Բեոմոնտ փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեոմոնտ փողոց
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվում էՕքսֆորդ
ՏեղանքՕքսֆորդ
Դիտել Բեոմոնտ փողոցը երկայնքով
Դիտել Սուրբ Ջայլեսը հարավային եզրից դեպի արևմուտք Բեոմոնտ փողոցի երկայնքով , ձախ կողմում Մակդոնալդ Ռենդոլֆ հյուրանոցն է, իսկ աջում՝ Թեյլոր ինստիտուտի գրադարանը։

Բեոմոնտ փողոցը գտնվում է Անգլիայում՝ Օքսֆորդ քաղաքի կենտրոնական մասում։ Փողոցը կառուցվել է Ռեյգենյան ոճի նրբագեղ տներով և տաղավարներով 1828-1837 թվականներին։ Մինչ դա, այն եղել է Բեոմոնտ պալատի տեղում, այժմ այն գտնվում է Ուոլտոն փողոցի հանգույցի հարևանությամբ։ Նիկոլաուս Պևսները այն համարում էր «Օքսֆորդի լավագույն փողոցը»[1]։ Մեծ Բրիտանիայի թագավոր Ռիչարդ I-ը (կառավարել է 1189 թ. հուլիսի 6-ից մինչև 1199 թ. ապրիլ 6-ը) և Անգլիայի թագավոր Ջոնը (կառավարել է 1199 թ. ապրիլի 6-ից մինչև 1216 թ. հոկտեմբերի 19-ը) երկուսն էլ Անգլիայի թագավոր Հենրի II- ի որդիներն էին, ովքեր ծնվել են Օքսֆորդի Բեոմոնտ պալատում 1157 թվականի սեպտեմբերի 8-ին և 1166 թվականի դեկտեմբերի 24-ին[2]։ Արևմտյան ծայրամասում է գտնվում Ուորքեսթր քոլեջը, դրանից դեպի հյուսիս՝ Ուոլթն փողոցի հանգույցը, իսկ հարավում` Որքեսթր փողոցը։ Հյուսիսային մասի կեսը զբաղեցնում է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Հարավում է գտնվում Օքսֆորդի թատրոնը, որը 1938 թվականին նախագծվել և կառուցվել է Էդուարդ Մաուֆի կողմից, որտեղ էլ անցկացվել են բազմաթիվ համալսարանական ցուցադրութուններ[1]։ Հյուսիսային ուղղությամբ՝ արևելքի վերջում է գտնվում Էշմոլի թանգարանը, իսկ արևելյան ծայրամասի հակառակ կողմում՝ Նահատակների հուշարձանն է։ Այստեղ, Բեոմոնտ փողոցին հարակից դեպի հյուսիս Սուրբ Ջայլսի եկեղեցին է, իսկ դեպի հարավ` Մագդալեն փողոցը։ Փողոցի անկյունում է գտնվում 1864 թվականին Ուիլյամ Ուիլկինսոնի կողմից նեոգոթիկական ոճով նախագծված և կառուցված Օքսֆորդի ամենաթանկ հյուրանոցը` Ռանդոլֆը։ Իսկ 1952 թվականին Ջ. Հոփգուդի նախագծով այն ընդարձակվեց դեպի արևմուտք։ 1962 թվականին Բեոմոնտ փողոցի 36 հասցեում հիմնադրվեց Օքսֆորդի համալսարանի հնագիտության դպրոցի մի մասը` Հնագիտության ինստիտուտը[3]։

Փողոցը նախընտրելի վայր է բժիշկների և ատամնաբույժների համար[4][5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sherwood, Jennifer; Pevsner, Nikolaus (1974). The Buildings of England: Oxfordshire. Penguin Books. էջեր 324–325. ISBN 0-14-071045-0.
  2. Jenkins, Vivian (1996). Kings & Queens. HarperCollins. ISBN 0-00-472295-7.
  3. Institute of Archaeology, School of Archaeology, University of Oxford, UK.
  4. 19 Beaumont Street Surgery — Dr MacLennan & Partners Արխիվացված 2006-10-14 Wayback Machine.
  5. 28 Beaumont Street Medical Practice — Drs Sichel and Ferguson.
  6. 33 Beaumont Street — Specialist Dental Practice, Oxford.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]