Բենիամին Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիամին Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1926[1] (98 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1948) |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1968) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | ՀԱՊՀ, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Բենիամին Հովսեփի Եղիազարյան (օգոստոսի 16, 1926[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1968), պրոֆեսոր (1974):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենիամին Եղիազարյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 16-ին, Երևան քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ջրատեխնիկական ֆակուլտետը։ 1952-1964 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Արդյունաբերության էկոնոմիկայի և էներգետիկայի ամբիոնի դոցենտ, 1964-1973 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ։ 1968-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, 1973-1975 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի դասախոս։ 1975-1979 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ Խորհրդային Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առընթեր տնտեսագիտական հիմնահարցերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 2008 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ[2][3]։
Աշխատանքները վերաբերում են արտադրության ներդրումների, գիտատեխնիկական առաջընթացի արդյունավետության, կառավարման, տնտեսական զարգացման քաղաքականության ծրագրերի մշակման պլանավորման ու կանխատեսման հարցերին[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱԺ ոսկե մեդալ, 2014[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суточное регулирование деривационных ГЭС с учетом влияния деформации волнового расхода воды: Дис. ... канд. техн. наук / ЕрПИ. Ереванский политехнический институт им. К. Маркса, Ереван, 1952.
- Կապիտալ ներդրումների և արտադրության արդյունավետության խթանման նոր էտապը, Երևան, 1966[6]։
- Оценка экономической эффективности капитальных вложений в промышленности, Ереван, 1968.[7]
- Капитальные вложения и основные фонды в народном хозяйстве Армянской ССР на перспективу, Ереван, 1971.
- Մեթոդական ցուցումներ «Տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտական ուսանողների դիպլոմային աշխատանքների կատարման, ձևակերպման և պաշտպանության վերաբերյալ, Գիտամեթոդական կաբինետ, կազմ.՝ Բ. Հ. Եղիազարյան, Երևան, Ա. հ, 1979[8]։
- Экономические проблемы оценки эффективности и обоснования варианта реконструкции предприятий, Ереван, 1983.
- Эффективность научно-технического прогресса: вопросы оценки и планирования, Ереван, 1988.[9]
- Տնտեսագիտության և տնտեսական քաղաքականության արդի հիմնախնդիրներ, Երևան, 1989։
- Արտադրության արդյունավետության գործոնները և բարձրացման ուղիները, Երևան, 1994։
- Հայաստանի տնտեսության անցումային շրջանի հիմնախնդիրները։ Գիտական հոդվածների ժողովածու (նվ. ՏՀԻ 30-ամյա հոբելյանին), Գևորգյան Միհրան Արամի, [խմբ.], Եղիազարյան Բենիամին Հովսեփի, [խմբ.], Թամազյան Աղասի Խաչատուրի, [խմբ.], Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1996[10]:
- Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկատային սեփականաշնորհման հիմնախնդիրների փորձագիտական հետազոտություն, Երևան, 1997[11]։
- Տնտեսագիտության և տնտեսական քաղաքականության արդի հիմնախնդիրներ։ (Գիտական հոդվածների ժողովածու), Գևորգյան Միհրան Արամի, [խմբ.], Եղիազարյան Բենիամին Հովսեփի, [խմբ.] | Թամազյան Աղասի Խաչատուրի, [խմբ.], ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևան, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախ. ՏՀԻ, 1998[12]։
- Экономические преобразования в переходном периоде: теория и результаты, Ереван, 1999.
- Հարկաբյուջետային քաղաքականության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, Կիրակոսյան Գևորգ, Եղիազարյան Բենիամին Հովսեփի, Թամազյան Արթուր Ռաֆիկի, [խմբ.], Բաբայան Է. Ա [խմբ.], ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդ (2000 թվականի փետրվարի 16-ին, արձանագրություն թիվ 1), Երևան, Դավիթ, 2000[13]։
- Ստվերային տնտեսության տեսական ու գործնական հիմքերը, հետևանքները և կրճատման ուղիները, Թամազյան Արթուր Ռաֆիկի, Թունյան Բագրատ, Եղիազարյան Բենիամին Հովսեփի, [խմբ.], Երևան, Ա. հ., 2000[14]:
- Սեփականատիրական հարաբերությունների վերափոխման տեսական և գործնական հիմունքները Հայաստանի Հանրապետությունում, Հարոսյան Սվետա, Եղիազարյան Բենիամին Հովսեփի, Բարխուդարյան Ա. Ռ, Բաբայան Է. Ա, Երևան, Ա. հ., 2000[15]:
- Կառավարման ծրագրեր. դասակարգումը և տիպաբանությունը, Երևան, 2000[16]։
- Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումներ, Դարբինյան Արմենակ Վաղարշակի, [գիտ. խմբ.], Եղիազարյան Բենիամին Հովսեփի, [գիտ. խմբ.], Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևան, Դար, 2002[17]։
- Ֆինանսավարկային համակարգի ապահովման հիմնախնդիրները, Երևան, 2003[18]։
- Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները։ Տեղեկատվական վերլուծություններ և տիպաբանություններ, Ա.Դարբինյան, Լ. Սարդարյան, Ն. Սահակյան և ուրիշ, խմբ.` Բ. Եղիազարյան, Երևան, Օր-Դար, 2007։
- Մարդկային կապիտալը հասարակության զարգացման գործում, Երևան, 2007։
- Ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում և աշխարհում, Երևան, 2009։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2416
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 364։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Եղիազարյան, Բենիամին Հովսեփի (1966). Կապիտալ ներդրումների և արտադրության արդյունավետության խթանման նոր էտապը. Տնտեսագիտական գրադարան. Երևան: Հայաստան.
