Բենազիր Բհուտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենազիր Բհուտտո
 
Կուսակցություն՝ Պակիստանի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Ռեդկլիֆ քոլեջ, Լեդի Մարգարետ Հոլ, Հարվարդի համալսարան, Սբ Կատրինի քոլեջ, Կարաչիի Մարիամի և Հիսուսի մենաստան, Կարաչիի քերականական դպրոց, Հիսուսի և Մարիամի մենաստան, Presentation Convent Girls High School? և Eliot House?
Գիտական աստիճան՝ գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունիսի 21, 1953(1953-06-21)[1][2][3][…]
Ծննդավայր Կարաչի, Պակիստանի դոմինիոն, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][1][2][…] (54 տարեկան)
Վախճանի վայր Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան[5]
Թաղված Բհուտտոնների ընտանեկան դամբարան
Դինաստիա Բհուտտոների ընտանիք
Քաղաքացիություն  Պակիստան
Հայր Զուլֆիկար Բհուտտո
Մայր Նուսրաթ Բհուտտո
Ամուսին Ասիֆ Ալի Զարդարի
Զավակներ Բիլավալ Բհուտո Զարդարի, Բախտավար Զարդարի Բհուտո և Aseefa Bhutto Zardari?
 
Կայք՝ benazirbhutto.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բենազիր Բհուտոո (հունիսի 21, 1953(1953-06-21)[1][2][3][…], Կարաչի, Պակիստանի դոմինիոն, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[4][1][2][…], Ռավալպինդի, Փենջաբ, Պակիստան[5]), պակիստանցի քաղաքական գործիչ, Պակիստանի վարչապետը 1988- 1990 և 1993-1996 թվականներին։ Բենազիր Բհուտտոն համարվում է իսլամադավան աշխարհի առաջին կին բարձրաստիճան պաշտոնյան։

Ունենալով Սինդհի և քուրդ ծնողներ՝ Բհուտոն ծնվել է Կարաչիում, քաղաքականապես կարևոր, հարուստ և արիստոկրատ ընտանիքում։ Իր հայրը՝ Զուլֆիկարը, եղել է Պակիստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը, ով ընտրվել է Պակիստանի սոցիալիստական վարչապետ 1973 թվականին։ Բհուտտոն սովորել է Հարվարդի և Օքսֆորդի համալսարաններում, որտեղ նա եղել «Օքսֆորդի միության» ղեկավար։ Նա վերադարձել է Պակիստան 1977 թվականին, երբ նրա հայրը հեռացվել էր պաշտոնից ռազմական ոստիկանության կողմից։ Բհուտտոն և իր մայրը՝ Նուսրաթը վերցրեցին Պակիստանի ժողովրդական կուսակցության կառավարումը և առաջնորդեցին երկիրը հանուն ժողովրդավարության վերականգնման։ Բհուտտոն պարբերաբար ձերբակալվում էր Մուհամադ Զիա-ուլ-Հաքսի ռազմական կառավարության կողմից, ապա 1984 թվականին արտաքսվեց Բրիտանիա։ Նա վերադարձավ 1986 թվականին և Մարգարետ Թետչերի տնտեսական մոդելից տպավորված վերափոխեց Պակիստանի ժողովրդական կուսակցության տնտեսական գաղափարները սոցիալիստականից դեպի ազատական՝ նախքան 1988 թվականի ընտրություններում իրենց կրած հաղթանակը։ Որպես վարչապետի իր բարեփոխումների փորձերը ճնշվեցին տեղի պահպանողակնների և իսլամական ուժերի կողմից ընդհուպ նույնիսկ Ղուլամ Իշաք Խանի և զինված ուժերի կողմից։ Իր ղեկավարությունը մեղադրվեց կոռուպցիայի և նեպոտիզմի մեջ և հեռացվեց 1990 թվականին Խանի կողմից։ Հատուկ ծառայությունները ապահովեցին, որ այդ ընտրություններում տեղի ունենա Իսլամաժողովրդավարական դաշինքի հաղթանակը, որից հետ Բհուտտոն դարձավ որպես ընդդիմության ղեկավար։

Վարչապետ Նավազ Շարիֆի գլխավորած ԻԺԴ-ի կառավարությունը ևս հեռացվեց կոռուպցիայի պատճառով, որից հետո Բհուտտոն իր կուսակցության հետ 1993 թվականին նորից հաղթեց ընտրություններում։ Իր երկրորդ ժամկետի ընթացքում տեղի ունեցավ տնտեսության մասնավորեցում, և փորձեր կատարվեց զարգացնելու կանանց իրավունքները։ Իր կառավարությունը տուժել է մի քանի ապստամբություններից ներառյալ իր եղբայր Մուրթազայի սպանությունը, 1995 թվականի հեղաշրջման փորձը, և կոռուպցիոն սկանդլներիցմ որոնք կապված էին իր և իր ամուսին Ասիֆ Ալի Զարդարի հետ։ Վերջին դեպքից հետո նախագահը կրկին ցրեց կառավարությունը։ 1997 թվականին Պակիստանի ժողովրդական կուսակցությունը պարտվեց ընտրություններում և 1998 թվականին Բենզամին Բհուտտոն ինքնաաքսորվեց Դուբայ՝ ղեկավարելով իր կուսակցությունը իր լիազորների միջոցով։ Սկանդալային կոռուպցիոն մեղադրանքները հաստատվեցին 2003 թվականի Շվեցարական դատարանի որոշմամբ և նա պարտավորվեց Պակիստանի բյուջե վճարել մոտավորապես 12 միլիոն դոլլար։ Հետագայում Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդված բանակցություններից հետո Բենազիմը վերադարձավ Պակիստան մասնակցելու 2008 թվականի ընտրությունների քաղաքացիական ակտիվության զարգացման և աճող իսլամիստական դաժանությունների մերժման գաղափարախոսությամբ։ Ռավալպինդիի ընտրապայքարից հետո նա սպանվեց, որի պատսխանատվությունը իր վրա վերցրեց Ալ-Կաիդան՝ չնայած Պակիստանի թալիբանները և հատուկ ծառայությունները լայնորեն կասկածվում են սպանության մեջ։ Բհուտտոն թաղվեց իրենց ընտանեկան դամբարանում։

Բհուտտոն հակասական կերպար է։ Նա շատ հաճախ քննադատվել է անփորձության և կոռուպցիայի պատճառով և Պակիստանի իսլամիստական լոբբիի կողմից բախվել է շատ ուժեղ ընդդիմության իր աշխարհիկ և մոդեռն օրակարգի պատճառով։ Իր գործունեության սկզբնական շրջանում նա երբեք չի համարվել լոկալ ժողովրդական անձ, բացի դրանց նա հրապուրված է եղել արևմտյան ազգերի աջակցությամբ, որոնց համար նա համարվել է ժողովրդավարության չեմպիոն։ Հետագայում նա ճանաչվել է կանանց իրավունքների պաշտպանությա խորհրդանիշ տղամարդկանց կողմից ղեկավարվող հասարակության մեջ իր քաղաքական հաջողությունների շնորհիվ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն։ 1953–68[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհուտտոն ծնվել է 1953 թվականի հունիսի 21-ին Պակիստանի Կարաչի քաղաքում[6]։ Իր հայրը քաղաքական գործիչ Զուլֆիկար Բհուտտոն էր, իսկ իր մայրը Բեգուն Նուսրաթ Իսֆահնին էր, ում ծնողները Իրանի քրդեր էին:[7] Զուլֆիկարը Շահ Նավազ Բհուտտոյի որդին էր, նախկին քաղաքական գործիչ էր, ով եղել է Ջունագատի շրջանի վարչապետ:[8] Բհուտոնները Արիստոկրատ էին,[9]Սհինդի շրջանի հարուստ հողատերերից[10],որոնք տեղափոխվել էին Սինդ Ռաջաստանի Ջայսալմեր քաղաքից[11]:Նրանք սուննիներ էին:[12] Չնայած Նուսրաթը ծնվել էր Շիաների ընտանիքում, նա ընդունել էչ Սուննիզմ հարանիքին:[13] Զույգը ամուսնացել էր 1951 թվականի սեպտեմբերին[14] և Բենազիրը առաջին զավակն էր[15]։ TՀետագայում նրանք ունեցան ևս երեք զավակ։ Մուրտազան ծնվել է 1954-ին, Սանամը՝ 1957-ին և Շահնավազը՝ 1958-ին:[16] Երբ Շահ Նավազը մահացավ 1957 թվականին, Զուլֆիկարը ժառանգեց ընտանեկան հողատարածքները, որի արդյունքում նա դարձավ շատ հարուստ:[17]

Զուլֆիկար Բհուտտոն՝ Բենազիրի հայրը, ով եղել է Պակիստանի վարչապետը և ՊԺԿ հիմնադիրն ու ղեկավարը:

