Jump to content

Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ
անգլ.՝ Ben 10: Race Against Time
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին
Թեմաճանապարհորդություն ժամանակով
Գործողության վայրԱՄՆ
Հորինված երկիրBen 10 universe?
Հիմնված էԲեն 10
ՌեժիսորAlex Winter?
ԵրաժշտությունԷնդի Սթերմեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունNew Line Cinema, Warner Bros. և Cartoon Network
ԴիստրիբյուտորCartoon Network
Տևողություն70 րոպե
ՍիկվելBen 10: Alien Swarm?
Թվականնոյեմբերի 21, 2007 և փետրվարի 11, 2008
ben10.com(անգլ.)

«Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ» (անգլ.՝ Ben 10: Race Against Time), Ալեքս Ուինթերի առաջին լիամետրաժ հեռուստաֆիլմը, որը ստեղծվել է «Բեն 10» ֆրանշիզայի մոտիվներով «Man of Action» ընկերության կողմից։ Նկարահանումները տևել են մոտավոր 8-9 ամիս։ Սահմանափակ բյուջեյի պատճառով, գումարի մեծ մասը ծախսվել է հատուկ էֆեկտների և մուլտֆիլմում այլմոլորակայինների վերստեղծման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Գրեմ Ֆիլիպսը, Հեյլի Ռեմը, Լի Մեյջորսը և Քրիստիեն Էնհոլտը։

Պրեմիերան իրականացել է 2007 թվականի նոյեմբերի 21-ին Cartoon Network հեռուստաալիքում։ 2008 թվականի ապրիլի 8-ին «Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ» թողարկվել է DVD տարբերակով։ Ֆիլմը հիմնականում ստացել է քննադատների կողմից դրական գնահատական։ Հիմնականում նշվել է դերասանական կազմը, Ուինթերի և սցենարիստ Միթչ Ուոտսոնի աշխատանքները, ինչպես նաև մուլտֆիլմի եռանդունություն։

Բենջամին Տենիսոնի արձակուրդները վերջանում են և նա ստիպված է լինում դադարել սուպերհերոս լինել (որը կռվում էր չար այլմոլորակայինների հետ Օմնիտրիքս ժամացույցի միջոցով, որը նրան հնարավորություն է տալիս վերափոխվել տարբեր ռասայի այլմոլորակայինների), և վերադառնում է դպրոց[1]։ Այդ ժամանակահատվածում էլ բանտից փախնում է այլմոլորակային չարագործ Իոնը, որը հզոր չար ոգի էր, որին 20 տարի առաջ բռնել էր «Տիեզերքի սանիտարներ» կազմակերպությունը։ Իոնը փորձում է ակտիվացնել մի սարք, որի միջոցով նրա ռասան կկարողանար հարձակվել Երկրի վրա։ Նա փորձում է առևանգել Բենին և նրա ժամացույցը, սակայն տղային հաջողվում է փախչել[2]։

Տենիսոնի պապիկը՝ Մաքսը, ճիշտ է գտնում որ Բենը պետք է լքի քաղաքը, որպեսզի Իոնը նրան չգտնի։ Սակայն Բենը քաջաբար հրաժարվում է և նրանք երկուսնել գալիս են համաձայնության, որ Օմնիտրիքսի տերը պետք է լինի «Տիեզերքի սանիտարներ» կազմակերպության հսկողության տակ։ Չնայած որ Բենին անընդհատ հսկում էին, Իոնը գտնում է դպրոցում, սակայն տղան նորից կարողանում է փախչել։ Ավելի ուշը Բենը որոշում է Իոնին ծուղակը գցել, բայց ամեն ինչ ավարտվում է պապիկ Մաքսի, իր քրոջ Գվենի և ամենագլխավոր հերոսին առևանգումով։ Իոնը Բենին կերպարանափոխում է իր փոքր տարբերակին, բայց Գվենին և Մաքսիյն հաջողվում է ազատվել և նրանք փորձում են կանգնեցնել Իոնին։

Գվենի խոսքի շնորհիվ կերպարանափոխված Բենը իր մեջ ուժ է գտնում ինքնակամ ազատվել Իոնից և փրկել պապիկին, ինչպես նաև դադարեցնի առմագեդոնը։ Սակայն Իոնը ամբողջությամբ չի ոչնչանում, կանգնեցնելով ժամանակը նա նորից փորձում է հարձակվել Բենի վրա, բայց նա կերպարանափոխվում է իր սուպերհերոսներից Տիեզերական շան և հաղթում է նրան։ Ինչպես նաև Գվենը և Բենը հասցնում են գալ կազմակերպված տաղանդների շոուին, որտեղ զբաղեցնում են երկրորդ տեղը։ Ֆիլմը ավարտվում է այն պահին, որտեղ Բենը, Գվենը և Մաքս պապիկը ուղևորվում են դեպի պիցայանոց։

Գլխաոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր Ծանոթ․
Գրեմ Ֆիլիպս Բենջեմին Տենիսոն [3][4]
Լի Մեյջորս Մաքս Տենիսոն [3][4]
Հեյլի Ռեմ Գվենդալին Տենիսոն [3][4]
Քրիստիան Էնհոլտ Իոն / Բեն Իոն [4]

Հետին պլանի դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր Ծանոթ.
Ռոբերտ Պիկարդո պարոն Ուայտ [1]
Ալոմա Ռայտ տիկին Դելտոն
Դոն Մակմանուս Կառլ Տենիսոն [1]
Բետ Լիթլֆորդ Սանդրա Տենիսոն [1]
Սաբ Սիմոնո ծեր մարդ
Թեյլեր Ջոնս Քեշ
Թեյլեր Ֆոդեն Ջեյ Թի
Պեյջ Հերդ Ստեֆանի
Բյանկա Բրոկլ Քենդիս
Ալեքս ՈՒինթեր Կոնստանտին Ջեյկոբս
Մայքլ Ռանյարդ Հրշեջ Ուիտինգտոնի ղեկավարը
Ջեֆ Ջենսեն Պարոն Հոկինս

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր Ծանոթ․
Դևիդ Ֆրանկլին Մարդ կրակ [1]
Կառլոս Ալազրակի Հումանոիդ [1]
Դարան Նորրիս Ալմաստ [1]
Դի բրեդլի Բեյքեր Տիեզերական շուն [1]

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ»-ը անմիջական շարունակությունն է «Man of Action» ստուդիայի 2005-ից մինչև 2008 թվականները ցուցադրված մուլտսերիալին։ Ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորներից մեկը Ալեքս Ուինթերն է, որը առավել հայտնի է «Բիլլի և Թեդի աներևակայելի արկածներ» ֆիլմում Բիլլի դերով։ Այդ ժամանակ Ուինթերի ութամյա որդի Լերոյը եղել է «Բեն 10»-ի երկրպագու։ Ուինթերի խոսքերով՝ որդին և նրա դասընկերները հետևել են, որպեսզի նա չփչացնի իրենց սիրելի շոուն[3]։ Սցենարը գրել է Միթչ Ուոթսոնը[2]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Գրեհեմ Ֆիլիպսը («Էվանը՝ ամենազոր»), Հեյլի Ռեմմը (Իքս մարդիկ։ Վերջին մարտը), Լի Մեյջորսը («Վեց միլիոն դոլար արժողությամբ մարդը», «Կասկադյորները»[3]) և Քրիստիան Անհոլթը («Հնագիտության որսորդները»[1]

Արտադրությունը սկսվել է 2007 թվականի սկզբին, իսկ ավարտը նախատեսված է եղել հոկտեմբերին։ Նույն ժամանակահատվածում սկսվել է դերասանների ընտրությունը։ Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 5 միլիոն դոլար, ինչի հետևանքով հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է թանկարժեք տեսողական էֆեկտների վրա[5]։ Ֆիլմում ներկայացված էին միայն տասից չորս այլմոլորակայիններ՝ Մարդ կրակը (անգլ.՝ Heatblast), Հումանոյիդը (անգլ.՝ Grey Matter), Ալմաստը (անգլ.՝ Diamondhead) և Տիեզերական Շունը (անգլ.՝ Wildmutt)[2]։ Նրանք բոլորը ստեղծվել էին համակարգչային (CGI) գրաֆիկայի միջոցով, սկզբում նկարահանվում էր այլմոլորակայինի ստվարաթղթից պատրաստված կերպարը, իսկ հետո նրան ավելացվում էին շարժումներ։ Ֆիլմում օգտագործված Օմնիտրիքս ժամացույցը եղել է խաղալիք, որը հետագայում դարձել է իրատեսական՝ համակարգչային մշակումների օգնությամբ։

2007 թվականի փետրվարին կայացած ափֆրոնտ (ապագա նախագծի)-շնորհանդեսի ընթացքում Ալեքս Ուինթերը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի «այս գործը նմանվի «Իքս Մարդիկ»-ին»։ Ալեքսը ֆիլմը պատկերացնում էր որպես էպիկական արկած՝ որը կլիներ «ավելի կինեմատոգրաֆիկ, քան մուլտիպլիկացիոն» և նախատեսված բոլոր տարիքի մարդկանց համար[5]։ Երկիծանքով նա խոստացել էր, որ ֆիլմում «չի լինելու Ջա-Ջա Բինքս»։ Սկզբնապես ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2007 թվականի դեկտեմբերին, սակայն սպասվածից շուտ թողարկվեց «Cartoon Network» հեռուստաալիքով՝ նոյեմբերի 21-ին[4]։

Թողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլի 8–ին ֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով։ Այն ներառում էր «Բեն 10։ Մրցարշավ ժամանակի հետ» ֆիլմը՝ բնօրինակ ձայնավորմամբ և անգլերեն, ֆրանսերեն ու իսպաներեն ենթագրերով։ Դիսկում ներառված էին նաև երեք կարճ «Կադրից դուրս» տեսահոլովակներ, ֆիլմի պրեմիերայի տեսանյութը Լոս Անջելեսում, և «Meet the Cast with Fried Dynamite» խորագրով տեսաշար՝ կարճ տեսանյութերի հավաքածու, որտեղ երիտասարդ հաղորդավար Բլեյքը այցելում է դերասաններին և նկարահանման հրապարակը[2]։ Ռուսաստանում «Բեն 10։ Մրցավազք ժամանակի հետ» ֆիլմը պաշտոնապես թողարկվել է DVD ձևաչափովով Նովի դիսկ ընկերության կողմից[6]։

Ֆիլմը ընդհանուր առմամբ արժանացել է դրական քննադատությունների։ Բրայան Լոուրին Variety-ից ֆիլմը անվանել է «թարմ, կենսախինդ և զարմանալիորեն զվարճալի», իսկ դերասանական կազմին՝ «խելացի»[4]։ Էմիլի Էշբին Common Sense Media-ից ֆիլմին տվեց 3 աստղ հնարավոր 5-ից, նշելով, որ այն «բարձրացնում է այլմոլորակային մարտերին նվիրված սերիալների դաժանության մակարդակը»[7]։

Դևիդ Կորնելիուսը DVD Talk-ից ֆիլմը անվանելէ «հետաքրքիր» և «էներգիայով լի»։ Գովել է Լի Մեյջորսի հումորը, պրոդյուսեր Ալեքս Ուինթերի աշխատանքը, որը «թարմ հմայք» էր հաղորդել ֆիլմին, ինչպես նաև Միթչ Ուոթսոնի հարուստ ու խելացի սցենարը։ Դևիդի կարծիքով՝ մեծահասակ դերասանները խաղում էին հեգնանքով, իսկ երեխաները՝ լրջությամբ։ Նա հատկապես ընդգծեց ֆիլմի «հագեցած» գույները, որոնք «փոխանցում են կոմիքսների տրամադրությունը» և «հաճելի ներկայացման ձևաչափը»՝ առնվազն DVD տարբերակում «Բեն 10․ Ժամանակի դեմ մրցավազք» ֆիլմի[2]։

Մայքլ Օուվելինը (Cartoon Network-ից) ֆիլմի գլխավոր չարագործին բնութագրել է որպես «Դարթ Վեյդեր՝ առանց հումորի զգացման»[5]։ Շելդոն Վիբեն (Eclipse Magazine–ից) նույնպես համեմատել է Իոնին Դարթ Վեյդերի հետ[1]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ Արարողության ամսաթիվ Կատեգորիա Հավակնորդներ և ստացողներ Արդյունքներ Ծանոթ․
Visual Effects Society Awards 2008 թվականի փետրվարի 10 Հեռուստատեսային մինի սերիալում, ֆիլմում կամ հատուկ թողարկման մեջ աչքի ընկնող վիզուալ էֆեկտներ Դինա Բենադոն, Էվեն Ջեյքոբս, Բռենֆ Յանգ, Քրիս Քրիստման Առաջադրված [8]
Անիմացված կերպարի բացառիկ կատարում խաղարկային ֆիլմում, գովազդային տեսահոլովակում կամ երաժշտական տեսահոլովակում Բռենտ Յանգ Առաջադրված
Young Artist Award 2008 թվականի մարտի 30 Լավագույն գլխավոր դեր հեռուստատեսային ֆիլմում, մինի սերիալում կամ հատուկ թողարկման մեջ՝ երիտասարդ գլխավոր դերասան Գրեմ Ֆիլլիպս Առաջադրված [8][9]
Լավագույն երկրորդ պլանի դեր հեռուստատեսային ֆիլմում, մինի սերիալում կամ հատուկ թողարկման մեջ՝ երիտասարդ դերասան Թեյլեր Ջոնս Առաջադրված
Լավագույն երկրորդ պլանի դեր հեռուստատեսային ֆիլմում, մինի սերիալում կամ հատուկ թողարկման մեջ՝ երիտասարդ դերասանուհի Հեյլի Ռեմ Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Sheldon Wiebe (2007 թ․ նոյեմբերի 21). «Ben 10: Race Against Time: Kirby-influenced toon goes live — big time!». Eclipse Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Cornelius (2008 թ․ ապրիլի 30). «Ben 10: Race Against Time». DVD Talk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Danny Spiegel (2007 թ․ սեպտեմբերի 17). «Exclusive: First Look at the Ben 10 Live-action Movie». TV Guide (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Brial Lowry (2007 թ․ հոկտեմբերի 19). «Ben 10: Race Against Time». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 Chris Wood (2007 թ․ փետրվարի 16). «CN Upfront: "Ben 10" Live Action and Animated Movies In Production». ToonZone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Бен 10. Наперегонки со временем» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  7. Emily Ashby. «Ben 10: Race Against Time». Common Sense Media (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  8. 8,0 8,1 «Ben 10: Race Against Time Awards». Internet Movie Database (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  9. «29th Young Artist Awards» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]