Բեյրութի պայթյուններ (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյրութի պայթյուններ
Bourj el-Barajneh entrance - Flickr - Al Jazeera English.jpg
Տեսակմահապարտ ահաբեկիչ և ահաբեկչական հարձակում պայթյունով
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղադրանքԲուրջ ալ-Բարաջնե
Տարեթիվնոյեմբերի 12, 2015
Զոհվածներ43 մարդ
Վիրավորներ240

2015 թվականի նոյեմբերի 12-ին, երկու մահապարտներ պայթյուններ իրականացրեցին Բեյրութի հարավային արվարձան Բուրջ էլ-Բարաջնեում, որը բնակեցված է հիմնականում շիաներով և կառավարվում է Հեզբոլլահի կողմից[1]։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ զոհերի թիվը տատանվում է 37-ից[2] 43[1][3][4]: Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ) ստանձնել է պայթյունների ամբողջ պատասխանատվությունը[1][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Սիրիայի հարևան պետությունները գտնվում են քաղաքացիական պատերազմում։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից լիբանանյան խմբերը, ինչպես Սիրիայում բաժանվել են երկու մասի՝ Սիրիայի պատերազմի մասնակիցներ (օրինակ՝ Հեզբոլլահը) և Լիբանանի ներքին պաշտպանությամբ զբաղվող խումբը։ 2014 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտեց ԱՄՆ-ն, իսկ հաջորդ տարի՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Բացի այդ Լիբանանում քաղաքական վակուում է 2014 թվականի ապրիլից, քանի որ նախագահի ընտրությունը անընդհատ ձախողվում է[5]

Պայթյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ալ-Մանար հեռուստաընկերության տվյալների Բեյրութի Բուրջ էլ Բարաջնե արվարձանում երկու պայթյուն է տեղի ունեցել՝ Հուսեինի փողոցի վրա գտնվող Անվտանգության գլխավոր գրասենյակի մոտ[6]։ Արվարձանը բնակեցված է հիմնականում շիաներով և կառավարվում Հեզբոլլահի կողմից[7]։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել շիաների մզկիթից դուրս, իսկ մյուսը՝ մոտիկ հացատանը մինչև ժամը 18։00-ն[8]։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջինից 20 մետր հեռավորության վրա, 5[6]-7 րոպե հետո։ Երրորդ մահապարտը սպանվել է մինչև պայթյունը։ Ըստ Լիբանանի անվտանգության ծառայության՝ նրա ոտքերը կտրված էին, բայց նա դեռ կրում էր պայթուցիկների գոտին։

Համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների՝ նվազագույնը 43 մարդ մահացել է և 239-ը վիրավորվել[9], բայց այս տվյալները փոխվելու են, քանի որ վիրավորների մեծ մասը կրիտիկական վիճակում են։ Ըստ Լիբանանի կարմիր խաչի ընկերության տվյալների՝ վիրավորների թիվը 200-ից ավելի է[8]։ Շրջանի հիվանդանոցները կոչ էին անում մարդկանց նվիրաբերել արյուն։ Շտապ օգնության ծառայության աշխատակիցները խնդրում էին ազատել փողոցները, որպեսզի վիրավորներին կարողանան արագ տեղափոխել բժշկական հաստատություններ[8]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին զոհերի մեջ էին Բեյրութի ամերիկյան համալսարանի երկու աշխատողներ[5], երեք լիբանանաամերիկացիներ Դիրբորն, Միչիգանից՝ 49-ամյա կին և մի երիտասարդ զույգ, որոնք զոհվել են, նրանց երեք տարեկան երեխան ծանր վնասվել է[10]։

Հաջ Հուսեին Յարին, որը Հեզբոլլահի անվտանգության համակարգի գլխավորներից էր, սպանվել է պայթյունի արդյունքում[11]։

Հայտնի է, որ ռումբերից մեկը պայթել է, երբ Բեյրութի բնակիչ Ադել Թերմոսը գրկել է մահապարտներից մեկին՝ սրանով փրկելով շատերի կյանքը։ Սոցիալական մեդիայում Թերմոսը հերոսացվել է[12]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու օրվա ընթացքում պայթյունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է վեց մարդ, որոնցից 5-ը սիրիացի է, մեկը՝ պաղեստինցի[13]։ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր Հասան Նասրալլահը ասել է, որ պայթյունները կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են լիբանանցիներ և սիրիացիներ[14]։

Հանցագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԼԻՊ-ը վերցրել է պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը[1][3]։ ԻԼԻՊ-ը իր Թվիթերի գրառման մեջ ասում է՝ «Թող շիաներն իմանան, որ մենք չենք հանգստանա, մինչև Մուհամեդի անունով վրեժ չլուծենք»[5]։ Համացանցում նշված է նաև, որ հարձակվողները «Խալիֆատության զինվորներն են»[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]