Բենազիրի առաջին լեզուն անգլերեն էր, երբ նա երեխա էր նա ավելի շատ խոսում էր անգլերեն, քան Ուրդուով, և դժվարությամբ էր խոսում տեղի Սինդհ լեզվով:[18] Բենազիրը սկզբում հաճախում էր Կարաչիի ledi Ջենինգսի նակապարտեզը:[19] Հետագայում նրան տարան Կարաչիի Հիսուսի և Մարիամ Աստվածածնի մենաստան-դպրոցը, իսկ այնտեղից նույնանուն գիշերօթիկ դպրոց, որը գտնվում էր Մուրեում:[20] Մուրեն գտնվում է Հնդկաստանի սահմանին, և 2-րդ հնդպակիստանական պատերազմ ժամանակ Բհուտտոն և այլ աշակերտներ ենթարկվել են օդային հարձակումների փորձությունների[21] 1968 թվականի քնությունների ժամանակ, Բհուտտոն հանձնել է իր O-մակարդակի որակավորումը բարձր գնահտականներով:[22]

Երիտասարդ տարիքում Բհուտոն իդեալացնում էր իր հորը,[23] իսկ հայրը քաջալերում էր նրան, որ նա սովորի ի հակադրություն Պակիստանի ավանդական մեթոդներ, որոնք տարածված էին պակիստանում:[24] Այնուամենայնիվ իր մանկության ընթացքում հարաբերությունը իր ծնողների հետ լարված էր։ Զոլֆիկարը ուներ արտաամուսնական կապեր այլ կնոջ հետ, և Նուսրատը առարկում էր, որ նա հեռացնի այդ կնոջը իրենց տնից։ Նուսրաթը մեկնեց Իրան բայց երբ Զուլֆիկարը պաշտպանեց իր երեխաներին միանալու իրենց մորը, կինը վերադարձավ Պակիստան վեց ամիս հետո՝ ապրեով Կարաչիում:[25] Իր կյանքի ընթացքում Բհուտտոն, երբեք հանրային չի խոսել այս թեմայով:[26]

Երբ Բհուտտոն 5 տարեկան էր, իր հայրը դարձավ Էներգետիկայի նախարար, և երբ նա 9 տարեկան էր իր հայրը դարձավ արտաքին գործերի նախարար[27] Վաղ տարիքից նա արդեն բացահայտված էր այլազգի դիվանագետների և քաղաքական գործիչների կողմից, ովքեր այցելում էին իր հորը, որոնց մեջ էին Ջոու Էնլայը, Հենրի Կիսինջերը և Հաբերտ Համֆրեյն:[28] Երբ նա տասներեք տարեկան էր, նրա հայրը վայր դրեց պորտֆելը և մեկ տարի անց ստեղծեց իր սեփական կուսակցությունը՝ Պակիստանի ժողովորդների կուսակցությունը:[29] ՊԺԿ-ի կարգածոսն էր <<Իսլամը մեր հավատքն է, ժողովրդավարությունը՝ մեր քաղաքականությունը, սոցիալիզմը՝ մեր տնտեսությունը։ Ամբողջ իշխանությունը ժողովրդին>>: [30] Այն գործարկում էր պոպուլիստական ռազմավարություն ձայներ ներգրավելու համար, խոստանալով հաց, հագուստ և կացարան յուրաքանչյուր պակիստանցու համար և պնդում էր, որ Քաշմիրի վիճարկելի տարածքները կվերադարձվեն Հնդկաստանից Պակիստանին:.[30] Բենազիրը միանգամից միացավ:[27] Պակիստանի նախագահ Այուբ Խանի դեմ խռովությունների ժամանակ՝ 1968 թվականին, Զուլֆիակրը ձերբակալվեց և բանտարկվեց երեք ամսով, որի ընթացքում նա գրեց Բենազիրին, ոգևորելու իր ուսմունքները:[31] Բենազիր Բհուտտոն հիշում էր՝

«Իմ հայրը հավատացյալ մուսուլման էր։ Երբ մայրս ինձ չադրա հագցրեց 12 տարեկանում, հայրս ասաց՝ «Թող Նա մեծանա և ինքը կորոշի՝ բացել իր դեմքը, թե ոչ։ Իսլամը տալիս է կնոջը հնարավորություն դասավորելու իր կյանքը ինքնուրույն»։ Դրանից հետո ես երբեք էլ չադրա չկրեցի»

Ուսանողական տարիներ։ 1969–77[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհուտտոն ստացավ իր բակալավրի աստիճանը Ռադկլիֆի քոլեջում՝ Հարվարդում

1968 թվականից մինչև 1973 թվականը Բհուտտոն սովորեց բակալավրի աստիճանի համար Ռադկլիֆի քոլեջում՝ Հարվարդի Համալսարանում:[32] Նա սկսեց սովորել, երբ նա ընդամենը տասնվեց տարեկան էր, որը նորմայի ավելի երիտասարդ տարիք է, բայց Զուլֆիկարը օգտագործեց իր կապերը, որպեսզի թույլ տան նրան սովորել այնտեղ վաղ տարիքից:[33] Զուլֆիկարը խնդրեց իր ընկեր Ջոն Քեննեթ Գալբրեյթին՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորին, ով եղել էր Հնդկաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը, լինել իր աղջկա խնամակալը Հարվարդում։ [34] Մչա միջոցով, Բհուտտոն հանդիպեց իր որդուն՝ Պիտռ Գալբրեյթին, ով դարձավ Բենազիրի կյանքի ընկերը:[35] Մեկ տարի անց Մուրտազան միացավ Բենազիրին Հարվարդում:[36] Բհուտտոն դժվարանում էր հարմարվեր ԱՄՆ-ի կյանքին,[37] չնայած հետագայում Բհուտտոն իր ապրած տարիները Հրավարդում անվանեց իր կյանքի ամենաերջանիկ չորս տարիները:[38] Նա դարձավ հանրակացարանի տուրիստական գիդը և իրենց հանրակացարանի՝ Էլիոտ Հաուսի լիազորը:[39] Նա ներգրավվեց ԱՄՆ-ին Վիետնամական պատերազմից հեռացնելու արշավին՝ միանալով Մորատորիումի օրվա բողոքի ցույցերին Բոստոնի Քոմմոն զբոսայոգում։ [40] Նա բախվեց երկրորդ ֆեմինիստական շարժման մեջ ներգրաված ակտիվիստների հետ, չնայած նա թերահավատոչեն էր մոտենում շարջման որոշ գաղափարներին:[41] Այստեղ, համաձայն Բենազիրի հիշողությունների, «ինքը զգաց դեմոկրատիայի համը»։ Հարվարդում Բհուտտոն մասնագիտացավ համեմատական կառավարման մեջ և ստացավ արվեստի բակալավրի աստիճան 1973 թվականին[42][38] Նույն տարվա աշնանը ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Լեդի Մարգարետ Հոլլի քոլեջ, որտեղ ուսանել է քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Ուսումն ավարտելուց հետո մեկ տարի հավելյալ ուսանել է միջազգային իրավունք և դիվանագիտություն։ Օքսֆորդում ուսանելու տարիների Բհուտտոն սկզբում ընտրվել է «Օքսֆորդյան միություն» եղբայրության սկզբում մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետև հանձնաժողովի նախագահ[43]։ Նրա հայրը Զուլֆիքար Ալի Բհուտտոն այդ տարիներին զբաղեցնում էր Պակիստանի նախագահի, այնուհետ՝ վարչապետի պաշտոնը։

Զիայի Պակիստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆիկարի մահը և Բենազիրի ձերբակալությունը։ 1977–84[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Զուլֆիկար Բհուտտոն, ով նոր էր վերընտրվել խորհրդարանական ընտրություններում, հեռացվեց ռազմական հեղաշրջման արդյունքում, որւ ղեկավարվում էր գեներակ Մուհամադ Զիա-Ուլ Հաքի՝ Պաշտպանության ուժերի ղեկավարի կողմից։ .[44] Զուլֆիկարն ու Բենազիրը հավատում էին, որ Զիան աջակցություն է ստացել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից։ Զուլֆիկարը պնդում էր, որ 1976 թվականին ԱՄՆ-ի դիվանագետ Հենրի Կիսինջերը ասել էր նրան, որ ԱՄՆ-ն կստեղծի իր սարսափելի օրինակը, եթե նա չդադարեցնի Պակիստանիմիջուկային զենք ստեղծելու ջանքերը:[45] Այդ պահին երկրի ղեկավարման ղեեկկը ստանձնելով՝ Զիան Պակիստանը հռչակեց ռազմական օրենքներովով ապրող երկիր[7] և նախաձեռնեց մի ռեժիմ։ որը միախառնում էր ռազմական օրենքը և իսլամաիզացման սոցիալական ծրագիրը:[46] Սոցիալիստները, մտավորականներն ու լրագրողները ձեռբակալվեցին:[46] Մի ամիս չտևեց, երբ Զուլֆիկարը նույնպես ձերբակլավեց:[47] Երբ Կարաչիում մեկ միլիոնանոց ամբոխ հավաքվեց ողջունելու Զուլֆիկարի հեռացումը, և ցույցեր տեղի ունեցան ի պաշտպանություն հեռացված նախագահի, Զիա որոշեց վերացնել նրան առհավետ:[48]

