Jump to content

Բեռլինի անկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի անկումը
ռուս.՝ Падение Берлина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ, էպիկական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1949
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ճիաուրելի[1]
Սցենարի հեղինակՊյոտր Պավլենկո և Միխայիլ Ճիաուրելի
ԴերակատարներՄիխայիլ Գելովանի, Բորիս Անդրեև, Անդրեյ Աբրիկոսով և Նիկոլայ Պլոտնիկով
ՕպերատորԼեոնիդ Կոսմատով և Բորիս Արեցկի
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
Պատմվածքի վայրԲեռլին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն151 րոպե
 The Fall of Berlin (film) Վիքիպահեստում

«Բեռլինի անկումը» (ռուս.՝ «Падение Берлина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, կինոէպոպեա, որը 1949 թվականին նկարահանել է Միխեիլ Ճիաուրելի Պյոտր Պավլենկոյի սցենարով: Նկարահանումներն անցկացվել են ԽՍՀՄ-ում, Պրահայում և Բաբելսբերգի նախկին UFA կինոստուդիայում[2]։ Կինոյում ստալինիանայի վառ օրինակ է: Էկրան է բարձրացել հունվարի 21-ին[3], դարձել է 1950 թվականի վարձույթի առաջատարներից մեկը (3-րդ տեղ, 38,4 միլիոն հանդիսատես)։ ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ֆիլմը երկար ժամանակ անհետացել է էկրաններից։

Վ. Սավելևն Ադոլֆ Հիտլերի դերում և Մ. Նովակովան Եվա Բրաունի դերում

Կինոէպոպեան հիմնականում ընդգրկում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները: Գործողություններն սկսվում են պատերազմից անմիջապես առաջ: Պատմական համատեքստին հյուսված ներկայացնում է պողպատագործ Ալեքսեյ Իվանովի (Բ. Անդրեև) պատմությունը։ Ի նշան աշխատանքային արժանիքների գնահատման՝ գլխավոր հերոսը հանդիպում է Ստալինի (Մ. Գելովանի) հետ և մասնավոր զրույցի ընթացքում նրան պատմում է իրեն դուր եկած աղջկա մասին։ Սակայն երիտասարդների հարաբերություններին վիճակված չէ շարունակություն ունենալ. սկսվում է պատերազմ։ Ալեքսեյ Իվանովը կամավոր մեկնում է ռազմաճակատ, իսկ նրա հարսնացուն՝ Նատաշան (Մ. Կովալյովա), հայտնվում է գերմանական գերության մեջ։ Ալեքսեյի մասնակցության միջոցով ներկայացվում են պատերազմի ամենակարևոր իրադարձությունները՝ 1941 թվականի նոյեմբերին Կրեմլի պատերի մոտ կայացած ռազմական շքերթից, Մոսկվայի ճակատամարտից, Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերից մինչև Բեռլինի գրավումը և վրա Հաղթանակի դրոշի բարձրացումը:

Ֆիլմի ընթացքում Ստալինը ղեկավարում է խորհրդային զորքերի գործողությունները, իսկ Իվանովն իր զորամասի կազմում մարտերով շարժվում է դեպի հաղթանակ: Այն պահին, երբ խորհրդային զորքերը գրոհում են Գերմանիայի մայրաքաղաքը, Հիտլերն իր բունկերում (Եվա Բրաունի հետ ամուսնությունից անմիջապես հետո) ինքնասպան է լինում։ Ալեքսեյ Իվանովը, վերջին մարտում կորցնելով հին ընկերներին, իր կրակով ծածկում է Եգորովին և Կանտարիային, որոնք բարձրացնում են Հաղթանակի դրոշը։

