Բեռնարդ Լիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդ Լիչ
Ծնվել էհունվարի 5, 1887(1887-01-05)[1][2][3]
ԾննդավայրԲրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 6, 1979(1979-05-06)[2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՍենթ Այվս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
ԴավանանքԲահաի
Մասնագիտությունխեցեգործ
ԱշակերտներAnne Kjærsgaard?, Len Castle?, Peter Stichbury? և Sa'id Sadr?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
ԶավակներDavid Leach?
 Bernard Leach Վիքիպահեստում

Բեռնարդ Լիչ (անգլ.՝ Bernard Leach, ամբողջական անունը՝ Bernard Howell Leach, հունվարի 5, 1887(1887-01-05)[1][2][3], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն - մայիսի 6, 1979(1979-05-06)[2][3], Սենթ Այվս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նկարիչ և մանկավարժ, որը զբաղվում էր կավագործությամբ։ Համարվում էր «բրիտանական կավագործության դպրոցի հայր»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հունվարի 5-ին՝ Հոնկոնգում։ Նրա մայրը՝ Էլեոնորան (ի ծնե՝ Sharp) մահացել է ծննդաբերության ժամանակ։ Իր կյանքի առաջին տարիները նա անցկացրել է Ճապոնիայի Կիոտոյում՝ մոր ծնողների մոտ։ Ստեղծելով նոր ընտանիք, 1880-ին հայրը որդուն վերադարձնում է Հոնկոնգ։

10 տարեկանում Բեռնարդին ուղարկում են Անգլիա՝ հարազատների մոտ սովորելու համար։ Նա հաճախել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Slade School of Fine Art դպրոց, որտեղ Ֆրենկ Բրենգվինի մոտ ուսումնասիրել է փորագրություն։ Հոր մահից հետո նա ստիպված է եղել թողնել ուսումը՝ ծանր հիվանդ հորը խոստանալով կարիերա կառուցել Հոնկոնգի և Շանհայի Բանկում (այժմ՝ HSBC)։ Տասնութ տարեկան հասակում Բեռնարդը մեկնում է Մանչեսթեր, որպեսզի սովորի բանկային գործ և մեկ տարի անց նրան Լոնդոնի HSBC-ում ընդունում են որպես կրտսեր աշխատակից։ Սակայն, արագ հիասթափվելով ձեռք բերած մասնագիտությունից՝ շարունակել է զբաղվել նկարչությամբ։ 21 տարեկանում Լիչը ընդունվել է Քենսինգթոնի Լոնդոնի արվեստի դպրոց (London School of Art

Կարդալով Լաֆկադիո Հեռնի գրքերը՝ նա հետաքրքրվել է Ճապոնիայով, և 1909-ին գնացել է այնտեղ իր երիտասարդ կնոջ՝ Մյուրիելի հետ (ի ծնե՝ Hoyle)։ Այստեղ Բեռնարդը զբաղվել է գեղանկարչությամբ, զբաղվել փորագրման տեխնիկայով, ստեղծել փայտից պատրաստված իրեր և ամսագրերի շապիկների դիզայնով է զբաղվել։ Որոշ ժամանակ դասավանդել է օֆորտ, նրա աշակերտներից էին Տոն Սաթոմին (անգլ.՝ Ton Satomi), Կոձիմ Կիկուոն (անգլ.՝ Kojima Kikuo) և հետագայում Ռյուսեյ Կիշիդային (անգլ.՝ Ryūsei Kishida

Տոկիոյում Բեռնարդ Լիչը հանդես է եկել զեկույցներով և ներկա է հանդիխպեսլ է Սանեացու Մուսյանոկոձուն, Նաոյա Սիգին, Յանագի Սեցիին[en] և «Սիրակաբա» խմբի ուրիշ անդամների հետ, որոնք փորձում էին Ճապոնիային ծանոթացնել արևմտյան արվեստի հետ, իր 250 տարվա մեկուսացումից հետո։ Մոտավորապես 1911 թվականին նա այցելել է կավագործության արվեստանոց, պատրաստել կերամիկու ռակու, որը դարձել է Լիչի առաջին ծանոթությունը կերամիկայի հետ։ Իսիի Հակուտեի[en] դասախոսությունների շնորհիվ նա սկսեց սովորել Ուրանո Շիգեկիտիի մոտ (Urano Shigekichi, 1851-1923)[7], կավագործ Օգատա Կենձանի 6-րդ սերունդ (Kenzan 6th Generation): Որպես տեխնիկական տերմինների թարգմանիչ նրան օգնում էր կավագործ Տոմիմոտո Կենկիչին[en], որի հետ նա ծանոթացավ ավելի վաղ։ Այդ ժամանակից Բեռնարդ Լիչը նույնպես սկսեց հոդվածներ գրել «Սիրակաբա» խմբի համար, մշակել շապիկներ հրատարակությունների համար, մասնավորապես «Fyūzan» ամսագրի համար[8]։

