Բենիամին Քրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենյամին Քրիստենսեն
Christensen.jpg
Ծնվել է սեպտեմբերի 28, 1879(1879-09-28)[1][2][3][4]
Ծննդավայր Վիբորգ, Դանիա, Դանիա[5]
Մահացել է ապրիլի 2, 1959(1959-04-02)[5][3][4] (79 տարեկանում)
Մահվան վայր Կոպենհագեն, Դանիա[5]
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա[6]
Մասնագիտություն կինոռեժիսոր, դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան

Բենիամին Քրիստենսեն (դան․՝ Benjamin Christensen, սեպտեմբերի 28, 1879(1879-09-28)[1][2][3][4], Վիբորգ, Դանիա, Դանիա[5] - ապրիլի 2, 1959(1959-04-02)[5][3][4], Կոպենհագեն, Դանիա[5]), դանիացի ռեժիսոր, դերասան և համր կինոյի սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին Քրիստենսենը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 28-ին Դանիայի Վիբորգ քաղաքում։ Ստացել է բժշկական կրթություն։ 1902 թվականին դարձել է օպերային երաժիշտ։ Դրանից հետո նա խաղացել է Դանիայի թագավորական թատրոնում, որտեղ բեմադրել է ներկայացումներ։

1906 թվականին Բենիամինն առաջին անգամ նկարահանվել է կինոյում, իսկ 1911 թվականից հանդես է գալիս որպես սցենարիստ։

Հիմնադրել է «Դանսկ բիոգրաֆ կոմպանի»-ն։ Քրիստենսենը նկարահանել է «Խորհրդավոր X» և «Վրիժառության գիշեր» ֆիլմերը, որտեղ եղել է նաև դերասան։

1921 թվականին Քրիստենսենը Շվեդիայում նկարահանում է «Վհուկներ» ֆիլմը, որը կառուցված է որպես գիտական տրակտատ՝ հիմնված միջնադարյան ձեռագրերի վրա։

1923 թվականին Բենիամինը Գերմանիայում նկարահանում է երեք ֆիլմեր, իսկ 1924 թվականին դառնում է Կառլ Դրեյվերի «Միխաել» ֆիլմի գլխավոր դերակատարը։ 1926 թվականից Բենիամինը աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հոլիվուդում, որտեղ նկարահանել է մի քանի ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր։

1939 թվականին վերադառնում է Դանիա, ինչից հետո նկարահանում է «Ամուսնալուծվածների երեխաները», «Երեխա», «Գնանք ինձ հետ տուն» և «Կինը բաց գույնի ձեռնոցներով» ֆիլմերը։

63 տարեկան հասակում Բենիամին Քրիստենսենը թողել է աշխատանքը կինոյում։ Մահացել է 1959 թվականի ապրիլի 2-ին Կոպենհագենում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1913 — Խորհրդավոր X / Det hemmelighedsfulde X
  • 1915 — Վրիժառության գիշեր / Hcevnens nat
  • 1921 — Վհուկներ / Häxan
  • 1923 — Հրեաների մեջտեղում / UnterJuden
  • 1924 — Նրա կինը՝ անհայտ / Seine frau, die Unbekannte
  • 1924 — Միխայել / Michael (որպես դերասան)
  • 1925 — Վատ ձայնով կինը / Die frau mit dem scheechten Ref
  • 1926 — Դիվային կրկես / The Devils Circus
  • 1927 — Ծաղրում / Mockery
  • 1928 — Տեսիլքների տունը / The Haunted House
  • 1928 — Սարսափների տունը / The House of Horror
  • 1929 — Ճուռակի բույնը / The Hawk's Nest
  • 1929 — Յոթ ոտնահետք դեպի Աատանան / Seven Footprints to Satan
  • 1929 — Խորհրդավոր կղզին / The Mysterious Island (տիտրերում նշված չէ)
  • 1939 — Ամուսնալուծվածների երեխաները / Skils-missens born
  • 1940 — Երեխա / Barnet
  • 1941 — Գնանք ինձ հետ տուն / Gaamed mig hjem
  • 1942 — Կինը բաց գույնի ձեռնոցներով / Damen med de lyse handsker

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]