Սեպտեմբերին Զուլֆիկարը վերաձերբակալվեց և մեղադրվեց Մուհամեդ Ահմեդ Խան Կասուրի սպանության մեջ:[49] Հեղաշրջումից հետո Զուլֆիկարի որդիները ուղարկվեցին արտերկիր հայցեու միջազգային աջակցությւոն իրենց հոր համար:[50] Բենազիրն ու իր մայրը մնացին Պակիստանում, չնայած նրանք ժամանակ առ ժամանակ կարճ ժամանակով ձերբակալվում էին:[51] Երբ նա ի վիճակի էր լինում, այցելում էր իր հորը:[52] Նա և իր մայրը հրատարակել էին մի գիրք իր հոր մասին և քաջալերերլ ՊԺԿ-ի աջակիցներին ցույց անել ի աջակցություն Զուլֆիկարին:[53] Բենազիրը նույնպես աջակցում էր պաշտպանական հարցի պատրաստմանը, որը դրվել էր Պակիստանի վճռաբեկ դատարանում, որը դտաապարտեց նրան մահվան, ապա Բարձրագույն դատարանը ևս պահպանեց որոշումը։ .[54] ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Ռամզեյ Կլառկը, նշել է որ սա կենգուրու դատարան է և Զուլֆիկարի դատը չի եղել արդար։ [55] Մահապատժից առաջ Զուլֆիկարը պնդեց իր կնոջը, և աղջկան, որ հեռանան Պակիստանից, բայց նրանք մերժեցին:[54] Նրա մահապատիժը իրագործվեց 1979 թվականի ապրիլին:Բհուտտոն և Նուսրատը ձերբակալվեցին 6 ամսով, մինչև նրանք ձերբակալված պահվեցին ավելի քան վեց ամիս։ նրանք լրիվ ազատ արձակվեցին միայն 1980 թվականի ապրիլին:[56]

Հեղաշրջումից հետո Զուլֆիկարը իր կնոջը նշանակեց որպես ՊԺԿ-ի համանախագահ,[57] մինչդեռ 1977 թվականին Բենազիրը նշանակվեց ՊԺԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ:[58] Զուլֆիկարի մահվաից հետո Բենազիրը զբաղեցրեց իր տեղը կուսակցությունում:[7]1981 թվականի փետրվարին, նա պաշտոնապես ստեղծեց Ժողովրդավարության վերականգնման շարժումը(ԺՎՇ), մի խումբ, որը միավորեվ ՊԺԿ-ն այլ կուսակցությունների հետ. Պակիստանի իսլամական լիգան, Պակիստանի Ժողովրդավարական կուսակցությունը, Պակիստանի Մազդուրկիսան կուսակցությունը, Ազգայն Ավանի կուսակցությւոնըմ ՔուոմիՄահազ-է-Ազադին, Ջամիատ-Ի-Ուլեմա-Ի-Իսլամը, և Թահրիկ-ի-Իստիքալը:[59] ԺՎՇ ստեղծվել էր 4 կետից բաղկացած ծրագիրը իրականացնելու համար՝ ռազմական օրենքների վերացում, 1973 թվականի սահմանդրության վերականգնում, խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղաքական ուժի փոխանցումը ռազմականից ընտրություններով ընտրված ներկայացուցիչներին:[60]Երբեք չէր եղել ԺՎՇ-ի կուսակցությունների միջև այնքան անվստահություն, ինչքքան Բհուտտոն դժկամությամբ թույլատրեց խմբերին միանալ շարջմանը, որոնք կոպտորեն ընդդիմանում էին միանալու իր հոր կառավարությանը:[61]

Իր եղբայրները՝ Մուրտազան և Շահնավազը, դիմել էին զինված գործողությունների՝ գտնելով ԱԼ Զուլֆիկարի խումբը, որը պարապեցնում էր իր անդամներին՝ կատարելու սպանության գործողություններ և սաբոտաժներ ռազմական կառավարությանը հեռացնելու համար:[62] 1981 թվականին ԱԼ Զուլֆիկարի կազմակերպած Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի առևանգումից հետո կառավարությունը օգտագործեց սա որպես նախաբան մարտին կրկին անգամ ձերբակալելու Բհուտտոյին և իր մորը:[63]Բհուտտոն հավանություն չտվեց առևանգմանը՝ հավատալով, որ այն կհոզարացնի Զիայի ուժը [64]1981 թվականի Հուլիսին Նուսրաթը ազատ արձակվեցմ որպեսզի նա կարողան բուժում ստանալ քաղցկեղից արտասահմանում, բայց Բհուտտոն մնաց բանտում:[65] Որոշ ժամանակ նա պահվեց Կարաչիում, հետո նա տեղափոխվեց Սուկկուրի բանտ, և վերջում նորից վերադարձավ Կարաչի:[65]Այս ամբողջ ժամանակահատվածում նա պահվել է մեկուսարանում [66] և ունեցել է շատ տարբեր հիվանդություններ՝ ներառյալ մազերի կորուստ, գինեկոլոգիական խնդիրներ և անորեքսիա:[67]Դեկտեմբերին նա տեղափոխվեց տնային կալանք, որտեղ մնաց 2 տարի:[67] Ամերիկայի Միացյալ Նահանգներում Զուլֆիկարի հիմնական դաշնակից Պիտռ Գալբրեյթը օգնեց միավորելու Բհուտտոյի աջակիցներին, որոնց մեջ էին հայտնի քաղաքական գործիչներ Կլայբոռն Պելլը և Ջեյմս Լ. Բուկլեյը:[68]Երբ Զիան այցելեց Վաշինգտոն նրանք 1982 թվականի դեկտեմբերին, նրան բարձրացրեցին Բենազիրի ձերբակալման հիմնահարցը նրա հետ:[69] Ինչպես միշտ միջազգային ճնշումը անցնում է, Պակիստանի կառավարութունը համաձայնեց ազատ արձակել նրան՝ [60] ուղարկելով նրան Ժնև 1984 թվականի հունվարին:[70]

Քարոզարշավ։ 1988[խմբագրել | խմբագրել կոդը]

TՊակիստանի ժողովուրդների կուսակցության դրոշը, որտեղ Բհուտտոն համանախագահել է իր հոր մահապատժից հետո

1988 թվականի մայիսին Զիան ցրում է օրենսդիր ժողովը և հայտարարում Նոյեմբերրին տեղի ունենալիք ընտրությունների մասին:[71] Նա չէր ցանկանում, որ Բհուտտոն հաղթի, և իր ընտրած ամասաթիվը ազատարոեն ընտրված էր այն օրը,երբ Բհուտտոն սպասում էր ունենալու երեխա, սա շատ էր խանգարում նրան մասնակցելու քարոզարշավին:[72]Զիան ձգտում էր նաև խանգարել Բհուտտոյի շանսերը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի են ունենալ ոչ-կուսակցական ցուցակներով, թեկնածուներով, որոնք անկախ են, քան թե որևիցե կուսակցության ներկայացուցիչներով:[73] Bhutto and the PPP launched a legal challenge against this latter stipulation.[74] Օգոստոսին Զիան հանկարծակի մահանում է լինում, իր ինքնաթիռը վթարվում է Բահավալպուր օդանավակայնից թռչելուց մի քանի րոպե անց։ [75] ԱՄՆ-Պակիստանական միացյալ հետախույզները ի վիճակի չեն լինում հստակեցնել վթարի պատճառը, չնայած սաբոտաժը լայնորեն կասկածվում էր, Խորհրդային միության, Հնդկաստանի և Իսրայելի կողմից:[76] Bhutto privately attributed it to an act of God.[77] Իր մահից հետո, Բարձրագույն դատարանը որոշեց, որ ընտրությունները լինելու են համամասնական համակարգով, այսինքն կուսակցական ցուցակներով, ոչ թե ոչ կուսակցական ցուցակներով, որը ցանկացել էր Զիան։ [78]

Բհուտտոն պնդեց, որ ՊԺԿ առանձին գործի ԺՎՇ-ից,[79]և փոխեց իր սոցիալիստական ուղղությունը դեպի տնտեսական Թեչերականության և շուկաների ազատականույթուն:[80] Իհարկե կանխատեսումները, որ ՊՇԿ-ը կհաղթի, այն ուներ 18,000 թեկնածուներ, շատերը առաջարկում էին գումար կուսակցությանը իրենց ընտրության համար, ինչը բերեց մեծ շատ հիմնադիր անդամների հիասթափության, ովքեր կարծում էին, որ Բհուտտոն լքում է իրենց:[81] Ընտրություններին պատրաստվելիս կար մեծ հույս Պակիստանի հասարակության լիբերալ հատվածում:[82] Այնուամենայինիվ իսլամական ֆունդամենատլիստները դեմ արտահայտվեցին կնոջ ղեկավարման գաղափարին՝ պնդելով, որ դա ոչ իսլամական երևույթ է:[83] Նրանց քարոզչությունը ամրապնդվեց այն փաստով, որ Բենազիրը ունբի ոչ իսլամական պահված ներառյալ իր նկարները Փարիզի գիշերային ակումբում:[84]Զիայի հավատարիմները և Իսլամական ֆունդամենտալիստները միավորվեցին ստեղծելու նոր քաղաքական կուսակցություն, Իսլամական Ջամուրի Իթիաթ (ԻՋԻ),[85] որը ֆինանսավորվում էր հատուկ ծառայությունների կողմից։ [86] ԻՋԻ-ն ներգրավված էր նաև ընտրությւոնների կեղծման փորձի մեջ, որպեսզի ապահովի ԻՋԻ-ի հաղթանակը:[87]

