Բենիտա Օկիտի Դուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենիտա Օկիտի Դուա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1976(1976-06-19) (47 տարեկան)
ԾննդավայրAnloga, Keta Municipal District, Վոլտա, Գանա
Քաղաքացիություն Գանա
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԼոնդոնի նորաձևության քոլեջ և Աչիմոտա դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և նորաձևության դիզայներ
Զբաղեցրած պաշտոններMember of the 6th Parliament of the 4th Republic of Ghana?
ԿուսակցությունNational Democratic Congress?
Պարգևներ և
մրցանակներ
 Benita Sena Okity-Duah Վիքիպահեստում

Բենիտա Սենա Օկիտի Դուա (հաուսա՝ Benita Sena Okity-Duah, ի ծնե՝ Բենիտա Գոլոմեկե, հունիսի 19, 1976(1976-06-19), Anloga, Keta Municipal District, Վոլտա, Գանա), գանացի մոդելավորող, քաղաքական գործիչ և Մեծ Աքրայի Լեձոկուկու շրջանի ընտրատարածքի խորհրդարանի նախկին անդամ[1]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հունիսի 19-ին Անլոգայում (Վոլտա շրջան, Գանա)[2]։ Նա 1997 թվականին 20 տարեկան հասակում, երբ դեռ ուսանող էր, դարձել է «Միս Գանա» մրցույթի հաղթող[3]։ Սովորել է Աքրայի Աչիմոտա դպրոցում՝ ստանալով միջնակարգ կրթություն։ Ապա չորս տարի նորաձևություն է ուսումնասիրել Լոնդոնի նորաձևության դպրոցում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա վերադարձել է Գանա 2003 թվականին և դրանից ի վեր տեղ է զբաղեցնում Գանայի նորաձևության ինդուստրիայում[2]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիտան Մեծ Աքրա շրջանի Լեձոկուկու ընտրատարածքի Ազգային ժողովրդավարական Կոնգրեսի կանանց կազմակերպիչն էր։ Նա ներկուսակցական ընտրություններում պայքարում էր այդ ժամանակվա պառլամենտի անդամ Նի Նորտեյա Դուայի դեմ, որը ներկայացնում էր Ազգային դեմոկրատական կոնգրեսը ընտրական շրջանում, և հաղթել է։ 2012 թվականին նա հաղթել է ընտրություններում, որ ներկայացնի Լեձոկուկոյի մարդկանց Գանայի պառլամենտում։ Նա դարձել է պատմության մեջ առաջինը «Միս Գանա» թագավորական գեղեցկության մրցույթում, որն ընտրվել է Գանայի պառլամենտի կողմից[4]։ Բացի այդ, նա Գանայի կանանց, երեխաների և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել 2013 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի հունիսը[5]։ Նա եղել է նաև Գանայի Հանրապետության ձկնորսության և ակվակուլտուրայի նախարարի տեղակալ[6]։ Բենիտան իր տեղը զիջել է դոկտոր Բերնարդ Օկո-Բոեին, որը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում մասնակցում էր նոր հայրենասիրական կուսակցությունից[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիտան ամուսնացած է Սթիվ Օկիտի Դուայի հետ։ Նա դավանում է քրիստոնեություն, մորմոն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Member of Parliament». www.parliament.gh. Parliament of Ghana. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 Vieta, Kojo T., 1962- (2013). Know your MPs in the 6th Parliament : (2013-2017). Accra: Flagbearers Publishers. ISBN 978-9988-1-8039-3. OCLC 869428481.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Photos: Miss Ghana 1997 Benita Sena Okity-Duah at 2013 Ghana Movie Awards!». www.ghanagist.com. Ghanagist.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  4. 4,0 4,1 «Benita Sena Okity-Duah Goes To Parliament…First Ever Miss Ghana Beauty Queen To Enter Parliament». www.ghanacelebrities.com. Ghana Celebrities. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Parliament approves nomination of 35 deputy ministers-designate». www.myjoyonline.com. Multimedia Group. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Ministerial reshuffle: Nii Lantey Vanderpuye out?». www.myjoyonline.com. Multimedia Group. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Miss Ghana Loses Ledzokuku Seat - Daily Guide Africa». dailyguideafrica.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Ghana MPs - MP Details - Okity-Dua, Sena Benita». ghanamps.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.