Բեն Օկրի
Բեն Օկրի | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 15, 1959[1][2][3][…] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Միննա, Northern Region, Federation of Nigeria[2][4] |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան, հեղինակ, բանաստեղծ և գրականագետ |
| Ազգություն | Urhobo people? |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էսեքսի համալսարան |
| Ժանրեր | պոստմոդեռնիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | The Famished Road?, Starbook?, Songs of Enchantment?[5] և Every Leaf a Hallelujah? |
| Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն, ՊԵՆ ակումբ, Ազգային արքունական թատրոն և Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց |
| Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Բեն Օկրի (անգլ.Ben Okri, մարտի 15, 1959[1][2][3][…], Միննա, Northern Region, Federation of Nigeria[2][4]) նիգերիացի գրող٫ ապրում է Մեծ Բրիտանիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Օկրին ծնվել է 1959 թվականին Նիգերիայի արևմտյան կենտրոն Միննայում՝ Գրեյս և Սիլվեր Օկրիների ընտանիքում[8]։ Նրա հայրը ուրհոբոցի է, իսկ մայրը իգբո։ Երբ Բենը եղել է 2 տարեկան, նրա հայրը՝ Սիլվեր Օկրին, ընտանիքը տեղափոխել է Լոնդոն՝ օրենքներ ուսումնասիրելու համար[9]։ Բեն Օկրին իր մանկությունը անց է կացրել Հարավային Լոնդոնում, որտեղ էլ հաճախել է Պեկհեմի դպրոցը։ Սակայն 1968 թվականին ընտանիքը վերադարձել է Նիգերիա։ Հայրը եղել է իրավաբան և աշխատել է Լագոսի աղքատ թաղամասերում՝ անվճար կամ զեղչված իրավաբանական ծառայություններ մատուցելով նրանց, ովքեր դրա կարիքը ունեին[8]։ Նա սկսել է հոդվածներ խմբագրել սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն հրապարակվել[10]։ Այդ հոդվածների հիման վրա գրել է կարճ պատմություններ, և որոշները հրատարակել կանանց ամսագրերում և երեկոյան թերթերում։ Օկրին պնդում էր, որ կառավարության նկատմամբ իր քննադատությունների պատճառով, նրանից պահանջել են հեռանալ երկրից։ 1978 թվականին Էսեքսի համալսարանում գրականություն սովորելու համար՝ Բեն Օկրին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այստեղ նա սովորել է Նիգերիայի կառավարության կողմից տրված դրամաշնորհի միջոցով[11]։ Սակայն, երբ դադարեցվել է կրթաթոշակի ֆինանսավորումը, Օկրին դարձել է անօթևան և ապրել է ընկերների հետ կամ էլ այգիներում։ Սակայն նա ասել է․
| Այդ տարիները ինձ համար շատ շատ կարևոր էին։ Ինչ-որ բան գրելու ցանկությունը ուժեղացել էր և ես այդ ժամանակահատվածում անընդհատ գրել եմ։ |
Օկրին գրականության մեջ հաջողության է հասել այն ժամանակ, երբ հրատարակել է իր առաջին վեպը՝ «Ծաղիկներ և ստվերներ» վերնագրով։ Նա այդ գիրքը հրատարակել է 1980 թվականին՝ 21 տարեկան հասակում[12]։ Դրանից հետո 1983-1986 թվականներին Արևմտյան Աֆրիկայի խանութներում աշխատել է որպես բանաստեղծությունների խմբագիր։ 1983 և 1985 թվականներին աշխատել է Բի-բի-սի-ում։
1988-1991 թվականներին ապրել է Նոթինգ Հիլում։ 1991 թվականին իր «Անհայտ ճանապարհ» վեպի համար արժանացել է Բուքերյան գրական մրցանակի[13][14]։ Այդպես նա դարձել է ամենաերիտասարդ գրողը, որը արժանացել է այդ մրցանակին[15]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործություններում Օկրին մոդեռնիստական բանաստեղծական արվեստը համատեղում է Նիգերիայի ժողովրդի բանավոր ավանդույթների հետ՝ զարգացնելով Չինուա Աչեբեի, Ամոս Թութուոլայի և Վոլե Շոյինկայի ուղղությունները։
Նա հոդվածներ է գրել նաև սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն տպագրվել։ Հետագայում այդ հոդվածների հիման վրա նա գրել է պատմվածքներ։
