Բեռնարդո Էսպինոսա
Բեռնարդո Էսպինոսա իսպ.՝ Bernardo Espinosa | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 11, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալի, Կոլումբիա | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բեռնանդո Խոսե Էսպինոսա Սունիգա (հուլիսի 11, 1989[1][2][3], Կալի, Կոլումբիա), կոլումբացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո նասիոնալ» ակումբի պաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սևիլյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերնարդոն ծնվել է կոլումբիացու և իսպանուհու ընտանիքում։ 10 տարեկանում նա Կոլումբիայից տեղափոխվել է իսպանական Մարբելյա քաղաք, որտեղ սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի թիմերում։ 17 տարեկանում Էսպինոսան տեղափոխվել է «Սևիլիայի» ֆուտբոլային ակադեմիա։
2008 թվականից նա սկսել է պարբերաբար հանդես գալ «Սևիլյա Ատլետիկոյի» երկրորդ թիմում և երեք մրցաշրջան եղել է ակումբի հիմնական պաշտպանը, իսկ ավելի ուշ՝ ավագը: 2010 թվականի նոյեմբերի 10-ին Էսպինոսան իր նորամուտը նշեց «Սևիլիայի» առաջին թիմի կազմում՝ դուրս գալով Իսպանիայի Գավաթի «Ռեալ Ունիոնի» դեմ խաղի առաջին րոպեներից (6:1) և խփեց իր թիմի գոլերից մեկը։ 2011 թվականի մայիսի 11- ին նա առաջին հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում՝ արտագնա խաղում «Օսասունայի» դեմ (2:3):
«Ռասինգ Սանտանդեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 31-ին սեզոնային վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռասինգ Սանտանդեր» ակումբ։ Սեպտեմբերի 21-ին Բերնանդոն նորամուտը նշեց իր նոր թիմի կազմում՝ ամբողջ 90 րոպեն անցկացնելով Մադրիդի «Ռեալի» դեմ տնային խաղում (0:0): 2012 թվականի հունվարի 7-ին Էսպինոսան առաջին գնդակն է աչքի ընկել Լա Լիգայում՝ խփելով միակ և հաղթական գոլը «Ռեալ Սարագոսայի» դարպասը (1:0): Մրցաշրջանի արդյունքներով պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, իսկ «Ռասինգը» զբաղեցրել է առաջնության վերջին հորիզոնականը և մեկնել Սեգունդա:
«Սպորտինգ Խիխոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012/13 մրցաշրջանի առաջին կեսը «Սևիլիայի» խուլ պահեստայինների թվում անցկացնելուց հետո 2013 թվականի հունվարի 1-ին Էսպինոսան վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզիոնի «Սպորտինգ Խիխոն» ակումբ: Հունվարի 5 - ին նա նորամուտը նշեց «Ռեկրեատիվոյի» դեմ արտագնա խաղում (1:1), իսկ հունվարի 20-ին խփեց առաջին գոլը՝ «Նումանսիայի» դեմ տնային խաղում (1:1):
Բերնանդոն իրեն լավ է դրսևորել «Սպորտինգի» կազմում և հունիսի 26-ին ազատ գործակալի կարգավիճակով 3 տարվա պայմանագիր է կնքել «կարմիրբերետավորների» հետ[4]։ 2013/14 մրցաշրջանի իր առաջին լիարժեք մրցաշրջանում Էսպինոսան անցկացրեց 40 հանդիպում և օգնեց խիխոնյան ակումբին զբաղեցնել 5-րդ տեղը առաջնությունում և դուրս գալ փլեյ-օֆֆ, որտեղ նրանք զիջեցին «Լաս Պալմասին»: Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանում «Սպորտինգը» գրավեց երկրորդ տեղը և նվաճեց լի լիգայի ուղիղ ուղեգիր, իսկ Բերնարդոն ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան:
2016 թվականի հունվարի 10-ին «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղում (0:2) Էսպինոսան ծնկի հոդի խաչաձև կապանների վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը[5]։
«Միդլսբրո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 15-ին «Սպորտինգի» հետ պայմանագրի ավարտից հետո պաշտպանը 3 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Միդլսբրոյի» հետ[6]։ Իր նորամուտը նշել է դեկտեմբերի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում (1:2)[7]։
«Ժիրոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո 2017 թվականի հուլիսին Բեռնարդոն վերադարձավ Իսպանիա՝ 4 տարվա պայմանագիր կնքելով Լա Լիգայի նորեկների՝ «Ժիրոնա» ակումբի հետ[8]։ Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 4 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Ատլետիկո Նասիոնալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունվարի 5-ին Էսպինոսան վերադարձավ հայրենիք խաղալու՝ պայմանագիր կնքելով «Ատլետիկո նասիոնալ» ակումբի հետ[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 21-ին Էսպինոսան առաջին անգամ հրավիրվել է Կոլումբիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Մեքսիկայի հետ ընկերական խաղին, սակայն խաղադաշտ չի ներկայացել։ 2013 թվականի ամռանը պաշտպանը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Պերուի և Էկվադորի դեմ ԱԱ-2014-ի ընտրական խաղերին, սակայն նրա նորամուտը կրկին չի կայացել։ 2015 թվականի նոյեմբերին Էսպինոսան հերթական մարտահրավերն է ստացել ազգային հավաքական Չիլիի և Արգենտինայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղերի համար, սակայն կրկին մնացել է պահեստայինների նստարանին:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեգունդայի հաղթող (1). 2014/15 (2-րդ տեղ)
- Սեգունդայի լավագույն պաշտպան՝ 2014/15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ ^ Bernardo Espinosa ya es propiedad del Sporting Արխիվացված է Օգոստոս 6, 2016 Wayback Machine-ի միջոցով:, Marca (26 июня 2013)
- ↑ ^ El central del Sporting Bernardo operado con éxito Արխիվացված է Օգոստոս 7, 2016 Wayback Machine-ի միջոցով:, Mundo Deportivo (12 января 2016)
- ↑ ^ Bernardo Espinosa: Middlesbrough sign Sporting Gijon defender Արխիվացված է Հունիս 20, 2016 Wayback Machine-ի միջոցով:, BBC Sport (15 июня 2016)
- ↑ ^ Manchester United 2-1 Middlesbrough Արխիվացված է Դեկտեմբեր 31, 2016 Wayback Machine-ի միջոցով:, BBC Sport (31 декабря 2016)
- ↑ ^ El Girona ficha a Bernardo Espinosa Արխիվացված է Հուլիս 10, 2017 Wayback Machine-ի միջոցով:, Marca (7 июля 2017)
- ↑ «Sello Europeo aterriza en el equipo más grande de Colombia». Atlético Nacional (իսպաներեն). 2024-01-05. Արխիվացված օրիգինալից 2024-02-20-ին. Վերցված է 2024-02-12-ին.
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Խիխոնի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Ժիրոնայի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Նասիոնալի ֆուտբոլիստներ