Բեն 10
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեն 10 | |
---|---|
Տեսակ | անիմացիոն սերիալ |
Ժանր | ֆենտեզի հեռուստատեսություն, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսութ՛ունում և կատակերգական հեռուստասերիալ |
Թեմա | մարմինների փոխանակում |
Ստեղծող | Man of Action Studios? |
Ձայնագրում | Թարա Սթրոնգ, Դի Բրեդլի Բեյքեր, Ֆրեդ Տատասկիոր, Ջոն Դի Մագիո, Նոլան Նորթ, Մայքլ Դորն, Խարի Փեյթոն, Գրեգ Էլլիս, Rob Pinkston?, Լարրի Սեդար, Charlie Schlatter?, Քեթի Կավադինի և Միրիամ Ֆլին |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Հեռուստաալիք | Cartoon Network |
Եթերաշրջաններ | 4 |
Սերիաների քանակ | 52 |
Ընկերություն | Cartoon Network Studios |
Էկրաններին է | ապրիլի 15, 2008-ը |
Սերիայի տևողություն | 22 րոպե |
Հաջորդ | Ben 10: Alien Force? |
cartoonnetwork.co.uk/show/ben%2010(անգլ.) |
Բեն 10 (անգլ.՝ Ben 10), ամերիկական մուլտֆիլմ, որը ստեղծվել է Cartoon Network Studios կազմակերպությունում և «Man of Action» ստեղծագործական խմբի շնորհիվ (խմբի անդամներն են՝ Դունկան Ռուլը, Ջո Քեյսին, Ջո Քելլին և Ստիվեն Տի Սիգալեն)։ Առաջին սերիան նկարահանվել է 2005 թվականի դեկտեմբերի 27-ին, որպես Cartoon Network շաբաթօրյա ծրագրի մաս։ Երկրորդ սերիան ցուցադրվել է Cartoon Network ծրագրի ժամանակ, ուրբաթ օրը 2006 թվականի հունվարի 13-ին, հենց այդ օրն էլ առաջին և երկրորդ սերիաները ցուցադրվել են միմյանց հաջորդելով։ Սերիալի հիմնական երգը գրվել է Էնդի Ստյորմերի կողմից (անգլ.՝ Andy Sturmer), որը կատարել է երգչուհի Մոկսը։ Սերիալը կրկնօրինակվել է ռուսերենով (2005 թվականի փետրվարից) Videofilm International Ltd կինոստուդիայում Cartoon Network-ի պահանջով.ռուսական տարբերակի հեղինակն ու ռեժիսորը հանդիսանում է Տատյանա Սոբլը (Խվոստիկովան)։ Երգի ռուսերեն բառերի հեղինակն է՝ Անդրեյ Կաշկերը (իսպ՝. Բորիս Սոլտանովը)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյա Բեն Թենիսոնը, նրան հասակակից զարմուհի Գվենը և նրանց խորհրդավոր պապիկ՝ Մակսը, դպրոցական արձակուրդներին գնում են Կեմպինգ (ամառային ճամբար)՝ հանգստանալու բնության գրկում։ Բենը միայն ձանձրույթ էր ակնկալում նման ժամանցից, սակայն անտառում հենց առաջին գիշերը, նա գտնում է օտար սարք՝ Օմինիտրիքս անունով, որը նման էր ձեռքի ժամացույցի և որի շնորհիվ նա կարող էր վերածվել տիեզերքի 10 լավագույն հերոսներից մեկին, ովքեր օժտված էին եզակի կարողություններով։ Ժամանակի ընթացքում լավագույն հերոսների թիվը Օմինիտրիքսում կմեծանա։
Օտար ժամացույց՝ Օմինիտրիքսը, կլանում է իր մեջ Բենի ԴՆԹ-ն և չնայած իր փոքր տարիքին, նա դառնում է Երկիր մոլորակի պաշտպան, պայքարում է հանցագործների և օտար զավթիչների դեմ։ Նրա, քույրիկի և պապիկի համար ամառային արձակուրդները վերածվում են մեծ արկածի։
Բայց շուտով նա բախվում է ուժեղ թշնամու՝ Վիլգակսի հետ, ով ուզում էր այդ սարքի օգնությամբ տիրանալ ամբողջ տիեզերքին: Բենը կհանդիպի ժամացույցը ստեղծող՝ Ազիմուսի հետ, նրա զարմուհի Գվենը ձեռք կբերի մոգական ունակություն, իսկ պապիկ Մակսը՝ կբացահայտի իր կարևոր գաղտնիքը։
Նրանք երեքով ճանապարհորդում են ամբողջ աշխարհով և երկիրը փրկում այլևայլ օտար ոճրագործներից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բեն-10»(անգլ.) անգլիական կայքCartoon Network
- «Բեն-10» ռուսական կայք Cartoon Network
- «ԲԵն-10»(անգլ.) կայքում Big Cartoon DataBase
|
- ↑ https://www.fernsehserien.de/ben-10 (գերմ.)