաստիների ընտանիքի մասին, որը երեխաներ է որդեգրել աշխարհի տարբեր անկյուններից[2]: Գիրքը պարունակում է «Jorden snurrer rundt og rundt med barn på all kanter» երգը (հայ․՝ Երեխաների հետ աշխարհը պտտվում և պտտվում է բոլոր ուղղություններով), որը հետագայում տեղ է գտել երգի դպրոցական դասագրքերի մեջ[2]: 1959 թվականին և 1960 թվականին համապատասխանաբար հրապարակվել են Tai-mi, Tamar og Trines søster և Tom Tangloppe, bror til Tamar, Trine og Ta-mi սիքվելները[4]: 1964 թվականից մի քանի հեռուստահաղորդաշարեր է գրել երեխաների համար[2]: Նրա Tørris եռերգությունը (1967-1969թթ) 19-րդ դարի կեսերի գյուղական հասարակության կյանքը դիտում է երեխայի տեսանկյունից[2]: Տղա «Տորրիսը» մեծանում է ծնողների, պապիկների և տատիկների, եղբայրների և քույրերի հետ՝ ընտանի կենդանիներով շրջապատված[4]:

1956 թվականին Բերիթ Բրեյննեն արժանացել է Riksmålsforbundet պատվավոր մրցանակի: Մահացել է Օսլոյում 1976 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Birkeland Tone։ «Berit Brænne»։ in Knut Helle։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 23 May 2013 
  3. Godal Anne Marit (ed.)։ «Berit Brænne»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Norsk nettleksikon։ Վերցված է 23 May 2013 
  4. 4,0 4,1 Ørjasæter Tordis (1975)։ «Barne- og ungdomslitteraturen fra 1914 til 1970-årene»։ in Edvard Beyer։ Norges Litteraturhistorie (Norwegian) 5։ Oslo: Cappelen։ էջեր 477, 480 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]