Չնայած այս փորձերի՝ Բհուտտոն տարավ ՊԺԿ-ին հաղթանակի՝ վերցնելով 205 մանդատներից 93-ը:[88] ԻՋԻ ստացավ ընդամնեը 54 մանդատ,[89]Չնայած Պունջաբի շրջանի՝ երկրի ամենամեծ ևամենահզոր շրջանի ուժեղացված վերահսկողության տակ:[90] Սա նշանակում է, որ ՊԺԿ-ը ուներ ամենաշատ թվով տեղեր, չնայած լրիվ մեծամասնություն չէր կազմում:[91] Երկու կուսակցություններն էլ փորձում էին անկախ պատգամավորներին հրապուրել իրենց կողմը,[92] անհաջող փորձեր կատարվեց նաև երկրի աջակողմյա ուժերի կողմիվ համոզելու որոշ ՊԺԿ-ի պատգամավորներին փոխելու իրեբց կողմնորոշումը դեպի ԻՋԻ:[93]

Պակիստանի ժողովուրդը մերժեց մոլեռանդությունն ու նախապաշարմունքը՝ ընտրելով կնոջը վարչապետ։ Դա մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն:Ես չեմ խնդրել այս դերի համար, ես չեմ խնդրել այս թիկնոցի համար։ Բայց նախնիների և պատմության ուժը ինձ առաջ տարավ և ես ինձ զգացի առանձնահատուկ և ապշած։

— Բհուտտոյի խոսքը իր վարչապետ դառնալու մասին իր ինքնակենսագրականում[94]

Նախագահ Ղուլան Իշաք Խանը սահմանդրորեն պարտավորված էև հրավրիրելու Բհուտտոյին ստեղծելու նոր կառավարություն, բայց հապաղում էր կատարելու այդ գործողությունը։ Աճող ճնշման տակ ներառյալ ԱՄՆ-ի՝ իրենց հիմնական դաշնակցի, ընտրություններից երկու շաբաթ անց նա դժկամորեն համաձայնեց կատարել այն:[95] Իր կառավարությունը ստեղծելու համար Բհուտտոն հիմնեց կոալիցիա Մուտտահիդա Քաումի շարժում կուսակցության հետ, որն ուներ 13 մանդատ խորհրդարանում, որը բերեց իր կուսակցության Սինդհի ազգայնական թևի դժգոհության:[96] Նրա երդման արարողությունը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 2-ին։ [97] Բհուտտոն դարձավ աշխարհի չորրորդ կին վարչապետը և իսլամադավան աշխարհի առաջին կին վարչապետը:[98] Նա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն էր,[99] ամենաերիտասարդ ընտրված կին վարչապետը,[100] և Պակիստանի ազգային ընտրված վարչապետը:[101] Իր ընտրություններից հետո կուսակցականները քաջալերված էին ՝ անվանելով նրան Մոհթարմա՝ հարգված կին:[102] Հետևողների կողմից մեծ հույս կար, որ իր վարչապետության կնշվի բազմակուսակցական ժողովրդավարության ժամանակաշրջանով, աճող գենդերային հավասարությամբ և Հնդկաստանի հետ լավ հարաբերությամբ:[103]

1988 թվականին Բհուտտոն հրապարակեց իր մասն ինքնակենսագրական, որը վերնագիրն էր «Արևելքի դուստրը» Բրիտանական հրտարակությունում և «Նախնիների դուստրը» Ամերիկյան հրտարակությունում:[104] Այն գրվել է Ամերիկյան «ուրվական գրողների» աջակցությամբ:[105] Բհուտտոյի կենսագիր Բրուկի Ալլենը պնդում էր, որ դա նախընտրական քաղաքական հրապարկում էր՝ գրված արևմտյան լսարանի համար, նպատակ ունենալով հրապուրելու արևմտյան կարծիքը և կարծիք ստեղծողներին:[106] Նա փորձել է արդարցնել իր հոր վարչակարգը,[105] Բհուտտոյի ինքնակենսագրականը պարունակում էր որոշ փաստագրական կեղծիքներ։ Նա փորձում էր ներկայացնել իրեն որպես գենդերային հիմնախնդիրների լուծման նախամարտիկ, և ներկայացնու էր իր մորը որպես ավելի պահպանողական անձ, քան նա իրականում կ, օրինակ նա պնդում, թե իբր թե,երբ նա դարձել էր չափահաս, իր մայրը հորդորում էր իրեն հագնել Բուրկա:[107]

Առաջին վարչապետության շրջան (1988–90)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենազիր Բհուտտոն Վաշինգտոն այցելության ժամանակ, 1989 թվական. Որպես քաղաքական գործիչ ն ամիշտ կրում էր սպիտակ գլխաշոր իր գլխն, որպես քաղաքական քայլ՝ ստանալու Իսլամական հոգևորականների աջակցությունը:[108]

Բհուտտոյի առաջին կառավարություն Պակիստանի կառավարությունների մեջ ամենախոշորն է եղել:[109] Նա ինքն իրեն նշանակել էր, որպես հարստության նախարար, իսկ իր մորը ավագ նախարար առանց որևիցե պորտֆելի, իսկ իր խորթ հորը նշանակել էր որպես խորհրդարանի հանրային հաշիվների հանձնաժողովի ղեկավար ՝ մեծ հույս ունենալով, որ իր իշխանությունը կվերրացնի երկրում արմատացած կլանային կապիտալիզմը։ [110] Կառավարությունում գտնվողներից շատերը չունեին բավարար քանակի փորձառություն:[111] Տարբեր հնաբնակ ՊԺԿ-ականներ՝ ներառյալ Մումտազ Ալի Բհուտտոն, լքել էին կուսակցությունը կուսակցության դեպի կապիտալիստական ուղվածության փոփոխության պատճառով:[110] Իր ընտրություններից հետո կար շատ նշանակալի չափի անվստահություն Բհուտտոյի և աջակողմյա ռազմական ղեկավարների միջև, քանի որ շատ ռազմական գործիչներ տեսնում էւն նրան որպես իր հոր հետնորդ, ով վտանգ էր ներկայացրել ռազմական գործիչների համար, քանի որ նվազեցրել էր նրանց ազդեցությունը Պակիստանի քաղաքական դաշտում։ [112] երկրի երեք ամենաազդեցիկ ֆիգուրները՝ բանակի ղեկավար Ասլամ Բեկը, Հատուկ ծառայությունների ղեկավար Համիդ Գուլը և նախագահ Խանը, ունեն արհամարհական վերաբերմունք իրենց ընտանիքի նկատմամբ։ [113] Այս ընդդիմությունը շատ էական դեր խաղաց Բհուտտոյի առաջին պաշտոնավարման ընթացքում, որոնց պատճառով որևէ լուրջ օրենսդրական նախաձեռնություն չընդունվեց 2 տարվա ընթացքում։ [114]

Բհուտտոն ի վիճակի եղավ ապահովելու քաղբանտարկյալների ձերբազատումը, ովքեր ձերբակալվել էին Զիայի կառավարման ընթացքում, [115] ինչպես նաև վերացրեց երկրի արգելքները առևտրային և ուսանողական միավորումների վրա,[116] և վերացրեց շատ սահմանափակումներ, որոնք դրված էին ոչ կառավարական կազմակերպությունների վրա:[117] Նա նաև վերացրեց չափանիշները գրաքննության նկատմամբ, որոնք ստեղծվել էին նախկին ռազմական իշխանության կողմից:[118] Նա վստահեց Շամշսուլ Հասանին Ազգային մամուլի վստահություն 15 թերթերի կոնգլոմերատը ցրելու հարցում, բայց նախագահ Խանը ուշացրեց փաստաթղթի ստորագրումը և այդ պատճառով այն վերացվեց միայն իր երկրորդ իշխանավարման ընթացքում:[119]

