Jump to content

Բեռնար Կյարելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնար Կյարելի
ֆրանսերեն՝ Bernard Chiarelli
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1934(1934-02-24)[1]
Ծննդավայր Վալանսեն[1]
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 17, 2024(2024-11-17)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայր Saint-Saulve[1]
Հասակ 176 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Բեռնար Կյարելի (ֆրանսերեն՝ Bernard Chiarelli, փետրվարի 24, 1934(1934-02-24)[1], Վալանսեն[1] - նոյեմբերի 17, 2024(2024-11-17)[2][1], Saint-Saulve[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնար Կյարելին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1952 թվականին «Վալենսիեն» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան։ 1958-1959 թվականներին ֆուտբոլիստը հանդես է եկել «Լենսում»։

1959 թվականին նա տեղափոխվել է «Լիլ» ակումբ, որտեղ հանդես է եկել երեք մրցաշրջան։

Բեռնար Կյարելին ֆուտբոլային կարիերան ավարտել է «Սեդանի» կազմում՝ 1963 թվականին։

1958 թվականին նա անցկացրել է իր միակ հանդիպումը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությունում, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել[4]։

Բեռնար Կյարելին մահացել է 2024 թվականի նոյեմբերի 17-ին՝ 91 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées mirror
  2. 1 2 Mort de Bernard Chiarelli, membre de l'épopée de l'équipe de France à la Coupe du monde 1958 (ֆր.)
  3. «French Football Federation official website». Արխիվացված է օրիգինալից 2019-04-05-ին. Վերցված է 2024-03-16-ին.
  4. Bernard CHIARELLI
  5. «Disparition : Mort de Bernard Chiarelli, membre de l'épopée de l'équipe de France à la Coupe du monde 1958». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2024-11-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]