Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիա (CMR)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
CMR անդամ երկրներ
CMR բեռնագիր

Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին պայմանագրի կոնվենցիան (CMR) ընդունվել է 1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում: Ուժի մեջ է մտել 1961 թվականի հուլիսի 2-ից։ Ունի ՄԱԿկոնվենցիայի կարգավիճակ։ Կոչված է կարգավորելու այն հարաբերությունները, որոնք ծագում են միջազգային առևտրային բեռները ավտոտրանսպորտով փոխադրման ժամանակ։

Կոնվենցիայի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվենցիայի պաշտոնական անվանումն է.

անգլերեն լեզվով — Convention on the Contract for the International Carriage of Goods by Road;
ֆրանսերեն լեզվով — Convention relative au contrat de transport international de marchandises par route.

Պաշտոնական հապավումը՝ CMR (ֆրանսերեն լեզվով կոնվենցիայի անվանման հապավում)

Կոնվենցիայի մասնակից են 55 երկիր[1] (գործնականում բոլոր եվրոպական երկրները և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող նորանկախ երկրները), այդ թվում Հայաստանը՝ 2006 թվականի հունիսի 6-ից։

Կոնվենցիան կիրառվում է ավտոտրանսպորտով բեռների փոխադրման ցանկացած հատուցելի պայմանագրի նկատմամբ, երբ բեռնափոխադրման ընդունման և առաքման վայրերը, որոնք նշված են պայմանագրում, գտնվում են տարբեր երկրներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է Կոնվենցիայի անդամ։

CMR-ը նախատեսում է, որ ավտոտրանսպորտով բեռների փոխադրման պայմանագիրը պետք է հաստատված լինի բեռի փոխադրման բեռնագրով։ CMR բեռնագիրը տրվում է երեք օրինակից՝ առաջինը տրվում է ուղարկողին, երկրորդը կցվում է ապրանքներին, երրորդը մնում է փոխադրողի մոտ։ Բեռնագիրը չի հանդիսանում շրջանառության և ապրանքի տնօրինման փաստաթուղթ։

Կոնվենցիան նաև սահմանում է փոխադրողի պատասխանատվությունը, պահանջների և տեղեկացումների ներկայացման ժամկետները։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unece.org/trans/conventn/legalinst_25_OLIRT_CMR.html Կոնվենցիայի անդամ երկրների ցանկ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Внешнеэкономическая деятельность предприятия: Англо-русский словарь-справочник/ Под ред. проф. Л. Е. Стровского. — М: ЮНИТИ-ДАНА, 2002, с.483

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]