Բհուտտոյի ղեկավարման ժամանակ խնդիրներից մեկը աճող աշխատանքներն և բարձր գործազրկությունն էր:[120] Պակիստանի կառավարությունը սնանկ էր ճանաչվել, քանի որ Զիան վերցրել էր բարձր տոկոսադրույքով վարկեր, որպեսզի վճարի կառվարության աշխատակիցների աշխատավարձը:[111] Շատ բաներ, որոնք Բհուտտոն խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ չիրականացան, քանի որ Պակիստանի բյուջեում չկար բավականին քանակությամբ գումար, որպեսզի ֆինանսավորեն այն։ Նա պնդում էր, որ միլիոնավոր տներ կկառուցվեն ամեն տարի և կներդրվի անվճար առողջապահական համակարգ և անվճար համալսարանական կրթություն։ Սրանցից ոչ մեկ հնարավոր չդարձավ իր կառավարության ղոկավարման տարիներին:[121] Երկիրը բախվում էր նաև աճող անօրինակ թմրանյութերի վաճառքի խնդրին, և Պակիստանը համարվում էր աշխարհի առաջին թմրանյութ արտահանող երկիրը և ուներ բարձ աճող տեղի սպառում:[120] Բհուտտոն խոստացավ, որ նա կդիմի շատ կոշտ միջոցներիհզոր նարկոդիլլերների դեմ:[111]

Նավազ Շարիֆ, պահպանողական քաղաքական գործիչ, ով մնաց հավատարիմ Զիային, պահպանեց հաստատուն վրեժ Բհուտտոյի նկատմամբ ամբողջ կարիերայի ընթացքում

Բհուտտոն շատ հաճախ վիճում էր Բեկի, Գուլի և Խանի հետ իր ցանկալի քաղաքականության հետ կապված, և ըստ Ալլենի,-«նա հաղթել էր որոշ ճակատամարտերում, բայց պարտվել է նրանց դեմ պատերազմում։» [122] Բհուտտոն հաջողել էր ստանալ համաձայնություն փոխելու երկրի չորս մարզպետերից երկուսին,[123] Նա նշանակել էր գեներալ Տիկկա Խանին, մի քանի ռազմական սպաներից մեկը, ով հավատարիմ էր նրան, որպես Պունջաբի շրջանի ղեկավար:[124] Նա ձգտում էր փոխել նաև փոխել գլախավոր շտաբի պետ Իֆտիխար Ահմեդ Սիրոհեյին, բայց նախագահը հրաժարվեց թույլ տալ կատարելու այդ գործողությունը։ [123] Բհուտտոյին դուր չէր գալիս Խանի թշնամանքը իր նկանմամբ, բայց Խանը ուներ զիվորականության աջակցությունը:[125] Նախագահական ընտրությունների ժամանակ Բհուտտոն առաջադրեց Մալիք Քասիմին, ով ներգրաված է եղել ԺՎՇ-ն մեջ, որպես ՊԺԿ-ի թեկնածու, բայց զինվորականությունը հրաժարվեց համաձայնվել դրա հետ։ Բհուտտոն մեղմացավ և համաձայնվեց, որ Խանը կարող է լինել որպես ՊԺԿ-ի նախագահի թեկնածուն:[126] Բհուտտոն նաև ցանկանում էր փոխարինել Մահբւբ Ուլ Հաքին որպես ֆինանսների նախարար, բայց զինվորականությունը կրկին ընդդիմացավ։ Համաձայնության գալով՝ նա համաձայնեց, որ ուլ Հաքը կշարունակի կատարել ֆինանսների նախարարի պաշտոնը և նշանակեց Վասիմ Ջաֆիրին իր ֆինանսական գծով խորհրդական:[125] Բեգը հստակեցրեց Բհուտտոյւի համար, որ զինվորականությունը չի հանդուրժ իր միջամտությունը իրենց պաշտապանության վերահսկողության և արտաքին գործերի մեջ[125] Երկրի բնակչության 60 տոկոսը ապրում է Փունջաբի շրջանում, որը գտնվում էր Զիայի հետնորդի՝ Նավազ Շարիֆի ենթակայության տակ, որպես նահանգի ղեկավար-նախարար,[96] Շարիֆն ու Բհուտտոն փորձում էին հեռացնեին մյուսին իշխանությունից,[127] երբ Բհուտտոն մեղադրում էր Շարիֆին ղեկավար-նախարար դառնալու ընտրությունները կեղծելու մեջ:[128] ՇԱրիֆը օգուտներ էր քաղում աճող Փունջաբական շովինիզմի շնորհիվ, որը ուղված էր Սինդհի փոքրամասնության դեմ,[129] քանի որ ընկալվում էր, որ Բհուտտոն, լինելով սինդհի, հարձակվում է փունջաբների վրա։ [130] Չնայած Բհուտտոն աջակցում էր Պակիստանի նահանգների ինքնավարությանը, նա ընդդիմանում էր Փունջաբի պարագայում։ [131] Շարիֆի Փունջաբօ իշխանություննեևը հրաժարվեցին ընդունելու նոր դաշնային ղեկավարին, ում Բհուտտոն նշանակել էր այնտեղ:[132] Բհուտտոյի և Պակիստանի քաղծառայության միջև հարաբերությունները ևս վատթարացել էին՝ պատճառելով շատ պետական աշխատանքների պարալիզացում։ Բհուտտո խոսում էր դրա մասին, որպես «Զիայի բյուրոկրատիա» և նա ընկալվում էր որպես հակափունջաբական դիրքորոշում շատ քաղծառայողների կողմից, որոնց 80 տոկոսը Փունջաբցի էին:[133] 1989 թվականի ապրիլին, ընդդիմադիր ուժերը կազմակերպել էին խորհրդարանական անվստահություն քվեի հայտնում Նհուտտոյի նկատմամբ, բայց նրանք պարտվեցին 12 ձայնի տարբերությամբ:[134] Բհուտտոն պնդում էր, որ շատ պատգամավորներ կաշառվել էին $10 միլիոն տրված Սաւդյան Սալաֆի հոգևորական Օսամա բին Լադենի կողմից, որպեսզի քվեարկեին իր դեմ, քանի որ բին Լադենը ձգտում էր հեռացներ Բհուտտոյի իշխանությունը և փոխարինել իսլամական կրոնապետությամբ։ [135]

Գաղափարախոսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլեն կարծում է, որ Բհուտտոյի քաղաքական արժեքները դժվար է ընկալել։ [136] Բհատիան նկարագրում է Բհուտտոյին, որպես լիբերալ համոզմունքներ և ակնառու պռոգրեսիվ հայացքներ ունեցող մարդու,[137] մինչդեռ կենսագիր Գ. Ս. Բհարգավան կարծում է, որ Բհուտտոն Պակիստաի քաղաքականության մեջ Բհուտտոն եղել է որպես սոցիալ դեմոկրատ:[138] Իր ընկեր Կատերին Դրուկերը, ով գիտեր նրան Օքսֆորդի համալսարանից, նկատել է, որ Բհուտտոյի քաղաքական հայացքները ուսանողական տարիներին եղել են շատ հասարակ մի փոքր շեղված դեպի ձախականություն:[136] Բհարգավան ավելացրել է, որ Բհուտտոյի կրթությունը կառավարման և քաղաքականության ոլորտում Հարվարդի և Օքսֆորդի համալսարանում Բհուտտոն մանրակրկտորեն ուսումնասիրել է քաղաքագիտությունը և նրա կիրառությունները պատմական տեսանկյունից և ներկա ժամանակների համար:[139]

Բհուտտեն հիացած էր Թեչերականությամբ՝ այն տնտեսական քաղաքակնությամբ, որը առաջ է քաշել Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարիտ Թեչերը:[99] Ըստ կենսագիր Մուշտաք Ահմեդի նա մասնավորեցման և շուկայական տնտեսության եռանդուն կողմանկիցն է եղել:[140] Նա պաշտպան է կանգնել Պակիստանում միջին խավի ստեղծմանը, ովքեր տնտեսապես և քաղաքապես կայուն կլինեին, քանի որ նա հավատում էր, որ միջին խավը ժողովրդավարության պահպանաման անհրաժեշտ պայման է:[141] Ինչպես նկատել էր Ալլենը, չնայած ՊԺԿ-ն պաշտոնապես սոցիալիստական կուսակցություն էր, Բհուտտոն բնական սոցիալիստ չէր, և նույնիսկ այդքան ճարտա չէր այդ հարցով ինչպես իր հայր Զուլֆիակրնե էր:[142] Նա համաձայն չէր իր հոր սոցիալիստական տնտեսական քաղաքականությամբ և երբ իշխանության էր ձեռնարկեց մասնավորեցնել տարբեր արդյունաբերական հիմնարկներ, որոնք պետականացվել էին 1970ականներին:[143] Ահմմեդը այսպսիով ենթադրում էր, որ մինչ Բհուտտոյի կառավարման ժամանակ ՊԺԿ-ն շարունակում էր կեղծել հավասարության գաղափարը և պնդում էր որ հավասարությունը կխթանի բանվորների և գյուղացիների բարեկեցությունը։ Այսպիսի պրոգրեսիվ արտահայտությունները ցույց տվեցին աղքատներին օգնելու տնտեսական քաղաքականության բացակայությունը:[144] Դրա փոխարենւ Ահմեդը կարծում էր, որ այս քաղաքականությունը օգուտներ է տալիս արտոնյալ դասերին և այս քաղաքականությունը ավելի շատ աջակողմյա է, քան ձախակողմյա:[140]

