Բենուա Կոստիլ
Բենուա Կոստիլ ֆր.՝ Benoît Costil | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 3, 1987[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Կան | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բենուա Կոստիլ (ֆր.՝ Benoît Costil, հուլիսի 3, 1987[1], Կան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս ֆրանսիական «Ռենն»-ում և Ֆրանսիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կան»
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիլը իր կարիերան սկսել է «Կան»-ի կազմում։ Թիմի կազմում Լիգա 1-ում հանդես գալու ընթացքում մասնակցել է 10 հանդիպման։
«Վան»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Կոստիլն վարձավճարով տեղափոխվել է Լիգա 2-ում հանդես եկող «Վան»։
«Սեդան»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 17-ին Բենուան տեղափոխվել է «Սեդան»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր[2]։ Երկու տարվա ընթացքում Բենուան մասնակցել է 76 հանդիպման, իսկ 2010/2011 մրցաշրջանում ճանաչվել է Լիգա 2-ի լավագույն դարպասապահ։
«Ռենն»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սեդան»-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո՝ 2011 թվականի հունիսի 14-ին Կոստիլն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Լիգա 1-ում հանդես եկող «Ռենն»։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Կոստիլը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնեում անցկացվող առաջնությանը[3]։
Իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում Կոստիլը նշել է 2014 թվականի նոյեմբերի 8-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում։ Նա մասնակցել է նաև Շվեդիայի հավաքականի դեմ խաղին։
2016 թվականին Դիդիե Դեշամը Կոստիլին ընդգրկել է Եվրո 2016-ին մասնակցող թիմի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից - 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Benoit Costil s'engage pour 2 ans». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Benoît Costil au tournoi de Toulon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Կոստիլ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Կանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Սեդանի ֆուտբոլիստներ
- Վաննի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