Վերջին տեսարանում Ստալինի ինքնաթիռը թռչում է Բեռլին և իջնում Ռայխստագի դիմացի հրապարակում։ Շուրջը ծածանվում են դրոշները: Ստալինը դուրս է գալիս ինքնաթիռից և քայլում նախկին գերիների շարքերի երկայնքով։ Նրան ոգևորությամբ ողջունում են տարբեր ազգությունների մարդիկ՝ Եվրոպայի ազատագրված ժողովուրդների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ալեքսեյն ու իր ընկեր Նատաշան, որոնք հանդիպել են Հաղթանակի օրը։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարիստներ՝ Պյոտր Պավլենկո, Միխեիլ Ճիաուրելի
  • Բեմադրությունը՝ Միխեիլ Ճիաուրելիի
  • Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Կոսմատով
  • Կոմպոզիտոր՝ Դմիտրի Շոստակովիչ
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Կապլունովսկի, Ալեքսեյ Պարխոմենկո
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Վոլսկի
  • Ռեժիսորներ՝ Մերի Անջափարիձե, Պ. Բոգոլյուբով, Բ. Իվանով, Վ. Շվելիձե
  • Օպերատորներ ՝ Վլադիմիր Նիկոլաև, Իվան Պանով, Լեոնիդ Կրայնենկով
  • Զգեստների նկարիչներ՝ Վալենտին Պերելյոտով
  • Նկարիչ-գրիմարարներ՝ Վլադիմիր Յակովլև, Ա. Երմոլով
  • Մոնտաժող՝ Տատյանա Լիխաչովա
  • Համակցված նկարահանումներ.
    • օպերատոր՝ Բորիս Արեցկի
    • նկարիչ՝ Լյուդմիլա Ալեքսանդրովսկայա
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Եվգենի Դոլմատովսկի
  • Ֆիլմի տնօրեն՝ Վիկտոր Ցիրգիլաձե

Քննադատություն և գրախոսականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը՝ Հայրենական պատերազմի մասին պատմող այս մեծ կինոժապավենը, արժեզրկվել է անհատի պաշտամունքի նկատելի ազդեցությամբ։

«Советские художественные фильмы. Аннотированный каталог», 1961[6]

Ֆիլմը էկրանին Ստալինի կերպարի առասպելականացման նմուշ է. օրինակ՝ ֆիլմում ցուցադրվում է ինքնաթիռով Բեռլին ժամանելու վիթխարի և հեքիաթային տեսարանը, մինչդեռ իրականում Ստալինն իր միակ օդային թռիչքը կատարել Է 1943 թվականին Թեհրանի կոնֆերանսին մեկնելիս[7]։ Ֆիլմի յուրահատկությունը Նաև այն է, որ Ստալինի կուսակցական-կառավարական շրջապատի անձինք ուղղակիորեն չեն նշվում, այդ բոլոր դերերն ըստ սցենարի անանուն են[8]։

Մ. Գելովանին՝ Բեռլին ժամանակ Ստալինի դերում

...Ֆիլմը բաղկացած է զուտ տեղեկատվական, պսիխոլոգիզմից զուրկ և միմյանց հետ վատ կապված դրվագներից: <...> Հատկապես համառորեն ֆիլմի հեղինակները փորձում են բացահայտել Ստալինի այսպես կոչված «հրամանատարական հանճարը», որն իբր յուրացրել է Սուվորովի և Կուտուզովի ավանդույթները։ Խոսելով Ժուկովի հետ՝ նա միանձնյա մարտական առաքելություններ է սահմանում Բեռլինի հարձակման նախօրեին, քարտեզի վրա ցույց է տալիս հիմնական հարվածների ուղղությունները, որոշում է մարտական տեխնիկայի քանակը:

Արոն Բեռնշտեյն, «Միխայիլ Գելովանի» 1991[5]

Ֆիլմը խորհրդային էկրանին սահմանել է թշնամու կերպարի շտամպներ՝ ծաղրանկարային, խայտառակ իրավիճակներում, բարոյապես ամոթահար. նա միաժամանակ դիվահար է և ծաղրի արժանի[9][10]։

Ստալինի մահից հետո ֆիլմը բացասական գնահատական է ստացել խորհրդային ղեկավարության կողմից։ Մասնավորապես, այն հիշատակվում է Ն. Ս. Խրուշչովի զեկույցում ԽՄԿԿ XX համագումարին:

«Բեռլինի անկումը» Ամստերդամի թագավորական կինոթատրոնում, 1950 թվականի դեկտեմբեր
Լուսանկար՝ Joop van Bilsen / Anefo