Ւր իշխանության տարիներ Բհուտտոն ոչինչ չարեց վերացնելու ավատատիրությունը՝ տարածված Պակիստանի գյուղական շրջաններում:[145] Բհուտտոյի իշխանության ժամանակ, ըստ Ահմեդի, հարուստ ավատատերերի դասը գերիշխում էր ՊԺԿ-ում և՛ դաշնային, և՛ մարզային մակարդակներում:[146] Բհարգավան ենթանդրում էր, որ քանի որ Բհուտտոյի պաշտոնավարման ընթացքում նա կարիք չուներ ներգրավելու ռադիկալ գաղափարներ, որոնք գործածվել էին իր հոր կողմից, կարիք չուներ աղմուկ բարձրացներ սոցիալիստական գաղափարների համար, որպեսզի հաղթեր ընտրություններում և հնարավորություն ընձեռվեց նրան լինել պրագմատիկ և՛ խոսքով և՛ գործով։ [147]

Ընդդիմության ղեկավարման առաջին շրջան (1990–93)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը հայտարարեց նոր ընտրություններ:[148] Միևնույն ժամանակ, Բհուտտոն և իր ամուսնուն արգելվեց լքել Պակիստանը,[148] Չնայած նրանք բնակարան էին գնել Լոնդոնի Քուինսգեյթ շրջանում։ [149] Հոկտեմբերին Զարդարին ձերբակալվեց շորթման մեղադրանքով։ Ըստ մեղադրանքների նա կցել էր հեռակա կառավարվող ռումբը գործարարի ոտքին և վերջինիս ստիպել էր մտնել բանկ և հանել գումար։ Նա դատապարտվեց և մնաց բանտում 3 տարի:[150]

1990 թվականի խորհրդարանական ընտրություններին, ՊԺԿ-ը ստացավ 217 տեղերից 45-ը։ [151] ԻԺԴ-ն Նավազ Շարիֆի գլխավորությամբ ստացավ խորհրադարանի տեղերի մեծամասնությունը, և Շարիֆը դարձավ վարչապետ:[152] Բհուտտոն դարձավ ընդդիմության առաջնորդ:[152] Այս դիրքից նա հարձակում թր գործում Շարիֆի յուրաքանչյուր քաղաքական գործունեության վրա՝ նշելով Շարիֆի կառավարության ձախողումները կախված Պակիստանի աղքատության խնդիրների, գործազրկության և առողջապահության անբավարար վիճակի, չնայած նա չէ խոսում, որ նույն խնդիրներին բախվել էր նաև իր կառավարությունը:[153] Լրագրողների համար Բհուտտոն մնաց անբացահայտելի, քանի որ նապնդում էր, որ իր կառավարման ընթացքում որև սխալ չի արել:[151] Քանի որ Շարիֆի կառավարության նկատմամբ անբավարարությունները աճեցին, ՊԺԿ-ն նորից սկսեց հավաքել աջակիցներ, որոնց կորցրել էլ Բհուտտոյի կառավարման ընթացքում:[153] Խրախուսելով հանարային բողոքի ցույցերը՝ 192 թվականի նոյեմբերի նա ձեռնարկեց 10 մղոնանոց քայլարշավ Պավալպինդից դեպի Իսլամաբադ ԻԺԴ-ի կառաավուրթյան դեմ։ [153][154] Շարիֆը հրամայեց նրան գտնվելու տնային կալանքի մեջ պաշտպանելու համար որևէ ապստամբությունից:[153]

Չնայած տնտեսական վերականգնումների 1993 թվականի վերջերին, ԻժԴ-ի կառավարությունը առերեսվեց հանրային դժգոհությունների հետ կապվախ երկրի ղեկավարման և արդյունաբերացման հետ, քանի որ այն կատարվում էր հիմնականում միայն Պունջաբի շրջանում։ Հուժկու ցույցերն ու քաղաքացիական անհնազնադությունները Սինդհի շրջանում բերերցին Մաքրելու Գործողության կատարման, կառավարությունը կորցրեց շրջանի նկատմամբ վերահսկողությունը[155]։ ՊԺԿ-ն հարձակվեց կառավարության արձանագրած գործազրկության և արդյունաբերական ռասիզմի վրա[156]։

Շարիֆը փորձում էր նվազեցնել նախագահի լիազորույթունները:[157] Շարիֆի և նախագահ Խանի հարաբերություններւ նույնպես լարվել էին և վարչապետը զինված ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց։ [153] Աճող լարվածությունը Շարիֆի և նախագահ Խանի միջև 1993 թվականի ապրիլին 8-րդ սխալի ուղղումը բերեցի, որպեսզի հեռացնի Շարիֆին վարչապետի պաշտոնից՝ հղում անելով նրա մասնակցույթունը կոռուպցիայի մեջ և վատ կառավարումը:[158] Համաձայնության գալով՝ որոշում կայացվեց, որ երկուսն էլ կհեռանան նախագահի և վարչապետի պաշտոնից:[153] Ռազմական ուժերը ստեղծեցին ժամանակավոր կառավարություն և 1993 թվականի հոկտեմբերին հայտարարվեց նոր խորհրդարանական ընտրույթուններ:[153] Իրենց վարած քաղաքականությունները շատ նման էին, բայց անհատական բածծումներ տեղի ունեցան երկու կուսակցությունների կողմից, ովքեր տալիս էին շատ խոստումներ առանց բացատրելու թե ինչպես են վճարելու դրա համար[159]։ Բհուտտոն խոսք տվեց սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսության համար, համագործակցույթւոն հաստատել ձեռնարկատերերի հետ և քարոզարշավ էր անցկացնում կանանց ձայները ստանալու համար[160]։

1993 թվականին Բհուտտոն հռչակեց ինքն իրեն ՊԺԿ-ի ցմահ ղեկավար։ [161] Այս քայլը շատ ուժեղ վնաս ներպատճառեց կուսակցության ներքին ժողովրդավարության վրա. շուտով ՊԺԿ-ին սկսվեցին կոչել որպես Բհուտտոների Ընտանեկան Կուսակցություն:[162] Մուրթազան, ով ապաստան էր ստացել Սիրիայում, որոշեց մասնակցել առաջիկա ընտրություններին, սակայն Բհուտտոն չէր ցանկանում, որ նա միանա ՊԺԿ-ին՝ վախենալով, որ նա կդառնա իր պոտենցիալ մրցակիցը կուսակցության ղեկավարման մեջ և իրենց մայրը աջակցում էր հենց Մուրտազայի քաղաքական կարիերային։ [163]

Զարդարին ազատվեց բանտից, երբ Բհուտտոն վերականգնեց իր վարչապետի պաշտոնը 1993 թվականին:[164]

Վարչապետության երկրորդ շրջանը (1993–96)[խմբագրել | խմբագրել կոդը]

At the 1993 meeting of the Organisation of Islamic Cooperation in Cyprus

1993 թվականի խորհրդարանական ընտրություններին ՊԺԿ-ն հաղթեց ընտրություններում և ստացավ մանդատների մեծամասնությունը,[165] չնայած նրան պակասում էր բացարձակ մեծամասնություն ունենալ:[153] Նրանք ունեին 86 մանդատ, իսկ Շարիֆի ստեղծած նոր կուսակցությունը՝ Պակիստանի մուսուլմանական լիգան, երկրորդ տեղում էր 73 մանդատով:[153][166] ՊԺԿ-ն ուժեղ հաղթանակ էր տարել Սինհիի շրջանում և Փունջաբի գյուղական տարածքներում, մինչդեռ ՕՄԼ-ն ուժեղ է եղել Փունջաբի արդյունաբերական տարածքներում և խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Կարաչին, Լահորը և Պավալպինդին[167]։ Բհուտտոն նորից վարչապետ էր, բայց այս անգամ ավելի թույլ խորհրդրանական մանդատով, քան առաջին կառավարման ժամանակ:[168] 1993 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ նրա երդման արարողությունը:[169]

Բհուտտոն իր մորը հեռացրեց ՊԺԿ-ի պատվավոր համանախագահի պաշտոնից՝ հայտարարելով ինքն իրեն կուսակցության ցմահ ղեկավար:[170] Սա բարկացրեց Նուսրաթին, ով The New York Times-ին ասաց, որ Բհուտտոն շատ է խոսում ժողովրդավարությունից, բայց նա դարձել էր փոքր բռնապետ:[171] Բհուտտոյի և իր մոր միջև հարաբերությունները վատացան և նրանք սկսեցին բացահայտորեն քննադատել իրար:[172]

Գիտակցելով իր վարչապետության նկատմամբ սպառնալիքը անբարեխիղճ նախագահի կողմից ՝ նա վստահեցրեց, որ ՊԺԿ-ն կունենա իր սեփական թեկնածուին՝ Ֆարուք Լեղարին, նոյեմբերի նախագահական ընտրություններում։ [173][166] Իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում իր ամուսնուն և մորը Բհուտտոն նշանակել էր կառավարության անդամ:[174] Առաջինընշանակեց ներդրումների նախարար, հետախուզման բյուրոյի ղեկավար, Դաշնային քննչական գործակալության ղեկավար և Միջավայրի պաշտպանության խորհրդի նախագահ:[175] Նա տվեց իր ամուսնուն ոսկու ներկրման մենաշնորհը, պաշտոնով, որով նա վաստակեց 10 միլիոն$, որը նա ավանդ դրեց Հնդկական բանկում:[176] Ալլենը կարծում էր, որ սա չափում է, թե ինչպես էր Բհուտտոն հանձնվել էր իր նախկին գաղափարներից և պարզ ձևով ավերում էր երկիրը՝ գերազանցելով կոռուպցիոն բոլոր տեսակները տարբեր այլ ոլորտներում:[177]

