Բեղլուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեղլուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք ձկներ
Ցեղ Բեղլու
Լատիներեն անվանում
Barbus


Բեղլուներ (լատին․՝ Barbus), ծածանազգիների ընտանիքի ձկների սեռ։ Մարմինը իլիկաձև է, դունչը՝ սուր։ Բերանի շուրջ ունեն 2 զույգ բեղիկներ, մեջքի լողակում՝ ոսկրացած ճառագայթ։ Հայաստանի ջրավազաններում տարածված է բեղլուների 4 տեսակ (ճանար, մուրծան, Կուրի և Սևանի բեղլուներ)։ Երկարությունը մինչև 30 սմ է, քաշը՝ մինչև 500 գ։ Սեռահասուն են դառնում 4–5 տարեկանում։ Ձվադրման համար նախընտրում են դանդաղ հոսող ջրերը։ Բեղլուները սնվում են ջրային միջատներով, կողալողներով, ուրիշ ձկների ձկնկիթով։ Տնտեսական նշանակությունը մեծ չէ։ Արդյունագործական օբյեկտ են Արալյան և Կասպյան բեղլուներ (երկարությունը՝մինչև 1,25 մ, քաշը՝ մոտ 22 կգ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 383
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեղլուներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեղլուներ» հոդվածին։