Բենտոմիսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտոմիսի ամրոց
իսպ.՝ Castillo de Bentomiz
Տեսակդղյակ
Վարչական միավորԱրենաս[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Bentomiz Վիքիպահեստում

Բենտոմիսի ամրոց (իսպ.՝ Castillo de Bentomiz), ամրոց Իսպանիայի Մալագա գավառի Արենաս գյուղի մոտ՝ Վելես Մալագա քաղաքից հյուսիս-արևելք[3]։ Տեղակայված է բլրի վրա՝ ծովի մակարդակից 711 մետր բարձրության վրա։

Ներկայիս ամրոցի տարածքը նախկինում եղել է փյունիկեցիների, հույների ու հռոմեացիների տիրապետության տակ, և պարզ չէ, թե պահպանված ավերակների որ մասը որ ժամանակաշրջանում է կառուցվել։ Պահպանվել են նաև հռոմեական բաղնիքներ։ Ամրոցի՝ ներկայում պահպանված շինությունը կառուցել են արաբները[4]։ Ամրոցը, որ կոչվել է Մունթ Մաս, իր հուշագրություններում հիշատակվում է Աբդալահ իբն Բուլուգինը, ով 11-րդ դարում եղել է Գրանադայի տաիֆայի կառավարիչը։ Նա այն նկարագրում է որպես «ահարկու ամրոց»[5]։ Նա ամրոցը գրավել է իր եղբոր հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ[6]։

Երբ Ֆերդինանդ II Արագոնացին Վելես Մալագա արշավելիս հասել է Բենտոմիսի ամրոցին, Գրանադայի սուլթան Էլ Զագալը զորքով դուրս է եկել նրա դեմ[7]։ Մավրերը քրիստոնյաների վրա հարձակվել են 1487 թվականի ապրիլի 25-ի գիշերը, սակայն հետ են շպրտվել և սարսափահար նահանջել են դեպի Գրանադա[8]

1487 թվականին ամրոցն անցել է կաթոլիկ միապետների տիրապետության տակ և ծառայել որպես պաշտպանական կառույց[4]։ Ներկայում ամրոցն ավերված է, սակայն դեռևս կան կանգուն աշտարակներ, պատեր ու ստորգետնյա սրահներ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]