Բենիամին
Գյուղ | ||
---|---|---|
Բենիամին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 750[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Բենիամին (նախկինում՝ Ճլոխան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 12 կմ հարավ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամինի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 561 | 442 | 604 | 546 | 531 | 500 | 751 | 702 | 711 | 750 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։
Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով իրականացվում են վերապատրաստումներ տեղի բուժաշխատողների համար։
Համայնքում երեխաների համար խաղահրապարակ է հիմնվել։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[4][5][6][7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենիամինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 25
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենիամին գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.