21 տարեկանում լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Ծաղիկներ և ստվերներ»։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Օկրին համարվում է Թագավորական գրականություն կազմակերպության անդամ և PEN միջազգային կազմակերպության անգլիական մասնաճյուղի փոխնախագահ։ 1987 թվականին արժանացել է Բրիտանական համագործակցության գրական մրցանակի։ Նույն թվականին, իր արձակ ստեղծագործությունների համար, ստացել է Ագա Խան մրցանակ։ 1991 թվականին «Անհայտ ճանապարհը» ստեղծագործության համար արժանացել է Բուքերյան մրցանակի, իսկ 1994 թվականին Գրինցանե Կավուր մրցանակի։ Վեսթմինսթերի համալսարանի (1997), Էսեքսի (2002), Էսեքսի համալսարանի (2004) պատվավոր դոկտոր։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա (2001)։ Օքսֆորդի Մանսֆիլդի քոլեջի պատվավոր անդամ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Flowers and Shadows (1980)
- The Landscapes Within (1981)
- The Famished Road (1991)
- Songs of Enchantment (1993)
- Astonishing the Gods (1995)
- Dangerous Love (1996)
- Infinite Riches (1998)
- In Arcadia (2002)
- Starbook (2007)
- The Age of Magic (2014)
- The Freedom Artist (2019)
Բանաստեղծություններ, էսսեներ և պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Incidents at the Shrine (1986)
- Stars of the New Curfew (1988)
- An African Elegy (1992)
- Birds of Heaven (1996)
- A Way of Being Free (1997)
- Mental Fight (1999)
- Tales of Freedom (2009)
- A Time for New Dreams (2011)
- Wild (2012)
- The Mystery Feast: Thoughts on Storytelling (2015)
- The Magic Lamp: Dreams of Our Age, (2017)
- Rise Like Lions: Poetry for the many (2018)
- Prayer for the Living: Stories (2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 NooSFere (ֆր.) — 1999.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/1991
- ↑ https://rsliterature.org/fellows/ben-okri/
- 1 2 Maya Jaggi, "Free spirit," The Guardian, 10 August 2007.
- ↑ Juliet Rix, "Ben Okri: My family values," The Guardian, 25 June 2010.
- ↑ "Interview: Ben Okri – Booker prize-winning novelist and poet", Scotsman.com, 5 March 2010. Archived 16 January 2013 at the Wayback Machine.
- ↑ https://www.theguardian.com/lifeandstyle/2010/jun/26/ben-okri-family-values
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ https://www.theguardian.com/books/2016/mar/15/ben-okri-the-famished-road-was-written-to-give-myself-reasons-to-live
- ↑ "Ben Okri: 'The Famished Road was written to give myself reasons to live'", The Guardian, 15 March 2016.
- ↑ "Ben Okri", The Cultural Frontline, BBC World Service, 1 May 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ben Okri's AALBC.com Author Profile
- Ben Okri's official Facebook Page
- Ben Okri's MySpace page
- The Ben Okri Bibliography – Բեն Օկրիի և նրա գործերի մասին մատենագրություն։ Ներառում է նաև կարճ կենսագրություն և ներածություն նրա ստեղծագործության վերաբերյալ։
- Audio: Ben Okri in conversation on the BBC World Service discussion programme The Forum
- Ben Okri on RSA Audio
- "The Awakening Age", Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- "Draw", a poem by Ben Okri.
- "Lines in Potentis" Արխիվացված 2017-11-14 Wayback Machine, Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- "Children of the Dream", a poem by Ben Okri.
- "Dancing With Change", Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- "I sing a new freedom", Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- "As clouds pass above our heads...", Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- "O That Abstract Garden" Արխիվացված 2013-01-12 Wayback Machine, Բեն Օկրիի բանաստեղծությունը։
- Ben Okri: An extended film interview with transcripts for the 'Why Are We Here?' documentary series.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Օկրի» հոդվածին։ |
| ||||||||||||||||