Բերդուս (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդուս (այլ կիրառումներ)

Բերդուս, ամրոց Կիլիկիայի հայկական պետությունում, Մարաշից հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարի վերջին եղել է Փիլարտոս Վարաժնունու, ապա Դող Վասիլի տիրույթը։ 1107 թվականին Դող Վասիլը Բեդուսի մոտակայքում պարտության մատնեց սելջուկ–թուրքերի զորաբանակին։ Դող Վասիլի մահից հետո Բերդուսին տիրեցին Իկոնիայի սելջուկները, իսկ 1157 թվականին Թորոս Բ-ի եղբայր Ատեփանեն քաղաքն առավ Իկոնիայի սուլթանից, սակայն Թորոս Բ-ն այն վերադարձրեց Իկոնիայի սուլթանությանը։ 12-րդ դարի վերջերին քաղաքին վերստին տիրել են հայ իշխանները։ Գտնվելով Կիլիկիայի հայկական պետության սահմանագլխին՝ Բերդուսը ենթարկվում էր հարձակումների։ 1208 թվականին Իկոնիայի սուլթան Խոսրով շահը արշավեց Բերդուսի դեմ։ Այս ժամանակ հիշվում են Բերդուսի իշխան Լևոնը և որդին՝ Դրիգորը։ Հիշյալ արշավանքին մասնակցում էր նաև Հալեպի տերը, որն Անտիոքի պատճառով թշնամացել էր Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ–ին։ Հալեպի զորաբանակը Մարաշի մոտ միացավ Իկոնիայի բանակին և գրավեց Բերդուսն՝ ավերելով քաղաքն ու հարակից շրջանները։ Լևոն Բ դիմեց Եգիպտոսի և Դամասկոսի սուլթանին, որը Հալեպի ամիրայի հորեղբայրն էր, և վերջինիս մեջնորդությամբ կնքվեց հաշտություն։ Լևոն Բ ստիպված էր քաղաքը զիջել Իկոնիայի սուլթանությանը, հրաժարվել Անտիոքի դքսության դեմ նոր արշավանքներից։ Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը Բերդուսի շրջակայքում հայեր էին բնակվում։ Նրանք տեղահանվեցին և ցրվեցին այլևայլ երկրներ։ Այժմ բերդն ավերակ վիճակում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421 CC-BY-SA-icon-80x15.png