Բեռնարդ Լիչը 1915 թվականին Պեկին է տեղափոխվել պրուսական փիլիսոփա և արվեստաբան դոկտոր Ալֆրեդ Վեստարփիի (Alfred Westarp) հրավերով[9], որն այդ ժամանակ ապրում էր այնտեղ։ Որոշ ժամանակ անց նա կրկին վերադարձավ Ճապոնիա, որտեղ հանդիպել է կերամիստ Խամադա Սեդիի[en] հետ։ Լիչը Կենձանից ստացել է վառարան և վերակառուցել այն Yanagi garden-ի այգում՝ Յանագի Սյոցու[en] մոտ (նաև հայտնի է որպես Յանագի Մունեյոսի), տալով իր սեփական անունը Tōmon-gama: Հաստատվելով որպես կավագործ Լիչը որոշեց տեղափոխվել Անգլիա։ Մինչ մեկնելը՝ 1920 թվականը, նա անցկացրել էր ցուցահանդես Օսակայում, իսկ Տոկիոյում կազմակերպել էր հրաժեշտի ցուցահանդես։

1920 թվականի ամռանը Սյոդզի Համադայի հետ Բեռնարդ Լիչը մեկնեց Անգլիա, որտեղ նրանք համատեղ կերամիկական արհեստանոց բացեցին Սենտ Այվսում (Կորնուոլ կոմսություն)[10]։ Նրան Անգլիա էր հրավիրել Ֆրանսիս Հորնը (Frances Horne)[11], որը հիմնել է արհեստավորների գիլդիան՝ (վաճառականների միություն) (Handcraft Guild) Սենտ Այվսի արվեստի գաղութում։ Նա առաջարկել է Բերնարդին այդ խմբում դառնալ բրուտ։ Առաջինը Արևմտյան Եվրոպայում՝ Բերնարդը, նրա կինը և Շիջի Համադան կառուցել են ճապոնական ավանդական այրման վառարան Anagama kiln[en]։ 1923 թվականին վառարանը վերանորոգվել է բրուտագործ Մացուբայասի Ցուրունոսուկեի (Matsubayashi Tsurunosuke) կողմից։ Այդ նույն տարում Շիջի Համիդան վերադառնում է Ճապոնիա, որպեսզի շարունակի իր կարիերան, հետագայում դառնալով ազգային կենդանի ժառանգություն։

1934 թվականին Բեռնարդ Լիչը՝ Թոբի Մարկի հետ միասին ճանապարհորդում է Ֆրանսիայով, Իտալիայով։ Այնուհետև Նեապոլ, Հոնկոնգ և Շանհայ։ Որտեղ նրանք բաժանվում են, և Լիչը ուղևորվում էր Ճապոնիա։ 1940 թվականին Լիչը պաշտոնապես միացավ Բահայի ուսմունքին՝ ուխտագնացություն կատարելով դեպի իր սրբավայրերը՝ Հայֆայ, Իսրայել։ Բահայի հանձնառությունը ամրապնդեց իր ցանկությունը ինչ-որ բան անել, հանուն Արևելքի և Արևմուտքի միության«To try more honestly to do my work there as a Bahá'í and as an artist…»[12]. Նա իր աշխատանքները խթանեց որպես արևմտյան և արևելյան արվեստի և փիլիսոփայության համադրություն։ Նրա աշխատանքը կենտրոնացած էր կորեական, ճապոնական և չինական ավանդական կերամիկայի վրա, որոնք զուգորդվում էին Անգլիայի և Գերմանիայի ավանդական տեխնիկայի հետ։ Նա կերամիկան տեսնում էր որպես արվեստի, փիլիսոփայության, ձևավորման և արհեստի համադրություն։ Բեռնարդ Լիչը կյանքի և արվեստի վերաբերյալ իր փիլիսոփայական հայացքները արտացոլեց՝ «Բրուտի գիրքը» («A Potter’s Book»), գրական աշխատության մեջ, որը լույս է տեսել 1940 թվականին։

