Բերդիկ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդիկ (այլ կիրառումներ)
Բերդիկ
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Բարձրությունը ծովի մակարդակից2069 մետր

Բերդիկ, լեռ Երնջակ գավառում, Երջակ գետահովտի վերին հոսանքում՝ Երնջակ գետի ձախ կողմում 3-4 կմ արևելք, Շահկերտ գյուղից 7 կմ հարավ–արևելք՝ Շահկերտ գյուղատեղի մոտ։ Սակավ բուսականությամբ և զառիթափ լանջերով լեռ է և ծովի մակարդակից ունի 2069 մ բարձրություն։ Այս լեռան փեշին է գտնվել Երնջակ գավառի Բերդիկ գյուղը, Ապրակունիս գյուղից մոտ 12 կմ հյուսիս-արևելք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 702 — 992 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։