Բենեֆիթ ընկերություն
Բենեֆիթ ընկերություն | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 1997 |
| Վայր | Բահրեյն |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Ֆինանսներ |
| Կայք | benefitco.com.bh |



Բենեֆիթ ընկերություն, Բահրեյնի Թագավորության տեղական օպերատոր է, որը, ի թիվս այլ ծառայությունների, գործարքներ է իրականացնում բանկոմատներում և տերմինալներում: Բենեֆիթ ընկերությունը հմնադրվել է 1997 թվականին Բահրեյնի կենտրոնական բանկի հատուկ արտոնագրով: Բենեֆիթ ընկերությունը հանդիսանում է ֆինանսական ոլորտի համար լրացուցիչ ծառայությունների մատակարար[1]: Բենեֆիթ ընկերությունը իր տեսակի մեջ միակ ֆինանսական ցանցն է երկրում։
Բանկոմատներ և դրամարկղային տերմինալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենեֆիթ ընկերության նախնական ծառայությունները ներառում էին Բահրեյնի տեղական բանկերի բանկոմատների միացում և հաշվարկների իրականացում: Բացի այդ, Բենեֆիթ ընկերությունը տերմինալները միացրել Է թագավորության բոլոր տեղական թողարկողներին։
Համատեղ էլեկտրոնային բանկային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական ֆինանսական ցանցից բացի, Բենեֆիթ ընկերությունը միացված է նաև «Համատեղ էլեկտրոնային բանկային ծառայություններ»-ի հիմնական ցանցին, որն աշխատում է Պարսից ծոցի բոլոր երկրներում: 2005 թվականին ստեղծվեց նաև «Շեթաբ» ցանց, որը Բենեֆիթ ընկերության բոլոր օգտվողներին միացրեց Իրանի միակ ֆինանսական ցանցի հետ:
Վճարային շեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Բենեֆիթ ընկերությունն առաջարկեց «Վճարային շեմ» ծառայությունը, որը մի քանի տեղական բանկեր միավորեց մեկ վճարային կենտրոնում, ինչը հնարավորություն տվեց բանկերին և նրանց վաճառողներին առցանց գործարքներ կատարել[2]:
Անկանխիկ, էլեկտրոնային վճարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսին Բենեֆիթ ընկերությունը գործարկել է կտրոների մշակման ազգային համակարգ։ Այսպիսով, Թագավորության 29 բանկեր հնարավորություն են ստացել նույն օրը վճարել կտրոնները[3]:
Ցանցին մասնակից բանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաբական բանկ,
- Ալ-Հաբիբ բանկ,
- Բահրեյնի և Քուվեյթի բանկ,
- Սիթիբանկ,
- ՀՍԲԿ բանկ, Մերձավոր Արևելք,
- Բահրեյնի Շամիլ բանկ,
- Քուվեյթի ֆինանսական տուն,
- Բահրեյնի ազգային բանկ,
- Ստանդարտ Չարտերեդ բանկ,
- Բահրեյնի Իսլամական բանկ,
- Ամերիկա բանկ,
- Սաուդյան Արաբիայի բանկ Բահրեյնում,
- Սիթիբանկ,
- Քուվեյթի Ազգային բանկ,
- Աբու Դաբիի ազգային բանկ,
- Խալիջի առևտրային բանկ,
- Մաշրեկ բանկ,
- Ալ Սալամ բանկ
- Էսկանա բանկ,
- Հնդկական բազմազգ բանկ,
- Հնդկաստանի պետական բանկ:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bahrain Electronic Network for Financial Transactions». Benefitco.com.bh. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Արխիվացված 4 Մայիս 2008 Wayback Machine
- ↑ «Central Bank of Bahrain Starts Running Live ProgressSoft's Electronic Check Clearing Solution across the Kingdom | ProgressSoft Corporation». Progressoft.com. 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.