Jump to content

Բերենիկե I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերենիկե I
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 340
ԾննդավայրՀին Մակեդոնիա
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 279 և ոչ ուշ քան մ. թ. ա. 268
Մահվան վայրՊտղոմեոսյան Եգիպտոս
ՔաղաքացիությունՊտղոմեոսյան Եգիպտոս
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
Ամուսինմոտ Philip? և Պտղոմեոս Լագոս
Ծնողներհայր՝ Magas of Macedon?, մայր՝ Antigone of Macedon?
Զբաղեցրած պաշտոններՓարավոն
ԵրեխաներՊտղոմեոս II Եղբայրասեր, Ἀρσινόη Β?, Magas of Cyrene?, Antigone?, Theoxena of Syracuse? և Philotera?
 Berenice I Վիքիպահեստում

Բերենիկե I (հին հունարեն՝ Βερενίκη , մ. թ. ա. 340, Հին Մակեդոնիա - ոչ վաղ քան մ. թ. ա. 279 և ոչ ուշ քան մ. թ. ա. 268, Պտղոմեոսյան Եգիպտոս), Եգիպտոսի թագուհի, ամուսնացել է Պտղոմեոս I Սոտերի հետ։ Նա դարձել է Եգիպտոսի Պտղոմեոսների դինաստիայի երկրորդ թագուհին՝ Եվրիդիկեից հետո։

Բերենիկան ծագումով Էորդեայից է եղել[1]։ Մակեդոնիայի արքայադուստր Անտիգոնեի և Մագաս անունով անհայտ տեղացի մակեդոնացի ազնվականի դուստրն էր[2]։ Նրա մայրական կողմի պապը Կասանդրոս անունով ազնվականն է եղել[2], որը Ալեքսանդրի կայսրության գահակալ Անտիպատրոսի եղբայրն էր, և մոր կողմից ազգական էր նրա ընտանիքին։

Առաջին ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 325 թվականին Բերենիկեն ամուսնացել է Ֆիլիպ անունով անհայտ տեղացի ազնվականի և զինվորականի հետ[2]։  Ֆիլիպը նախկինում ամուսնացած է եղել և ունեցել է այլ երեխաներ։

Առաջին ամուսնությունից հետո նա դարձել է Կյուրենիայի Մագաս թագավոր Անտիգոնեի մայրը, որն ամուսնացել է Էպիրոսի թագավոր Պյուռոսի հետ, և ուներ դուստր՝ Թեոքսենա անունով[2]։

Մագասը, երբ ծառայում էր որպես Ապոլլոնի քահանա, մի արձանագրություն է նվիրել իրեն և իր հորը[3]։ Պյուռոսը նրա անունը դրել է Բերենիկոս անունով նոր քաղաքին։

Ֆիլիպը մահացել է մ.թ.ա. մոտ 318 թվականին։

Եգիպտոսի թագուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերենիկե I-ը իր երկրորդ ամուսնու՝ Պտղոմեոս I Սոտերի հետ։
Բերենիկե I-ի և Պտղոմեոս I Սոտերի դիմանկարները ոսկե ութդրախմայի վրա, որը հատված է Ալեքսանդրիայում մ.թ.ա. մոտ 265 թվականին։

Առաջին ամուսնու մահից հետո Բերենիկան իր երեխաների հետ մեկնել է Եգիպտոս՝ որպես մոր զարմուհի Եվրիդիկեի խնամակալ, որը Պտղոմեոս I-ի կինն էր։ Պտղոմեոս I-ը Ալեքսանդր Մակեդոնացի թագավորի զորավարներից մեկն էր և Հին Եգիպտոսի Պտղոմեոսների դինաստիայի հիմնադիրը։

Բերենիկան հարաբերությունների մեջ է մտել Պտղոմեոս I-ի հետ, որը ամուսնացել է նրա հետ մ.թ.ա. 317 թվականին։ Բերենիկան դարձել է Արսինոե II-ի՝ Ֆիլոտերայի, և որդու՝ Պտղոմեոս II Ֆիլադելփոսի մայրը[3]։

Նրա որդի Պտղոմեոս II-ը ճանաչվել է որպես հոր ժառանգորդ՝ նախապատվությունը տալով Եվրիդիկեի երեխաներին Պտղոմեոս I-ից։

Իր գահակալության ժամանակ Պտղոմեոս II-ը Կարմիր ծովի ափին նավահանգիստ է կառուցել և այն մոր անունով անվանել է Բերենիկե։

Նրա մահից հետո Պտղոմեոս II-ը, իսկ ավելի ուշ՝ Պտղոմեոս IV Փիլոպատորը, նրան աստվածային պատիվներ են շնորհել (Թեոկրիտոս, Իդիլիաներ XV, ապա XVII[3]):

Ֆիլիպի հետ ամուսնությունից ծնված երեխաներն են[2]՝

  • Կյուրենեի Մագաս թագավորը
  • Անտիգոնեն, որն ամուսնացել է Էպիրոսի թագավոր Պյուռոսի հետ
  • Թեոքսենա

Երկրորդ ամուսնուց՝ Պտղոմեոս I-ից ծնված երեխաներն են[3]՝

  • Արսինոե II-ը, որն ամուսնացել է նախ Լիսիմաքոսի, ապա իր խորթ եղբոր՝ Պտղոմեոս Կերավնոսի և վերջապես իր հարազատ եղբոր՝ Պտղոմեոս II-ի հետ։
  • Ֆիլոտերա, մ.թ.ա. մոտ 312-275, աստվածացրել են։
  • Պտղոմեոս II Եղբայրասեր, Եգիպտոսի փարավոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Carney, Elizabeth. Arsinoe of Egypt and Macedon. էջ 20. «Intriguingly, thanks to Posidippus (AB 88), we now know that Berenice, like her second husband Ptolemy I, may have been from Eordaea too.»
  2. 1 2 3 4 5 «Ptolemaic Dynasty -- Berenice I». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 1 2 3 4 «Berenice I». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[нем.] / Georg Wissowa. — Stuttg. : J. B. Metzler’sche Verlagsbuchhandlung, 1928. — Bd. XIV, 1. — Kol. 292-293.

[нем.] / Georg Wissowa. — Stuttg. : J. B. Metzler’sche Verlagsbuchhandlung, 1897. — Bd. III, 1. — Kol. 282-283.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիկե I» հոդվածին։