The New York Times լրագրող Ջոհն Բուրնսը բացահայտել է Բհուտտոյի և իր ամուսնու ֆինանսական փոխանցումները՝ բացահայտելով կոռուպցիայի մակարդակը:[176] Մինչև 1996 թվականը, իրենց վերցած գումարները տարբեր գործարքների միջոցով մոտավորապես գնահատվեց $1.5 միլիարդ: [176] Պակիստանի հաշվետվողական բյուրոյի հարցումին ի պատասխան Բհուտտոն, իր ամուսինը և մայրը հայտարարագրել էին $1.2 միլիոն՝ թաքցնելով արտասահմանյան հաշիվներն ու իրենց ունեցած կարողությունները:[178] Չնայած իրենց խոշոր եկամուտների, զույգը չէր վճարում այնքան հարկ, որքան որ պետք է. 1993 և 1994 թվականներին Բհուտտեն ընդհանրապես չէր վճարում եկամտահարկ:[178] 1996 թվականին Թրանսփարենսի Ինտենեյշնլը Պակիստանին դասակարգեց աշխարհի երկրորդ ամենակոռումպացված երկիրը:[179]

Բհուտտոն պատվիրեց կառուցում նոր նստավայր Իսլամաբադում. Այն պարունակում է 110 ակր հող, և կառուցումն արժեր $50 միլիոն:[180] 1993 թվականին Բհուտտոն հայտարարեց, որ իրենց ընտանեկան գերեզմանը կվերափոխվի պաշտոնական դամբարանի և կպահանջվի մեծ գումարներ:[178] Նա հեռացրեց առաջին ճարտարապետին, որին նշանակել էր անելու այդ աշխատանքը, քանի որ նա որոշեց, որ ավելի մուսուլմանական ոճով կառուցել դամբարանը։ Հաջորդ ճարտարապետը եղավ Վաքար Աքբար Ռիզվին, ում Բհուտտոն ուղարկեց այցելելու Մուսթաֆա քեմալ Աթաթուրքի և Ռուհոլահհ Խոմեյնիի դամաբարանները, որպեսզի ոգեշնչվի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի դեկտեմբերի 18-ին (այլ տվյալներով՝ դեկտեմբերի 17-ին) Կարաչիում Բհուտտոն ամուսնացել է Ասիֆ Ալի Զարդարիի հետ։ Ինչպես Բենազիրը, Զարդարին նույնպես Սինդի հայտնի տոհմերից մեկն էր։ Եվ Բհուտտոն, և Զարդարին շիա էին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, սա եղել է հաշվարկված հարսանիք, որին Բհուտտոն կամավոր համաձայնվել է։ Զարդարիի մեջ նա տեսել է մի մարդու, ով իրեն կարող է ընդունել այնպես, ինչպես ինքը կա։ Ամուսնությունից հետո Բենազիրը պահպանեց իր հայրական ազգանունը։ Նրանք ունեին 3 զավակ՝ որդին Բիլավալ Զարդարին և դուստրերը՝ Բահթավարը և Ասիֆան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20080209132427/http://www.time.com:80/time/world/article/0,8599,1698466,00.html
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118852477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Bhatia 2008, p. 14; Khuhro & Soomro 2013, p. 274; Allen 2016, p. 10.
  7. 7,0 7,1 7,2 Khuhro, Soomro, էջ 274
  8. Bhargava 1990, pp. 14–15; Bhatia 2008, pp. 12–13; Muñoz 2013, p. 20; Allen 2016, p. 4.
  9. Bhargava 1990, p. 14; Lamb 1991, p. 29.
  10. Bhatia, 2008, էջ x
  11. Salmaan Taseer.  Bhutto: a political biography. — New Delhi: Vikas Publishing House, 1980. — 208 p. — ISBN 0-7069-1085-0 — P. 9.
  12. Bhatia, 2008, էջ 12
  13. Allen, 2016, էջ 8
  14. Allen, 2016, էջ 9
  15. Bhatia 2008, p. 14; Muñoz 2013, p. 19.
  16. Bhatia 2008, p. 14; Allen 2016, p. 12.
  17. Allen, 2016, էջ 12
  18. Muñoz 2013, p. 19; Allen 2016, p. 15.
  19. Bhatia 2008, p. 14; Allen 2016, p. 15.
  20. Bhatia 2008, pp. 13, 14; Allen 2016, pp. 15, 17.
  21. Bhatia 2008, p. 60; Allen 2016, p. 17.
  22. Bhatia 2008, p. 14; Allen 2016, p. 21.
  23. Bhatia, 2008, էջ 16
  24. Bhatia, 2008, էջ 14
  25. Allen, 2016, էջեր 15–16
  26. Allen, 2016, էջ 16
  27. 27,0 27,1 Bhatia, 2008, էջ 13
  28. Bhatia, 2008, էջ 15
  29. Bhatia 2008, p. 13; Muñoz 2013, p. 42; Allen 2016, p. 18.
  30. 30,0 30,1 Allen, 2016, էջ 18
  31. Bhatia 2008, p. 14; Allen 2016, pp. 19, 20.
  32. Bhatia 2008, pp. 5–6; Muñoz 2013, p. 49.
  33. Allen, 2016, էջ 21
  34. Bhatia, 2008, էջ 46
  35. Bhatia 2008, p. 46; Allen 2016, p. 23.
  36. Bhatia, 2008, էջեր 106–107
  37. Allen, 2016, էջ 22
  38. 38,0 38,1 Muñoz, 2013, էջ 49
  39. Allen, 2016, էջ 23
  40. Bhargava 1990, p. 36; Allen 2016, p. 24.
  41. Allen, 2016, էջ 24
  42. WOMAN IN THE NEWS; Daughter of Determination: Benazir Bhutto NY Times
  43. Benazir Bhutto // Storyofpakistan.com
  44. Khuhro & Soomro 2013, p. 274; Allen 2016, p. 43.
  45. Allen, 2016, էջ 58
  46. 46,0 46,1 Allen, 2016, էջ 46
  47. Allen, 2016, էջեր 45–46
  48. Allen, 2016, էջեր 46–47
  49. Khuhro & Soomro 2013, p. 274; Allen 2016, p. 47.
  50. Bhatia 2008, p. 18; Muñoz 2013, p. 51; Allen 2016, p. 48.
  51. Bhatia 2008, p. 18; Allen 2016, p. 53.
  52. Bhatia 2008, p. 18; Talbot 2009, p. 258; Allen 2016, p. 53.
  53. Allen, 2016, էջ 52
  54. 54,0 54,1 Bhatia, 2008, էջ 19
  55. Allen, 2016, էջ 49
  56. Bhatia, 2008, էջ 47
  57. Allen, 2016, էջ 48
  58. Allen, 2016, էջ 50
  59. Khuhro & Soomro 2013, pp. 274–275; Allen 2016, pp. 62–63.
  60. 60,0 60,1 Khuhro, Soomro, էջ 275
  61. Allen, 2016, էջ 63
  62. Bhatia 2008, p. 20; Allen 2016, pp. 63–64.
  63. Bhatia 2008, p. 47; Khuhro & Soomro 2013, p. 275; Allen 2016, pp. 66–67.
  64. Muñoz 2013, p. 63; Allen 2016, p. 66.
  65. 65,0 65,1 Bhatia 2008, p. 47; Allen 2016, p. 67.
  66. Bhatia 2008, pp. 47–48; Allen 2016, p. 67.
  67. 67,0 67,1 Allen, 2016, էջ 67
  68. Bhatia 2008, pp. 48–49; Allen 2016, pp. 69–70.
  69. Bhatia 2008, pp. 49–50; Allen 2016, pp. 70.
  70. Bhatia 2008, p. 52; Allen 2016, p. 70.
  71. Bhatia 2008, p. 22; Khuhro & Soomro 2013, p. 275; Allen 2016, p. 89.
  72. Bhatia 2008, p. 53; Khuhro & Soomro 2013, p. 275; Allen 2016, p. 89.
  73. Khuhro & Soomro 2013, p. 275; Muñoz 2013, p. 53; Allen 2016, p. 89.
  74. Khuhro & Soomro 2013, p. 275; Muñoz 2013, p. 53.
  75. Lamb 1991, pp. 88–89; Bhatia 2008, p. 22; Khuhro & Soomro 2013, p. 275; Muñoz 2013, p. 53–54; Allen 2016, pp. 89–90.
  76. Muñoz 2013, pp. 54–55; Allen 2016, p. 90.
  77. Allen, 2016, էջեր 91–92
  78. Lamb 1991, p. 45; Bhatia 2008, p. 91; Khuhro & Soomro 2013, p. 275; Allen 2016, pp. 94–95.
  79. Lamb, 1991, էջ 53
  80. Lamb, 1991, էջ 56
  81. Lamb, 1991, էջեր 54–55
  82. Allen, 2016, էջեր 92–93
  83. Lamb 1991, p. 39; Allen 2016, p. 95.
  84. Lamb, 1991, էջ 39
  85. Lamb 1991, pp. 58–59; Khuhro & Soomro 2013, p. 275; Allen 2016, p. 95.
  86. Bhatia 2008, p. 91; Allen 2016, p. 95.
  87. Bhatia 2008, p. 91; Muñoz 2013, p. 56.
  88. Lamb 1991, p. 45; Bhatia 2008, pp. 22, 91; Khuhro & Soomro 2013, p. 275.
  89. Bhatia, 2008, էջ 91
  90. Allen, 2016, էջ 96
  91. Lamb 1991, pp. 16, 45; Muñoz 2013, p. 59.
  92. Lamb, 1991, էջեր 49–50
  93. Bhatia 2008, p. 91; Allen 2016, p. 97.
  94. Allen, 2016, էջ 99
  95. Bhatia 2008, pp. 55, 92; Allen 2016, pp. 97–98.
  96. 96,0 96,1 Lamb, 1991, էջ 48
  97. Bhatia 2008, p. 22; Akhter 2009, p. 68; Allen 2016, p. 99.
  98. Muñoz, 2013, էջ 59
  99. 99,0 99,1 Lamb, 1991, էջ 30
  100. Ahmed, 2005, էջ 21
  101. Lamb, 1991, էջ 21
  102. Bhatia 2008, p. 1; Allen 2016, p. 103.
  103. Talbot, 2009, էջ 287
  104. Allen, 2016, էջ 10
  105. 105,0 105,1 Bhargava, 1990, էջ 86
  106. Allen, 2016, էջեր 9–10
  107. Allen, 2016, էջեր 9–0
  108. Muñoz 2013, p. 60; Allen 2016, p. 109.
  109. Lamb, 1991, էջ 72
  110. 110,0 110,1 Allen, 2016, էջ 103
  111. 111,0 111,1 111,2 Lamb, 1991, էջ 47
  112. Bhatia 2008, p. 80; Allen 2016, p. 105.
  113. Bhatia 2008, pp. 89–90; Allen 2016, pp. 93–94.
  114. Lamb 1991, p. 111; Bhatia 2008, p. 89.
  115. Lamb 1991, p. 111; Bhatia 2008, p. 98; Allen 2016, p. 100.
  116. Muñoz 2013, p. 60; Allen 2016, p. 100.
  117. Muñoz, 2013, էջ 60
  118. Bhatia 2008, p. 98; Allen 2016, p. 100.
  119. Bhatia, 2008, էջ 98
  120. 120,0 120,1 Bhatia 2008, p. 99; Allen 2016, p. 101.
  121. Allen, 2016, էջ 101
  122. Allen, 2016, էջ 105
  123. 123,0 123,1 Bhatia, 2008, էջ 94
  124. Bhatia, 2008, էջ 81
  125. 125,0 125,1 125,2 Bhatia, 2008, էջ 93
  126. Bhatia 2008, pp. 93–94; Allen 2016, p. 105.
  127. Lamb, 1991, էջեր 98–99
  128. Lamb, 1991, էջ 98
  129. Lamb, 1991, էջ 99
  130. Lamb, 1991, էջ 100
  131. Lamb, 1991, էջեր 112–113
  132. Lamb, 1991, էջ 112
  133. Lamb, 1991, էջեր 100, 107–109
  134. Akhter 2009, p. 78; Muñoz 2013, pp. 60–61.
  135. Muñoz, 2013, էջեր 60–61
  136. 136,0 136,1 Allen, 2016, էջ 38
  137. Bhatia, 2008, էջեր x, xi
  138. Bhargava, 1990, էջ 18
  139. Bhargava, 1990, էջ 22
  140. 140,0 140,1 Ahmed, 2005, էջ 284
  141. Muñoz, 2013, էջ 228
  142. Allen, 2016, էջ 102
  143. Allen, 2016, էջեր 102–103
  144. Ahmed, 2005, էջեր 136, 271
  145. Ahmed 2005, p. 311; Allen 2016, p. 103.
  146. Ahmed, 2005, էջ 313
  147. Bhargava, 1990, էջ 12
  148. 148,0 148,1 Allen, 2016, էջ 109
  149. Bhatia, 2008, էջ 107
  150. Bhatia 2008, pp. 30–31; Allen 2016, p. 110.
  151. 151,0 151,1 Lamb, 1991, էջ 17
  152. 152,0 152,1 Muñoz 2013, p. 62; Allen 2016, p. 110.
  153. 153,0 153,1 153,2 153,3 153,4 153,5 153,6 153,7 153,8 Allen, 2016, էջ 111
  154. «Pakistan Threatens to Arrest Bhutto if March Goes Ahead». The New York Times. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին.
  155. Edward A. Gargan (1993 թ․ հուլիսի 19). «Pakistan Government Collapses; Elections Are Called». The New York Times.
  156. «Top Two Political Powers Resign in Pakistan – Benazir Bhutto Sees Opportunity To Regain Status». The Seattle Times. 1993 թ․ հուլիսի 19. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  157. Muñoz, 2013, էջ 62
  158. Muñoz 2013, p. 62; Allen 2016, p. 111.
  159. Edward A. Gargan (1993 թ․ հոկտեմբերի 6). «After a Year of Tumult, Pakistanis Will Vote». The New York Times.
  160. «Second Time Lucky?». Time. 1993 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  161. Allen, 2016, էջ 51
  162. Allen, 2016, էջեր 50–51
  163. Allen, 2016, էջեր 117–118
  164. Bhatia, 2008, էջ 31
  165. Bhatia 2008, p. 99; Allen 2016, p. 111.
  166. 166,0 166,1 Moore, Molly (1993 թ․ հոկտեմբերի 20). «Bhutto Elected Pakistan's Premier, Says She Hopes to End Isolation». Washington Post Foreign Service. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  167. Edward A. Gargan. "Bhutto Wins Plurality and Faces a New Struggle". The New York Times. 8 October 1993.
  168. Allen, 2016, էջեր 111–112
  169. Allen, 2016, էջ 112
  170. Allen, 2016, էջ 118
  171. Allen, 2016, էջեր 118–119
  172. Allen, 2016, էջ 119
  173. Ahmed 2005, p. 240; Bhatia 2008, p. 99; Allen 2016, p. 112.
  174. Bhatia 2008, p. 30; Muñoz 2013, p. 62.
  175. Allen, 2016, էջեր 113–114
  176. 176,0 176,1 176,2 Allen, 2016, էջ 114
  177. Allen, 2016, էջ 113
  178. 178,0 178,1 178,2 Allen, 2016, էջ 115
  179. Allen, 2016, էջ 130
  180. Allen, 2016, էջ 116

