Բենեդետտո Անտելամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բենեդետտո Անտալամիից)
Բենեդետտո Անտելամի
Benedetto Antelami
Ծնվել է1150[1]
ԾննդավայրՊարմա, Կոմո, Լոմբարդիա
Մահացել է1230[1]
Ստեղծագործություն(ներ)Խաչից իջեցնելը
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
 Benedetto Antelami Վիքիպահեստում

Անտալամի Բենեդետտո (1150[1], Պարմա, Կոմո, Լոմբարդիա - 1230[1]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ, եղել է ռոմանական ոճի քանդակագործության վարպետ։ Անտալամին ազդվել է հարավֆրանսիական արձանագործությունից։ Ստեղծագործել է հիմնականում Պարմա քաղաքում, ուր սկսել է մկրտարանի շինարարությունը (1196 թվական) և կատարել քանդակների զգալի մասը։ Քաղաքի տաճարի համար կերտել է «Խաչից իջեցնելը» (1178 թվական) բարձրաքանդակը։ Ավելի ուշ Անտալամին ստեղծել է որմնախորշերի մեջ կանգնեցված արձաններ, որ կարևոր փուլ էր արձանագործությունը պատից ազատելու ընթացքում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդետտո Անտելամի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 447