Բեղմնականխիչ սպունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեղմնականխիչ սպունգ
Éponge spermicide.jpg
Բեղմնականխիչ սպունգ՝ պլաստիկ ամանում
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՊատնեշային
Մարդկությանը հայտնի է1983
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքումNulliparous:9%[1] Parous:20%[1]%[1]
Տիպական կիրառման դեպքումNulliparous:12%[1]%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)դարձելի
Հուշում?
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ԱռավելություններԿարելի է տեղադրել սեռական հարաբերությունից 12-24 ժամ առաջ
Ռիսկերսնկային վարակ, հազվադեպ՝ տոքսիկ շոկի համախտանիշ

Բեղմնականխիչ սպունգ, համադրում է պատնեշային և սերմնասպան մեթոդները՝ բեղմնավորումը կանխելու նպատակով։ Հայաստանում վաճառվում են «Ֆարմատեքս» ապրանքային անվանմամբ բեղմնականխիչ սպունգեր։

Սպունգերը գործում են 2 եղանակով։ Առաջին. սպունգը ներդրվում է հեշտոցի մեջ այնպես, որ փակի արգանդի վզիկի բացվածքը և արգելափակի սպերմայի մուտքը արգանդ: Երկրորդ. Արտադրության փուլում սպունգերը ներծծվում են սերմնասպաններով, որոնք անշարժացնում են սպերման[2]։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպունգը ներդրվում է հեշտոցի լուսանցքից մինչև սեռական ակտը և պետք է տեղադրվի արգանդի վզիկի շրջանում՝ արդյունավետությունն ապահովելու նպատակով։ Սպունգերը չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ):

«Ֆարմատեքս» սպունգերը արտադրվում են կիրառման համար պատրաստ վիճակում[3]։ Սպունգը կարող է տեղադրվել սեռական ակտից մինչև 24 ժամ առաջ։ Սեռական ակտից հետո այն պետք է թողնել իր տեղում նվազագույնը 6 ժամ։ Չի թույլատրվում անընդմեջ կրել սպունգը 30 ժամից ավելի[2] Սեռական ակտից հետո հեռացված սպունգը չպետք է օգտագործել երկրորդ անգամ։[4]։

Կողմնակի ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք կարող են ալերգիա ունենալ սպունգում պարունակվող սերմնասպանի նկատմամբ։ Հակաբեղմնավորիչ սպունգ օգտագործող կանանց մոտ ավելի մեծ է սնկային և միզուղիների վարակների առաջանալու վտանգը։ Սխալ կիրառումը, օրինակ՝ սպունգը չափից ավելի երկար ժամանակ չհեռացնելը, կարող է հանգեցնել թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշ|հանգեցնել թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trussell James (2011)։ «Contraceptive efficacy»։ in Hatcher Robert A., Trussell James, Nelson Anita L., Cates Willard Jr., Kowal Deborah, Policar Michael S. (eds.)։ Contraceptive technology (20th revised ed.)։ New York: Ardent Media։ էջեր 779–863։ ISBN 978-1-59708-004-0։ ISSN 0091-9721։ OCLC 781956734  Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States.
  2. 2,0 2,1 «Bith Control Sponge»։ Վերցված է 13 September 2014 
  3. «The Birth Control Sponge»։ Global Health Options։ 2004։ Արխիվացված օրիգինալից-ից August 19, 2006-ին։ Վերցված է 2006-10-06 
  4. Mayo Clinic. (2010). Retrieved February 3, 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Contraceptive Pills – rqeeqa.com
  • Spongeworthiness – Salon.com
  • The Contraceptive Sponge – DrDonnica.com
  • Contraceptive Sponges (Today / Protectaid / Pharmatex) – FAQ thread on Ovusoft.com message boards