Jump to content

Բենուա Մանդելբրոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենուա Մանդելբրոտ
ֆր.՝ Benoît Mandelbrot
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 14, 2010(2010-10-14)[2][3][4][…] (85 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Լեհաստան,  Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունԼիցեյ դյու Պարկ (1944), Պոլիտեխնիկական դպրոց (1947)[7], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1949)[7] և Փարիզի համալսարան (1952)[7]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1952)
Ազդվել էՅոհան Կեպլեր[8]
ԵրկերMandelbrot set?, Fractals: Form, Chance and Dimension?, The Fractal Geometry of Nature? և Zipf–Mandelbrot law?
Մասնագիտությունմաթեմատիկոս, տնտեսագետ, պրոֆեսոր, գիտնական, գրող, համակարգչային գիտնական, ճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատատուIBM[9][10], Եյլի համալսարան, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[11], Լիլի համալսարան, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն և Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիա[12]
ԱմուսինԱլիեթ Կագան[13][2][14]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[2]

IBM թոշակ

[2]

Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ

Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ

[2][15]

Ֆրանկլինի մեդալ

[2]

Հարվիի մրցանակ

[16]

Ջոն Սքոթի մեդալ

[17]

Ճապոնիայի մրցանակ

[2][18]

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ

[2]

Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր

Ստերլինգի պրոֆեսոր

Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Հումբոլդտի մրցանակ

[2]

Էկոնոմետրիկ միության անդամ

[19]

Ամերիկյան վիճակագրական միության անդամ

[20]

Ամերիկյան երկրաֆիզիկական միության անդամ

[21]

Lewis Fry Richardson Medal?

Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտի անդամ

[22]

Nevada Medal?

[23][24]

գիտության բնագավառում բացառիկ ծառայությունների Բերնարդի մեդալ

[25]
և

Պատվավոր դոկտոր

[26]
ԱնդամությունՊատաֆիզիկայի դպրոց, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[27][14], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[27][14], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[14], Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[22], Տնտեսաչափական ընկերություն[19] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
🌐
 Benoît Mandelbrot Վիքիպահեստում

Բենուա Մանդելբրոտ (ֆր.՝ Benoît B. Mandelbrot, նոյեմբերի 20, 1924(1924-11-20)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 14, 2010(2010-10-14)[2][3][4][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]), ֆրանսիացի և ամերիկացի մաթեմատիկոս, ֆրակտալ երկրաչափության հիմնադիր։ 1993 թվականին ֆիզիկայի ոլորտում արժանացել է Վոլֆի մրցանակի:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենուա Մանդելբրոտը ծնվել է 1924 թվականին Վարշավայում, Լեհաստանի երկրորդ հանրապետության ժամանակ, լիտվացի հրեաների ընտանիքում[28]։ Նրա մայրը՝ Բելլա Լուրիեն, եղել է բժիշկ, իսկ հայրը՝ Կառլ Սողոմոնի Մանդելբրոտը՝ մանրածախ առևտրական։ 1936 թվականին ամբողջ ընտանիքը ներգաղթել է Ֆրանսիա և բնակություն հաստատել Փարիզում։ Այնտեղ Բենուայի վրա մեծ ազդեցություն է թողել իր հորեղբայրը՝ Շոլեմ Մանդելբրոտը, որը եղել է ճանաչված մաթեմատիկոս և անդամակցել է Նիկոլա Բուրբակի ծածկանվամբ մաթեմատիկոսների խմբին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Մանդելբրոտների ընտանիքը փախել է Ֆրանսիայի գերմանական օկուպացիայից զերծ գտնվող Տյուլ քաղաք։ Այստեղ Բենուան գնացել է դպրոց, բայց շուտով կորցրել հետաքրքրությունը դասերի նկատմամբ։

Նրա մոտ ի հայտ է եկել մաթեմատիկական արտասովոր տաղանդ, որը նրան հնարավորություն է տվել պատերազմի ավարտից անմիջապես հետո ընդունվել Փարիզի Պոլիտեխնիկ դպրոց։ Մանդելբրոտը ունեցել է մեծ տարածական երևակայություն, նա նույնիսկ երկրաչափական եղանակով լուծել է հանրահաշվական խնդիրներ։ Նրա լուծումների ինքնատիպությունը թույլ է տվել նրան ընդունվել համալսարան։

Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել ավիացիոն մագիստրոսի աստիճան[29]։ 1952 թվականին վերադարձել է Ֆրանսիա և Փարիզի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսություն։ 1955 թվականին ամուսնացել է Ալիեթ Կագանի (ֆր.՝ Aliette Kagan) հետ և տեղափոխվել Ժնև։

1958 թվականին վերջնականապես հաստատվել է ԱՄՆ-ում և սկսել աշխատել IBM ընկերության գիտահետազոտական կենտրոնում։ Այդ ժամանակ IBM-ը զբաղվել է այնպիսի մաթեմատիկական ոլորտներով, որոնք հետաքրքրել են Մանդելբրոտին։

IBM-ում աշխատելիս Բենուան շեղվել է ընկերության զուտ կիրառական խնդիրներից։ Նա աշխատել է լեզվաբանության, խաղերի տեսության, տնտեսագիտության, ավիացիայի, աշխարհագրության, Ֆիզիոլոգիայի, աստղագիտության և ֆիզիկայի բնագավառներում։ Մանդելբրոտին դուր է եկել թեմաներից թեմա անցնելը, տարբեր ուղղություններ ուսումնասիրելը։

Տնտեսագիտություն ուսումնասիրելիս Մանդելբրոտը պարզել է, որ արտաքինից պատահական թվացող գների տատանումները ժամանակի ընթացքում կարող են ենթարկվել թաքնված մաթեմատիկական օրինաչափության, որը չի նկարագրվում ստանդարտ կորերով։ Մանդելբրոտը ուսումնասիրել է բամբակի գների վիճակագրությունը՝ ավելի քան հարյուր տարվա ընթացքում։ Թեև օրական գների տատանումները պատահական են թվացել, նա կարողացել է բացահայտել դրանց փոփոխության միտումները՝ նկատելով նմանություն երկարաժամկետ և կարճաժամկետ տատանումների միջև։ Այս հայտնագործությունը անսպասելի է եղել տնտեսագետների համար։ Այդ խնդիրը լուծելու համար նա կիրառել է իր ռեկուրսիվ մեթոդի սկիզբը։

1967 թվականին Մանդելբրոտը հրապարակել է իր հայտնի աշխատությունը՝ «Որքա՞ն է Մեծ Բրիտանիայի ծովափի երկարությունը», որը համարվում է ֆրակտալների ուսումնասիրության առաջին աշխատանքը[30]։ «Ֆրակտալ» եզրը հենց Մանդելբրոտն է հնարել (լատիներեն fractus բառից՝ նշանակում է «կոտրված, ճեղքված»)։ Իր տրամադրության տակ գտնվող IBM համակարգիչներն նա օգտագործել է և ստեղծել գրաֆիկական պատկերներ։ Մանդելբրոտը, նշել է, որ ինքը իրեն նորարար չի համարում, չնայած նրան, որ մինչև իրեն ոչ ոք չի արել նման բան։

Բենուա Մանդելբրոտը մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ին, Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում, 85 տարեկանում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, ինչպես հայտնել է նրա կինը[31][32]։

