Բեռնարդինո Տելեզիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Բեռնարդինո Տելեզիո
Bernardino Telesio.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1509 Կոզենցա[1]
Մահացել էհոկտեմբերի 2 (12), 1588 (78 տարեկանում) Կոզենցա[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա և բնագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՊեդուայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
ՈւսուցիչFederico Delfino?
ԱշակերտներAntonio Persio?
Bernardino Telesio Վիքիպահեստում

Տելեզիո Բեռնարդինո (նոյեմբերի 7, 1509, Կոզենցա[1] - հոկտեմբերի 2 (12), 1588, Կոզենցա[1]), Վերածննդի դարաշրջանի իտալացի բնափիլիսոփա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1535 թվականին ավարտել է Պադուայի համալսարանը։ Հիմնական աշխատությունն է. «Իրերի բնության մասին համաձայն նրա սեփական սկզբունքների» (1565 թվականին, ընդլայնված հրատարակության, գիրք 1—9, 1586 թվականին)։ Տելեզիոն սխոլաստիկական արիստոտելականության հակառակորդ էր, բնությունը իր օրենքների հիման վրա փորձնական եղանակով ուսումնասիրելու նպատակով հիմնադրել է ակադեմիա, շարունակել է անտիկ հիլոզոիզմի ավանդույթները, ջերմության և սառնության հակադիր տարերքները ամեն ինչի գլխավոր շարժիչ սկզբնապատճառն են և ներգործում են պասիվ մատերիայի վրա։ Ջերմությունը օրգանական կյանքի, ինչպես նաև կենդանիներին և մարդուն հատուկ նուրբ նյութական կենսական «ոգու» աղբյուրն է (մարդն ունի նաև աստվածատուր անմահ հոգի)։ Իմացաբանության մեջ Տելեզիոն զարգացրել է սենսուալիստական հայեցակետ։ Բարոյագիտության հիմքը համարել է ողջ գոյի ինքնապահպանման ձգտումը։ Տելեզիոն մեծապես ազդել է Թ․ Կամպանելլայի, Ջ. Բրունոյի, Ռ․ Դեկարտի և Ֆ․ Բեկոնի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633 CC-BY-SA-icon-80x15.png