Վերցնենք, օրինակ, մեր պատմական և պատերազմական ֆիլմերը, ինչպես նաև որոշ գրական ստեղծագործություններ. դրանք սրտխառնում են առաջացնում: Նրանց իրական նպատակը Ստալինին որպես ռազմական հանճար փառաբանելու թեման զարգացնելն է։ Հիշենք «Բեռլինի անկումը» ֆիլմը։ Նա հրամաններ է տալիս մի դահլիճում, որտեղ կան շատ դատարկ աթոռներ, և միայն մեկ մարդ է մոտենում նրան ու ինչ-որ բան զեկուցում. դա Պոսկրյոբիշևն է՝ նրա հավատարիմ զինակիրը։ (Ծիծաղ դահլիճում)
Որտե՞ղ է ռազմական հրամանատարությունը: Որտե՞ղ Է Քաղբյուրոն: Ո՞ւր է կառավարությունը։ Ի՞նչ են անում և ինչո՞վ են զբաղված: Այդ մասին ֆիլմում ոչինչ չկա։ Ստալինը գործում է բոլորի փոխարեն. նա ոչ մեկի հետ հաշվի չի նստում, ոչ մեկից խորհուրդ չի հարցնում: Ամեն ինչ ժողովրդին ներկայացվում է այս կեղծ լույսի ներքո։ Ինչո՞ւ։ Ստալինին փառքով շրջապատելու համար՝ հակառակ փաստերի և պատմական ճշմարտության:

Նիկիտա Խրուշչով, «Զեկույց ԽՄԿԿ 20-րդ համագումարի փակ նիստում», 25 փետրվարի, 1956[11]

  • Կարլովի Վարիի 5-րդ միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա գլոբուս» բարձրագույն մրցանակ լավագույն ֆիլմի համար (1950)[12][13],
  • Ինը հոգուց բաղկացած բեմականացված խումբը և վեց գլխավոր դերակատարներն արժանացել են Ստալինյան I աստիճանի մրցանակի (1950)[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0041727/
  2. Анджапаридзе М., Циргиладзе В., 1950, էջ 24—25
  3. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 425
  4. Маневич И. Народный артист СССР Михаил Чиаурели. — М.: Госкинопечать, 1950, с. 180.
  5. 5,0 5,1 Бернштейн А. Я. Михаил Геловани. — М.: Всесоюзное творческо-производственное объединение «Киноцентр», 1991. — 48 с. — ISBN 5-7240-0013-X
  6. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 427
  7. Хлевнюк О. Сталин. Жизнь одного вождя. – М.: АСТ, 2015, с. 314.
  8. «Падение Берлина». Телегид АКАДО (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.(Ստուգված է 16 հունիսի 2009)
  9. Мильдон Валерий Монолог для хора: двойник-призрак. Образы Ленина и Сталина в советском кино 30—40-х гг. // Киноведческие записки : журнал. — 1999. — № 43. — С. 338—349. — ISSN 0235-8212. Архивировано из первоисточника 21 հոկտեմբերի 2020.
  10. Монтефиоре Симон Себаг. «Сталин: Двор Красного монарха» (Ստուգված է 15 հունիսի 2009)
  11. «Доклад Первого секретаря ЦК КПСС, Н. С. Хрущёва на XX съезде КПСС [«закрытый доклад»] и Постановление съезда о «Культе личности и его последствиях», 25 февраля 1956». 100(0) ключевых документов по российской и советской истории (1917—1991) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 426
  13. 5th Karlovy Vary International Film Festival Արխիվացված 2019-07-07 Wayback Machine(անգլ.)
  14. Семёнов Н. Выдающиеся произведения советской кинематографии // Культура и жизнь : газета. — 1950. — С. 4. Архивировано из первоисточника 19 հոկտեմբերի 2019.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анджапаридзе М., Циргиладзе В. Как создавался фильм «Падение Берлина» // Искусство кино. — 1950. — № 4. — С. 22—26. Архивировано из первоисточника 8 ապրիլի 2023.
  • Павленко П. А., Чиаурели М. Е. Сценарий фильма // Избранные сценарии советского кино. — М.: Госкиноиздат, 1951. — Т. 6. — С. 5—70. — 596 с.
  • Погожева Л. Падение Берлина // Искусство кино. — 1950. — № 1. — С. 10—14.
  • Избранные сценарии советского кино: В 6-ти т. — М.: Госкиноиздат, 1951. — Т. 6. — С. 5—70. — 596 с. — 15 000 экз.
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի անկումը» հոդվածին։