Բենտ Քրիստենսեն
![]() | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 1967[1][2] (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բենտ Քրիստենսեն (դան․՝ Bent Christensen Arensøe[3], հունվարի 4, 1967[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, հարձակվող հայտնի է «Բրոնդբյուում», «Կոմպոստելայում» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում ելույթներով։ 1992 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ներկայումս աշխատում է որպես Դանիայի պատանեկան հավաքականի մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստենսենն իր կարիերան սկսել է Բրյոնշոյում 1985 թվականին։ Բենտը 18 խաղում խփել է 11 գոլ և նույն տարում՝ 17 տարեկանում, տեղափոխվել շվեյցարական «Սերվետ»։ Իր առաջին մրցաշրջանում օգնել է նոր թիմին հաղթել Շվեյցարիայի Սուպերլիգան։ 1987 թվականին Քրիստենսենը վարձակալության է տրվել «Վեյլեին»[4]։ վարձակալության ժամկետի ավարտից հետո նա պայմանագիր է կնքել «Բրոնդբյուի» հետ։ Նոր ակումբի հետ չորս անգամ հաղթել է Դանիայի ֆուտբուլի առաջնությունում և նվաճել Դանիայի գավաթը։ 1991 թվականին Բենտը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։ 1990/91 մրցաշրջանում Քրիստենսենը «Բրոնդբյուի» հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է գերմանական «Շալկե 04։» Իր նոր ակումբի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ[5]։
Քրիստենսենը 1993/94 մրցաշրջանն անցկացրել է Հունաստանի «Օլիմպիակոսում»։ 1994 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Կոմպոստելայի» հետ։ Իսպանիայում երեք մրցաշրջանի ընթացքում Բենտը անցկացրել է 100 հանդիպում և խփել 35 գոլ։ 1997/98 մրցաշրջանը անցկացրել է թուրքական «Գանչլերբիրլինգում», որից հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ Բենտը թիմի հետ հերթական անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և նվաճել գավաթը[6]։ Ընդհանուր առմամբ, Քրիստենսենն ակումբի կազմում անցկացրել է 208 հանդիպում և դարձել 116 գոլի հեղինակ։ Բենտը նաև Դանիայի առաջնությունում ռեկորդ է սահմանել խփած գոլերի քանակով՝ 80 գոլ։ 2000 թվականին վերադարձել է հայրենի ակումբ «Բրոնդբյու», որտեղ մրցաշրջանն ավարտելուց հետո ավարտել է իր կարիերան։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Քրիստենսենը Դանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ 1989 թվականին Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Բենտը վեց գոլ է խփել Եվրո-92-ի ընտրական փուլում։ Նա իրեն դրսևորել է որպես իսկական առաջատար խմբի իր հիմնական մրցակիցների՝ Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[7] և Ավստրալիայի[8] հավաքականների հետ խաղերում՝ յուրաքանչյուր խաղում երկու գոլ խփելով։ 1992 թվականին Քրիստենսենը ընդգրկվել է ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Անգլիայի[9] և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերում[10]։ Բենտը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղը, բայց նա մասնակցել է տոնական միջոցառումներին՝ կապված մրցաշարի հաղթանակի հետ[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- «Սերվետ»
- Շվեյցարիայի չեմպիոն (1)՝ 1984/85
- «Բրոնդբյու»
- Դանիայի ֆուտբոլի առաջնություն (5)՝ 1987, 1988, 1990, 1991, 1997/98
- Սեփականատեր Դանիայի ֆուտբոլի առաջնություն (2)՝ 1988/89, 1997/98
Միջազգային
- Դանիա
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն (1)՝ 1992
Անհատական
- Դանիայի ֆուտբոլի առաջնության Սուպելիգայի լավագույն ռմբարկու՝ 1991
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «A-Landsholdspillere: Bent Christensen». haslund.info (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Kvist, Jakob (1993 թ․ հոկտեմբերի 19). «Fodbold er hvid slavehandel». Ekstra Bladet (Danish).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kamper, Anders; Stendal, Kurt (2002 թ․ սեպտեմբերի 11). «»Turbo« bliver træner</nowiki>». Berlingske Tidende (Danish).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Rossander, Ebbe (2003 թ․ հունիսի 23). «En turbo kommer til byen». Information (Spanish).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Югославия VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1991—05—01. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Дания VS. Австрия 2:1» (ռուսերեն). allsoccer.ru. 1991—06—05. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենտ Քրիստենսեն» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրոնդբյուի ֆուտբոլիստներ
- Դանիացի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Սերվետի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