Բեն Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեն Սիմմոնսից)
Բեն Սիմոնս
Ben Simmons

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս
Դիրքը Հարձակվող
Համար № 10
Ի ծնե տրված անունը Բեն Սիմոնս
Ben Simmons
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 1996 (27 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա Ավստրալիացի
Հասակ 2,08 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Բոքս Հիլ
(Մելբուրն, Ավստրալիա)
Մոնտվերդեի ակադեմիա
(Մոնտվերդե, Ֆլորիդա, ԱՄՆ)
համալսարան ԼՆՀ (2015–2016)
Դրաֆթի տարի 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2016-2022)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2022-այժմ)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2019–2021)
  • All-NBA երրորդ թիմ (2020)
  • 2× NBA All-Defensive առաջին թիմ (2020, 2021)
  • NBA տարվա նորեկ (2018)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2018)
  • NBA-ի առաջատար խլումների ասպարեզում (2020)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2016)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2016)
  • All-SEC առաջին թիմ (2016)
  • SEC տարվա առաջինկուրսեցի (2016)
  • Gatorade տարվա համազգային բասկետբոլիստ (2015)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2015)
  • McDonald's All-American (2015)
  • Parade All-American առաջին թիմ (2015)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Ավստրալիա Ավստրալիա
ՖԻԲԱ Օվկեանիայի առաջնություն
Ոսկի Ավստրալիա/ Նոր Զելանդիա 2013 {{{2}}}

Բենջամին (Բեն) Սիմոնս (անգլ.՝ Benjamin "Ben" Simmons, ծնվ.՝ հուլիսի 20, 1996), ավստրալիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։

Ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում[1]։ Հաճախել է տեղի «Բոքս հիլ» քոլեջը, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ և ելույթներ ունեցել Մոնտվերդեի քոլեջում (Ֆլորիդա նահանգՀամալսարանային առաջնություններում մեկ ուսումնական տարի (2015–16) հանդես է եկել Լուիզիանային նահանգային համալսարանի ուսանողական հավաքականում` արժանանալով բազմաթիվ անհատական մրցանակների և ընդգրկվելով մի քանի խորհրդանշական հավաքականներում։

Ընտրվել է NBA-ի 2016 թվականի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կողմից՝ դառնալով 11 տարվա մեջ դրաֆթում 1-ինն ընտրված արդեն երրորդ մելբուրնցի մարզիկը (Էնդրյու Բոգուտից և Քայրի Իրվինգից հետո)[2]։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օ'Նիլ, Դանա (2015 թ․ նոյեմբերի 5). «Մելբուրնից Բատոն Ժուջ, Բեն Սիմոնսը ժամանել է ԼՆՀ». ESPN.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  2. Սելցեր, Բրայան (2016 թ․ հունիսի 23). «#PHILAfirst. «Սիքսերսն» ընտրում է Սիմոնսին». NBA.com.(անգլ.)
  3. «Բեն Սիմոնսի էջը». FIBA.com.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Սիմոնս» հոդվածին։