Բեյթ ադ-Դին
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բեյթ ադ-Դին | ||
| (արաբ․՝ بيت الدين) | ||
| 33°41′39″N 35°34′51″E / 33.69417°N 35.58083°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Լեռնային մարզ | |
| Շրջան | Շուֆի շրջան | |
| Համայնք | Շուֆի շրջան | |
| Մակերես | 2,44 կմ² | |
| ԲԾՄ | 991 մ | |
| Բնակչություն | 2500 մարդ (2004) | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | +961 | |
| Պաշտոնական կայք | beiteddine.org | |
|
| ||
Բեյթ ադ-Դին[1] (արաբ․՝ بيت الدين), քաղաք Լիբանանում, Լեռնային մարզում։ Շուֆի շրջանի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Լիբանանի կենտրոնական մասի լեռնային տեղանքում, մայրաքաղաք Բեյրութից մոտավորապես 22 կմ հարավ-հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 991 մ է[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 2500 մարդ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնական տեսարժան վայրը համարվում է համանուն պալատը, որը կանգնեցվել է Բաշիր Շահաբ II ամիրայի հրամանով, իտալացի ճարտարապետների կողմից։ Շինարարությունը սկսվել է 1788 թվականին և տևել է երեսուն տարի։ Սկզբում պալատը օգտագործվել է որպես իշխանների նստավայր, ապա՝ օսմանյան վարչություն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բեյթ ադ-Դինը օգտագործվել է ֆրանսիական վարչության նստավայր։ 1934 թվականին պալատը հռչակվեց պատմական հուշարձան, իսկ 1943 թվականին դարձավ անկախ Լիբանանի նախագահի ամառանոց[3]։
Ամեն տարի, սկսած 1985 թվականից, հուլիսին և օգոստոսին պալատի տարածքում տեղի է ունենում արվեստի փառատոն, որը Մերձավոր Արևելքում համարվում է ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիա։ Ուղեցույց քարտեզ (մասշտաբը 1:1 000 000)։ «ГУКГ», 1977
- ↑ «Beit ed Dine, Lebanon Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Beiteddine» (անգլերեն). Lebanon.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Բեյթ ադ-Դինի արվեստատոնի պաշտոնական կայք
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Արաբերեն) (Ֆրանսերեն) (անգլերեն) Fiche de la Municipalité de Beit Ed Dine - Localiban Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Panorama interactif en 360 degrés du Musée aux mosaïques au Palais de Beiteddine, par Melkan Bassil Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյթ ադ-Դին» հոդվածին։ |
| ||||||