Շատ կավագործներ ամբողջ աշխարհով վերապատրաստվել են բրուտագործական վարպետության Սանտ-Այվսում, տարածելով նկարչի ոճն ու փիլիսոփայություն։ Նրա բրիտանացի պրակտիկանտների և գործընկերների թվում էին՝ Մայքլ Քարդյու[en], Քեթրին Փլեյդել-Բուվերի[en], Ուիլյամ Մարշալ[en], Ջանեթ Դառնել[en] (որի հետ Լիչն ամուսնացել է 1956 թվականին), նրա որդիները՝ Դեյվիդ և Մայքլ Լինչերը ինչպես նաև Ուիլյամ Ուորալը[en] ( դարձել էChalice Well Crafts Guild արհեստների գիլդայի արեստավորը Գլաստոնբերիում)։ Նրա ամերիկացի աշակերտների թվում են՝ Ուորեն Մաքենզզին[en], Բարիոն Թեմփելը[en], Քլերի Իլիանը (Clary Illian)[13] և Ջեֆ Էստրիխը (Oestreich Pottery)։ Բեռնարդ Լիչը մեծ ազդեցություն է ունեցել Նոր Զելանդիայի առաջատար բրուտ Լեն Կաստլի[en] վրա, մյուս աշակերտը եղել է հնդիկ բրուտ Նիրմալ Պատվարդահանը[en], որը մշակել է այսպես կոչված «Նիրմալի ջնարակը» XI դարիչինական տեխնիկայի հիման վրա, ինչպես նաև կիպրացի բրուտ՝ Վալետինոս Հարալանբուսը (Valentinos Charalambous)[14] և շատ ու շատ այլ կանադացի աշակերտներ, որոնք 1970-ական թվականներին մասնակցել են Կանադայի արևմտյան ափին կատարվող աշխատանքներին։

Բեռնարդ Լիչը կարևոր դեր խաղաց 1952 թվականի հուլիսին Դարտինգտոնի դահլիճում կավագործների և ջուլհակների միակ միջազգային գիտաժողովը կազմակերպելու գործում, որտեղ աշխատում և դասավանդում էր։ Նա իր ցուցահանդեսներն սկսել է անցկացնել 1914 թվականից։ 1977 թվականին Լիչի և նրա ուսանողների աշխատանքները արժանացան դեկորատիվ-կիրառական արվեստի աշխարհի ամենամեծ թանգարանի ցուցահանդեսին՝ Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Նկարիչը շարունակեց աշխատել մինչև 1972 թվականը ՝ առանց դադարեցնելով ճանապարհորդել աշխարհով մեկ։ Սենտ-Այվսում գտնվող Leach Pottery[en] խեցեղենային արհեստանոցն մինչ օրս բաց է, նրա թանգարանում ցուցադրվում են Լիչի և նրա ուսանողների բազմաթիվ գործեր։

1961 թվականին Բեռնարդ Լիչը շնորհվեց Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշանով[15], 1966 թվականին՝ 2-րդ դասի Սուրբ Գանձ ճապոնական շքանշանով[16], 1973 թվականին՝ Պատվավոր ասպետների շքանշանով[17], իսկ 1974 թվականին ստացավ Ճnապոնիայի հիմնադրամի մշակութային մրցանակը[16]։

Մահացել է 1979 թվականի մայիսի 6-ին Սենտ-Այվս քաղաքում։ Նրան թաղել են տեղի Barnoon Cemetery[18] գերեզմանատան տարածքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Niblett K. Leach, Bernard // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049752
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. Urano Shigekichi
  8. A cultural magazine. Fyūzan = French fusain, charcoal pencil
  9. Alfred Westarp
  10. Bernard, Leach Hamada, Potter. — New York: Kodansha, 1975. — С. 34. — ISBN 978-0870118289
  11. Mrs Frances HORNE
  12. Weinberg, Robert (1999). Spinning the Clay into Stars: Bernard Leach and the Bahá'í Faith, pp. 21, 29.
  13. «Clary Illian». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  14. Valentinos Charalambous
  15. «Issue 42552, page 11». The London Gazette. 1961 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. 16,0 16,1 «Bernard Leach» (PDF). Музей искусств Университета штата Аризона[en]. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Supplement 45984, page 6494». The London Gazette. 1974 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. Bernard Howell Leach

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]