Բերգենի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերգենի հանրային գրադարան
Երկիր Նորվեգիա
Տեսակգրադարանի շենք
Հիմնվել է1872
ՏեղադրությունԲերգեն
Այլ տվյալներ
Կայքbergenbibliotek.no

Բերգենի հանրային գրադարան (նորվ.՝ Bergen Offentlige Bibliotek), հանրային գրադարան Բերգենում, Նորվեգիա։ Հիմնադրվել է 1872 թվականին։ Նորվեգիայի երկրորդ խոշորագույն հանրային գրադարանն է։ Ի լրումն Բերգենի կենտրոնում գտնվող հիմնական շենքի, Բերգենի հանրային գրադարանն ունի վեց մասնաճյուղեր և գրադարանային ծառայություն Բերգենի երկու բանտերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր սրահի ինտերիերը

Միջնադարում Բերգենը և Տրոնհեյմը Նորվեգիայում գրականության հիմնական կենտրոններն էին, որտեղ վանքերն ու եկեղեցիներն ունեին մեծ թվով գրքեր ու գրադարաններ։ Բերգենի սուրբ Մարիամ եկեղեցին ուներ հանրությանը հասանելի գրքերի մեծ հավաքածու։ 1766 թվականին առաջնորդական փոխանորդ Դավիթ Շչյոնֆելդթը եկեղեցու հավաքածուն համալրել է մեծ քանակությամբ գրքերով, գումար է հատկացրել հավաքածուի համար, և եկեղեցին կառուցել է առանձին շինություն գրադարանի համար։ Գրադարանն ամեն օր բաց էր լինում երկու ժամ։ 1876 թվականին եկեղեցու հավաքածուն հանձնվել է Բերգենի հանրային գրադարանին, որտեղ այն պահվել է Բերգենի համալսարանի գրադարանում մոտ մեկ դար անց։

1869 թվականին համալսարանի գրադարանավար Պոլ Բոտեն Հանսենը 12000 կտորից բաղկացած իր հավաքածուն հանել է վաճառքի։ Նոր հիմնադրված մի ընկերակցություն որոշել է Բոտեն Հանսենի հավաքածուի հիման վրա Բերգենում ստեղծել հանրային գրադարան։ 1871 թվականին հավաքածուն գնելուց հետո ընկերակցությունը Բերգենի քաղաքապետարանին առաջարկել է ստանձնել գործող գրադարանի ծախսերը։ Գրադարանի առաջին շենքը գտնվել է Torgallmenningen-ում՝ նախկին գարեջրատան շենքում։ Այս շենքը, սակայն, շատ փոքր էր, և գրադարանը տեղափոխվեց Վոգեն ծովածոցի նավահանգստի մսի շուկայի տարածք։ 1910 թվականին Արնե Քիլդալը դարձել է գլխավոր գրադարանավար։

Ներկայիս նեոդասական ոճով կառուցված շենքը նախագծել է ճարտարապետ Օլաֆ Նորդհանգեն։ 1906 թվականին նա շահել է շենքը կառուցելու մրցույթը, 1917 թվականին ավարտել է շենքի կառուցումը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Flaten Trine Kolderup, Gregersen, Gudrun (1995)։ Veier til viten: Bergen offentlige bibliotek fra fortid til fremtid։ Bergen: Bergen off. bibliotek։ ISBN 82-91290-02-4 
  • Hjellvik Jenny (1985)։ The Bergen public library, Norway 1917-1974: an historical overview։ Denton, Texas: Texas woman's university 
  • Rieber-Mohn Hjørdis (1974)։ " - alle Bergenseres aandelige Løftning - ": Bergen offentlige bibliotek gjennom 100 år: 1874-1974։ Bergen: Bergen off. bibliotek 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Om biblioteket
  • Gunnar Hagen Hartvedt (1994)։ «Bergen offentlige bibliotek»։ Bergen Byleksikon