Բեռնարդ Քելլերման
Բեռնարդ Քելլերման Kellermann | |
|---|---|
![]() | |
| Ծննդյան անուն | Բեռնարդ |
| Ծնվել է | 1879 |
| Ծննդավայր | Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
| Վախճանվել է | 1951 |
| Վախճանի վայր | Կլյայն Գլյայնիկե, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա |
| Գերեզման | New Cemetery, Potsdam |
| Մասնագիտություն | Գրող |
| Լեզու | գերմաներեն |
| Ազգություն | գերմանացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան |
| Ժանրեր | ռեալիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Թունել |
| Պարգևներ | ԳԴՀ ազգային մրցանակ |
Բեռնհարդ Քելլերման (Kellermann) (մարտի 4, 1879[1][2][3][…], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ - հոկտեմբերի 17, 1951[1][2][3][…], Կլյայն Գլյայնիկե, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա), գերմանացի գրող։ Կրթությունն ստացել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ Վաղ շրջանի վեպերում («Եստերը և Լին», 1904 և այլն) զգացվում է նեոռոմանտիզմի ազդեցությունը։ «Թունել» (1913) վեպը նշանավորել է Բեռնհարդ Քելլերմանի անցումը ժամանակակից սոցիալական թեմատիկային։ Բեռնհարդ Քելլերմանը ողջունել է Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը և 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում («Նոյեմբերի ինը», 1920, վեպ)։ «Անատոլ քաղաքը» (1932) վեպում տվել է կապիտ․ քաղաքի պատկերը։ Ֆաշիզմի տարիներին մնացել է Գերմանիայում։ Այդ շրջանի վեպերը գրված են քննադատական ռեալիզմի ոգով։ 1945 թվականից հետո Բեռնհարդ Քելլերմանն եղել է գերմանական մշակույթի դեմոկրատ, բարեփոխման ակտիվ մասնակից, «Կուլտուրբունդի» հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ «Մահվան պարը» վեպում (1948, հայկական հրատարակչություն 1965) բացահայտել է ֆաշիզմի հանցավոր, բարոյազուրկ էությունը։ 1948 թվականին, գերմանական դեմոկրատական մտավորականության առաջին պատգամավորության կազմում, կնոջ հետ ԽՍՀՄ այցելելուց հետո, գրել է «Մենք վերադառնում ենք Սովետական Ռուսաստանից» ակնարկների գիրքը, որտեղ մեծ համակրանքով պատմում է խորհրդային ժողովրդի կյանքի մասին։ ԳԴՀ ազգային մրցանակ (1949)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 NooSFere (ֆր.) — 1999.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Քելլերման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
