Բեշիր Սաֆարօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեշիր Սաֆարօղլու
ադրբ.՝ Bəşir Səfəroğlu
Ծնվել էմարտի 11, 1925(1925-03-11)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ
Մահացել էմարտի 23, 1969(1969-03-23) (44 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներԱֆակ Բեշիրկըզը

Բեշիր Սաֆար օղլի Սաֆարով (ադրբ.՝ Bəşir Səfər oğlu Səfərov, մարտի 11, 1925(1925-03-11), Բաքու, ԱԽՍՀ - մարտի 23, 1969(1969-03-23), Բաքու, ԱԽՍՀ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1968), Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Աֆակ Բեշիրկըզու հայրը[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեշիր Սաֆարօղլուն ծնվել է 1925 թվականի մարտի 11-ին Բաքվում[3]: Մասնակցել է Նիյազ Շարիֆովի թատրոններում գործող ադրբեջանական խմբերի ներկայացումներին։ 1944 թվականին մտել է արտիստական ընկերության խմբի մեջ։ Որոշ ժամանակ անց նա ընդունվեց երաժշտական թատրոն՝ որպես դերասան: Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Աղաելի Դադաշևը և Լութֆալի Աբդուլլաևը[4]։

Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ Մոհսյուն («Հարսը արժե հինգ դրամ», Մամեդ Սաիդ Օրդուբադի), Չիքո («Քետո և Քոտե», Վլադիմիր Դոլիձե), Մաշադի Իբադ («Սա չլինի, նա լինի», Ուզեիր Հաջիբեկով), Նաջաֆ («Կռունկներ», Ռուստամ Սուլեյման և Սեիդ Ռուսթամով), Գադիր, Գյուլիմսարով («Ուլդուզ», Սաբիթ Ռահման և Սուլեյման Ալեսգերով), Սալյանսկի (Մահարրամ Ալիզադե և Ֆիքրեթ Ամիրով), Հաջը Գարա («Ագահ», Միրզա Ախունդով և Շամսի Բադալբեկլի), Քազբեք («Մեր գյուղի երգը», Քարիմ Քարիմով և Զաքիր Բաղըրով), Միր Իսմայիլ («Ոսկու փնտրողներ», Հասան Սեյիդբեկլի և Թոֆիկ Կուլիև):

1964 թվականի հունիսի 29-ին Բեշիր Սաֆարօղլուն արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստ, իսկ 1968 թվականի հունիսի 25-ին ` Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը:

Բեշիր Սաֆարօղլուն մահացել է 1969 թվականի մարտի 23-ին Բաքվում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այգյուն» (1960),
  • «Տարօրինակ պատմություն» (1960),
  • «Որտեղ է Ահմեդ» (1963),
  • «Ուլդուզ» (1964),
  • «Հրաշալի է ապրել» (1966),
  • «Նասրեդին Խոջայի 12 գերեզման» (1966),
  • «Բեշիր Սաֆարօղլու» (1969),
  • «Դերասանուհու ժպիտը» (1974);

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]