- ↑ Եղիազարյան, Բենիամին Հովսեփի (1968). Оценка экономической эффективности капитальных вложений в промышленности =: Կապիտալ ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատումը արդյունաբերության մեջ. Академия наук Армянской ССР. Ереван: Изд-во АН АрмССР.
- ↑ Եղիազարյան, Բենիամին Հովսեփի, ed. (1979). Մեթոդական ցուցումներ "Տնտեսագիտական կիբեռնետիկա" մասնագիտ. ուսանողների դիպլոմային աշխատանքների կատարման, ձևակերպման և պաշտպանության վերաբերյալ. Երևան: Ա. հ.
- ↑ Егиазарян, Бениамин Овсепович; Петросян, Эльмира Арташесовна (1988). Эффективность научно-технического прогресса: Вопросы оценки и планирования (ռուսերեն). Айастан.
- ↑ Գևորգյան, Միհրան Արամի; Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Թամազյան, Աղասի Խաչատուրի; Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, eds. (1996). Հայաստանի տնտեսության անցումային շրջանի հիմնախնդիրները։ Գիտ. հոդվ. ժող. (նվ. ՏՀԻ 30-ամյա հոբելյանին). Երևան: Ա. հ.
- ↑ Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Մանթարլյան, Ս; Սարդարյան, Լ (1997). Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկատային սեփականաշնորհման հիմնախնդիրների փորձագիտական հետազոտություն (1997 թ. հունվար-փետրվար). Երևան: Լույս. ISBN 9785545013449.
- ↑ Գևորգյան, Միհրան Արամի; Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Թամազյան, Աղասի Խաչատուրի; ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, eds. (1998). Տնտեսագիտության և տնտեսական քաղաքականության արդի հիմնախնդիրներ։ Գիտական հոդվածների ժողովածու. Երևան: ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախ. ՏՀԻ.
- ↑ Կիրակոսյան, Գևորգ; Եղիազարյան, Բենիամին Հովսեփի (2000). Թամազյան, Արթուր Ռաֆիկի; Բաբայան, Է Ա (eds.). Հարկաբյուջետային քաղաքականության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ՖԷՆ, տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդ. Երևան: Դավիթ.
- ↑ Թամազյան, Արթուր Ռաֆիկի; Թունյան, Բագրատ (2000). Եղիազարյան, Բենիամին Հովսեփի (ed.). Ստվերային տնտեսության տեսական ու գործնական հիմքերը, հետևանքները և կրճատման ուղիները. Երևան: Ա. հ.
- ↑ Հարոսյան, Սվետա (2000). Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Բարխուդարյան, Ա Ռ; Բաբայան, Է Ա (eds.). Սեփականատիրական հարաբերությունների վերափոխման տեսական և գործնական հիմունքները Հայաստանի Հանրապետությունում. Երևան: Ա. հ.
- ↑ Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Սիմոնյան, Արմեն (2000). Կառավարման ծրագրերը.դասակարգումը և տիպաբանությունը. Երևան: Ա. հ.
- ↑ Դարբինյան, Արմենակ Վաղարշակի; Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, eds. (2002). Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումներ. Եր: Դար. ISBN 9789993088950.
- ↑ Պիվազյան, Հ Վ (2003). Եղիազարյան, Բենիամին Հովսեփի; Խաչատրյան, Ն (eds.). Ֆինանսավարկային համակարգի ապահովման հիմնախնդիրները։ Ուս. ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Եր: ԵրՊԻ.
|