Բենգալյան աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բենգալյան աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes bengalensis | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Բենգալյան աղվեսը (լատին․՝ Vulpes bengalensis), որը երբեմն անվանվում է նաև հնդկական աղվես, Հնդկաստանի էնդեմիկ կենդանի է։ Հանդիպում է նաև նրա հարևան երկրներում։ Ունի երկար ոտքեր, լայն ականջներ և սև ծայրով, հարուստ մազածածկով պոչ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատաբար մյուս աղվեսների տեսակների, բենգալյան աղվեսը ավելի փոքր է։ Ունի երկար դունչ երկար և լայն ականջներ և մարմնի համեմատ շատ երկար պոչ, որը և կազմում է մարմնի 50-60 տոկոսը։ Այս կենդանիները ունեն տարբեր գույնի մորթի, սակայն ամենաշատ հանդիպող գույները կարմրավունն ու մոխրագույնն են։ Երկար և բարակ ոտքերը ունեն ավելի մուգ գունավորում՝ դարչնագույն կամ մուգ կարմրավուն։ Պոչի ծայրը սև է։ Ականջների ետնամասը սև է կամ մուգ շագանակագույն։ Բերանը սև է, իսկ դեմքի մազածածկը՝ նոսր։ Աչքերին հարող հատվածի մազերը ավելի մուգ են։ Բենգալյան աղվեսները կշռում են մոտ 2,5-4 կիլոգրամ և ունեն մոտ 46 սմ մարմնի և 25 սմ պոչի երկարություն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան աղվեսները տարածված են ամբողջ Հնդկաստանում բացի թաց անտառներից և շատ չոր անապատային վայրերից։ Ապրում են ոչ մարդաշատ վայրերում թփուտներում, քարանձավերում, անտառային վայերում և այլն։
Ապրելակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան աղվեսները ապրում են իրենց փորած բներում կամ խիտ բուսականություն ունեցող վայրերի ծածկված մասերում։ Նրանք փորում են խորը և հարմարավետ բներ որտեղ և անց են կացնում ամբողջ ցերեկը։ Բները ունենում են մի քանի "սենյակներ"։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան աղվենսերը իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Սովորաբար զուգավորվում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և 50-60 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ։ Երկու ծնողներն էլ մասնակցում են ձագերի մեծացմանը։ Երեքից չորս ամսականում ձագերը կարող են դուրս գալ բնից և ապրել մյուսների նման։ Եթե աղվեսները ապրում են խմբով, ապա ձագերին կարող են կաթով կերակրել տարբեր էգեր։ Ամռանը նրանք մնում են բներում, իսկ մյուս ամիսներին թաքնվում են կանաչապատ տեղերում։ Մարկանց հսկողության տակ ապրող աղվեսները ապրում են մոտ 6-8 տարի։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան աղվեսները ամենակեր են։ Հիմնականում սնվում են մանր կրծողներով սողուններով և միջատներով բայց կարող են նաև ուտել բուսական սնունդ՝ կանաչներ և հատապտուղներ։ Սովորաբար ձագերին կերակրում են միջատներով։
Շփումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգալյան աղվեսները իրար հետ շփվում են տարբեր տիպի ձայներ արձակելով։ Նրանք կարող են գռմռալ, հաչալ, սուր ձայներ արձակել, նվնվալ և այլն։ Շփվում են նաև մարմնի շարժուձևով և պոչի տատանումներով։ Ի տարբերության այլ աղվեսների տեսակների, բենգալյան աղվեսները չեն նշում իրենց տարածքը մեզով։
Վտանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց թվի շատացման և տարբեր վայրի տեղեր բնակելի դարձնելու պատճառով բենգալյան աղվեսների թիվը կրճատվել է։ Բացի դրանից նրանց որսում են մորթու և մսի համար։ Հնդկաստանի որոշ տարածքներում ուտում են այս կենդանու միսը և օգտագործում են մարմնի մասերը ավանդական բժշկության մեջ։ Մեկ այլ մեծ վտանգ են ներկայացնում կատաղության հիվանդությունը և շնազգիների հոգեկան խանգարումը, որով նրանք վարակվում են փողոցային շներից որոնց թիվը Հնդկաստանում շատ է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IUCN/SSC Canid Specialist Group: Bengal Fox Արխիվացված 2011-01-04 Wayback Machine
- BBC - Science & Nature - Wildfacts - Indian fox, Bengal fox Արխիվացված 2012-07-21 archive.today
- Status of Indian Fox Արխիվացված 2011-01-04 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալյան աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգալյան աղվես» հոդվածին։ |
|