Jump to content

Բեռնար Մենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնար Մենդի
ֆրանսերեն՝ Bernard Mendy
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1981(1981-08-20)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրԷվրո
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Bernard Mendy Վիքիպահեստում

Բեռնար Մենդի (ֆրանսերեն՝ Bernard Mendy, օգոստոսի 20, 1981(1981-08-20)[1][2][3], Էվրո), Ֆրանսիացի ֆուտբոլային պաշտպան և մարզիչ։ Խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդին իր կարիերան սկսել է «Կանում»։ Երկու մրցաշրջան խաղալուց հետո նա հրավիրվել է «Պարի Սեն Ժերմեն», մայրաքաղաքային ակումբ, որին նա երկրպագել է մանկուց։ Առաջին մրցաշրջաններում Բեռնարը հաճախ չի հայտնվել մեկնարկային կազմում, ուստի 2002 թվականին նա վարձավճարով տեղափոխվել են անգլիական «Բոլթոն Ուոնդերերս»։ Ֆրանսիա վերադառնալուց հետո Մենդին տեղ է գրավել ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, այդ թվում՝ նոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի շնորհիվ։ Բեռնարը օգնել է մայրաքաղաքային ակումբին երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և դառնալ ազգային Սուպերգավաթի տերը՝ վերջին րոպեին խփելով հաղթական գոլը «Լանսի» դեմ խաղում։

2008 թվականին Մենդին տեղափոխվել է Հալ Սիթի։ Օգոստոսի 23-ին, «Բլեքբըրն Ռովերսի» դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր լիգայում[4]։ Նոյեմբերի 1-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, Բեռնարդը խփել է իր առաջին գոլը «Հալլ Սիթիյի» կազմում[5]։ 2011 թվականին Մենդին տեղափոխվել է դանիական «Օդենսե»։ Մարտի 7-ին՝ «Հորսենսի» դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[6]։ Հուլիսի 23-ին, «Կոպենհագենի» դեմ խաղում, Մենդին խփել է իր առաջին գոլը իր նոր թիմի կազմում[7]։

2012 թվականի ամռանը Բեռնարը վերադարձել հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել Բրեստի հետ։ Օգոստոսի 11-ին, Նանսիի դեմ խաղում, նա նորամուտը նշել է իր նոր թիմի կազմում[8]։ Մրցաշրջանի ավարտին թիմը դուրս է մնացել Լիգա 2, բայց Մենդին մնել է ակումբում։

2014 թվականի ամռանը Բեռնարդը տեղափոխվել է հնդկական «Չեննայյին» ակումբ։ Հոկտեմբերի 15-ին, Գոայի դեմ խաղում, նա նշեց իր նորամուտը Հնդկաստանի Սուպերլիգայում[9]։ Հոկտեմբերի 21-ին Մենդին խփել է իր առաջին գոլը Չեննայի կազմում՝ «Կերալա Բլաստերսի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի սկզբին Բեռնարդը տեղափոխվել է Կիպրոսի ԱԵԼ: Հունվարի 18-ին, «Անորտոսիսի» դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը Կիպրոսի առաջնությունում[11]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Մենդին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

2004 թվականի մայիսի 20-ին, Բրազիլիայի դեմ ընկերական խաղում, Բեռնարը նշել է իր նորամուտը Ֆրանսիայի ազգային հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարսել Դեսայիին[12]։

Թիմ

«Փարիզ Սեն-Ժերմեն»

  • Ֆրանսիայի գավաթի հաղթող-2004, 2006
  • Լիգայի գավաթի հաղթող -2008

Միջազգային

Ֆրանսիա (մինչև 18 տարեկան)

  • Եվրոպայի երիտասարդական առաջնություն-2000

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդին ամուսնացել է մարմնամարզուհի Լյուսի Հյուզի հետ և նրանք ունեն երեք դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Блэкберн Роверс VS. Халл Сити 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Манчестер Юнайтед VS. Халл Сити 4:3» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Хорсенс VS. Оденсе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Копенгаген VS. Оденсе 2:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Нанси VS. Брест 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Гоа VS. Ченнай Титанс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Ченнай Титанс VS. Керала Бластерс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Анортосис VS. АЕЛ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Франция VS. Бразилия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2004 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնար Մենդի» հոդվածին։