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Allen, Brooke (2016). Benazir Bhutto: Favored Daughter. Icons Series. New York: Amazon/New Harvest. ISBN 978-0-544-64893-7.
Bhargava, G. S. (1990). Benazir: Pakistan's New Hope. London: Aspect Publications. ISBN 978-1855290532.
Houtman, Gustaaf; Ahmed, Akbar (2008). «Benazir Bhutto (1953–2007): A Conversation with Akbar Ahmed». Anthropology Today. 24 (1): 4–5.
Ahmed, K. A.; Choudhry, I. A. (2009). «Benazir Bhutto's Struggle for Democracy». European Journal of Social Sciences. 10 (1).
Ahmed, Mushtaq (2005). Benazir: Politics of Power. Karachi: Royal Book Company.
Akhter, M. Javaiid (2009). «Politics of Reconciliation and Accommodation: A Study of Benazir Bhutto's First Era Democratic Government 1988–1990». Journal of Political Studies. 16: 63–80.
Bhatia, Shyam (2008). Goodbye Shahzadi: A Political Biography of Benazir Bhutto. Lotus Collection. ISBN 9788174366580.
Khuhro, Amir Ahmed; Soomro, Ali Nawaz (2013). «The Role of Benazir Bhutto in the Movement for the Restoration of Democracy: An Analysis». International Journal of Social Science and Humanity. 3 (3): 274–277. doi:10.7763/IJSSH.2013.V3.243.
Lamb, Christina (1991). Waiting for Allah: Pakistan's Struggle for Democracy. Penguin. ISBN 978-0-14-014334-8.
Muñoz, Heraldo (2013). Getting Away with Murder: Benazir Bhutto's Assassination and the Politics of Pakistan. W. W. Norton & Company. ISBN 978-0393062915.
Talbot, Ian (2009). Pakistan: A Modern History (third ed.). London: C. Hurst and Co. ISBN 978-1850659891.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենազիր Բհուտտո» հոդվածին։