Ֆրակտալ պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանդելբրոտի բազմության առանձին պրոյեկցիաներ
  • Յեյլի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[33]
  • Բատելի անդամ, Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիա
  • Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ
  • Բարնարդի մեդալ (1985)
  • Ֆրանկլինի մեդալ (1986)
  • Հարվիի մրցանակ (1989)
  • Պատվո լեգեոնի սպա (1990)
  • Նևադայի մեդալ (1991)
  • Շրյոդինգերի դասախոսություն, Լոնդոնի Իմպերիալ քոլեջ (1991)
  • Վուլֆի մրցանակ (1993)
  • Հոնդա մրցանակ (1994)
  • Ջոն Սքոթի մեդալ (1999)
  • Լյուիս Ֆրայ Ռիչարդսոնի մեդալ (2000)
  • Գիտական նվաճումների համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ (2002)
  • Ճապոնիայի մրցանակ (2003)
  • Պատվո լեգեոնի սպա (2006)
  • Աստերոիդ (27500) անվանակոչվել է Բենուա Մանդելբրոտի անունով։
  • Мандельброт Б. Фрактальная геометрия природы = The Fractal Geometry of Nature. — М.: Институт компьютерных исследований, 2002. — 656 с. — ISBN 5-93972-108-7.
  • Мандельброт Б., Хадсон Р. (Не)послушные рынки: фрактальная революция в финансах = The Misbehavior of Markets. — М.: «Вильямс», 2006. — 400 с. — ISBN 0-465-04355-0.
  • Мандельброт Б. Фракталы и хаос. Множество Мандельброта и другие чудеса // Бенуа Мандельброт. — Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2009. — 392 с.
  • Мандельброт Б. Фракталы, случай и финансы // Бенуа Мандельброт. — М.—Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2004. — 256 с.
  • Mandelbrot, B. (1959) Variables et processus stochastiques de Pareto-Levy, et la repartition des revenus. Comptes Rendus Acad. Sci. Paris, 249, 613—615.
  • Mandelbrot, B. (1960) The Pareto-Levy law and the distribution of income. International Economic Review, 1, 79-106.
  • Mandelbrot, B. (1961) Stable Paretian random functions and the multiplicative variation of income. Econometrica, 29, 517—543.
  • Mandelbrot, B. (1964) Random walks, fire damage amount and other Paretian risk phenomena. Operations Research, 12, 582—585.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Taylor. Benoit Mandelbrot (недоступная ссылка — история) (англ.) // Physics Today. — 2011. — Vol. 64, no. 6. — P. 63—64. — doi:10.1063/1.3603925.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2010/10/17/us/17mandelbrot.html
  6. https://www.grovestreetcemetery.org/gravesite/14571
  7. 7,0 7,1 7,2 https://www.theguardian.com/science/2010/oct/17/benoit-mandelbrot-obituary
  8. https://web.archive.org/web/20130602171300/http://forward.com/articles/166094/benoit-mandelbrot-influenced-art-and-mathematics/?p=all
  9. https://www.webofstories.com/play/benoit.mandelbrot/44;jsessionid=D6046BD42065DF221746023F949C985A
  10. https://users.math.yale.edu/mandelbrot/web_pdfs/inHisOwnWords.pdf
  11. https://www.ias.edu/scholars/benoit-b-mandelbrot
  12. https://www.pnnl.gov/news/release.aspx?id=141
  13. Internet Movie Database — 1990.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Notable Names Database — 2002.
  15. https://wolffund.org.il/benoit-b-mandelbrot/
  16. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  17. https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
  18. https://www.japanprize.jp/en/laureates_by_year.html
  19. 19,0 19,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  20. Fellows of the American Statistical Association database
  21. https://www.agu.org/Honor-and-Recognize/Honors/Union-Fellows
  22. 22,0 22,1 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  23. https://web.archive.org/web/20121213184822/http://www.dri.edu/previous-dri-nevada-medal-recipients
  24. https://www.dri.edu/special-events/nevadamedal/
  25. https://www.telegraph.co.uk/news/obituaries/science-obituaries/8069558/Benoit-Mandelbrot.html
  26. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  27. 27,0 27,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  28. Hoffman, Jascha (2010 թ․ հոկտեմբերի 16). «Benoît Mandelbrot, Novel Mathematician, Dies at 85 (Published 2010)». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. Benoît Mandelbrot obituary
  30. Fractals: Form, Chance and Dimension, by Benoît Mandelbrot; W H Freeman and Co, 1977; ISBN 0-7167-0473-0
  31. «Benoit Mandelbrot, Mathematician, Dies at 85». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  32. Газета.Ру (2010 թ․ հոկտեմբերի 17). «Умер создатель теории фракталов» (ռուսերեն). Газета.Ру. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  33. Olson, Steve (November–December 2004). «The Genius of the Unpredictable». Yale Alumni Magazine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Մանդելբրոտ» հոդվածին։