Բեհդադ Սալիմի
| Բեհդադ Սալիմի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1989 (36 տարեկան) |
| Ծննդավայր | Ղաեմշահր, Մազանդարան, Իրան |
| Հասակ՝ | 197 սանտիմետր |
| Քաշ | 165 կիլոգրամ |
Բեհդադ Սալիմի Կորդասիաբի (պարս.՝ بهداد سلیمی كردآسیابی, դեկտեմբերի 8, 1989, Ղաեմշահր, Մազանդարան, Իրան), իրանցի նախկին ծանր քաշային ծանրորդ։ Ոսկե մեդալներ է նվաճել 2012 թվականի Օլիմպիական խաղերում, 2010-2018 թվականների Ասիական խաղերում, 2010 և 2011 թվականների աշխարհի առաջնություններում և 2009-2012 թվականների Ասիայի առաջնություններում: Եղել է Իրանի դրոշակակիրը 2014 թվականի Ասիական խաղերի բացման արարողության ժամանակ[1][2][3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սալիմին ոսկե մեդալ է նվաճել +105 կգ քաշային կարգում[4]։ Սալիմին 2010 թվականի Ասիական խաղերում +105 կգ կարգում կրկին ոսկե մեդալ է նվաճել 205 կգ պոկելով և 235 կգ հրելով[5]։
Սալիմին ոսկե մեդալ է նվաճել 2011 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում և սահմանել պոկում վարժության նոր համաշխարհային ռեկորդ՝ 214 կգ[6]:
Սալիմին դարձել է 2012 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր +105 կգ կարգում, ցույց տալով 208 կգ պոկում, 247 կգ հրում և երկամարտում 455 կգ արդյունքով[7][8]։
Չնայած կապանների պատռմանը, ծնկի ամբողջական վերականգնմանը և ավելի քան երկու տարվա դադարին, Բեհդադ Սալիմին վերադարձել է ծանրամարտ 2016 թվականին՝ մասնակցելու Իրանի Թեհրան քաղաքում անցկացվող Ֆաջրի գավաթին և նվաճեց ոսկե մեդալ[9]:
Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերում[10] գերազանցել է պոկում վարժությունում Լաշա Տալախաձեի սահմանած համաշխարհային ռեկորդը, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 245 կգ-անոց ծանրաձողը, դատավորներից 2-ը չեն հաշվել քաշը, և քաշը չի հաշշվել[11]։ Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմում է ներկայացրել CAS-ին[12]։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը կոտրել են[13] հաջորդ առավոտյան, և նրա Instagram-ի էջը հեղեղվել է ավելի քան 285,000 մեկնաբանություններով[14]։
Հեռանալը ազգային հավաքականից
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո նա և Իրանի մյուս օլիմպիական մեդալակիրները բողոքել են Իրանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կուրոշ Բաղերիի դեմ՝ մարզումների ժամանակ վիրավորական արտահայտություններ օգտագործելու համար և հրաժարվել են մասնակցել ազգային թիմի պարապմունքներին: Սալիմիի և Կուրոշ Բաղերիի միջև ուղիղ եթերում հեռուստաբանավեճի ընթացքում տեղի ունեցած կատաղի վեճի արդյունքում Իրանի ծանրամարտի ֆեդերացիան հեռացրել է Սալիմիին և այլ ծանրորդների և Լոնդոնի Մրցումների մրցանակակիրներից ոչ մեկին չեն հրավիրել 2013 թվականի Ասիայի ծանրամարտի առաջնությանը և 2013 թվականի աշխարհի առաջնությանը[15]։
Թոշակի անցնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի Ասիական խաղերում իր երրորդ ոսկե մեդալը նվաճելուց հետո՝ ընդհանուր 461 կգ արդյունքով, Սալիմին հայտարարել է սպորտից հեռանալու մասին[16][17]։
Գլխավոր արդյունքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վայր | Քաշային կարգ | Պոկում | Հրում | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | Հորիզոնկանան | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
| Օլիմպիական խաղեր | ||||||||||||
| 2012 | +105 kg | 201 | 205 | 208 | 2 | 247 | -- | 1 | 455 | |||
| 2016 | +105 kg | 206 | 211 | 216 WR | 1 | - | - | - | ||||
| Աշխարհի առաջնություններ | ||||||||||||
| 2010 | +105 kg | 203 | 208 | 241 | 245 | 453 | ||||||
| 2011 | +105 kg | 201 | 209 | 214 WR | 241 | 250 | 464 | |||||
| 2014 | +105 kg | 206 | 246 | 251 | 457 | |||||||
| 2017 | +105 kg | 205 | 211 | 242 | 5 | 453 | ||||||
| Ասիական Խաղեր | ||||||||||||
| 2010 | +105 kg | 201 | 205 | 1 | 235 | 2 | 440 | |||||
| 2014 | +105 kg | 200 | 210 | 1 | 241 | 255 | -- | 1 | 465 | |||
| 2018 | +105 kg | 200 | 208 | 2 | 237 | 246 | 253 | 1 | 461 | |||
| Ասիայի Առաջնություն | ||||||||||||
| 2009 | +105 kg | 180 | 190 | 220 | 231 | -- | 421 | |||||
| 2011 | +105 kg | 200 | 205 | 208 | 241 | 250 | -- | 458 | ||||
| 2012 | +105 kg | 196 | 201 | 206 | 245 | 451 | ||||||
| Fajr cup | ||||||||||||
| 2016 | +105 kg | 195 | 201 | 205 | 225 | 430 | ||||||
| Պատանիների աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2008 | +105 kg | 181 | 186 | 220 | 406 | |||||||
| 2009 | +105 kg | 181 | 190 | 195 | 222 | 228 | 423 | |||||
| Ասիայի պատանիների առաջնություն | ||||||||||||
| 2008 | +105 kg | 185 | 222 | 407 | ||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Behdad Salimikordasiabi». IWF.net. IWF. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ سليمي به تيم وزنهبرداري ذوب آهن پيوست ورزش ۳
- ↑ Jury Panel Lets Iran’s Salimi Down in Men's 105+kg.
- ↑ «Behdad Salimi Wins the Supers at the World Weightlifting Championships». IronMind. 2010 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Asian Games Weightlifting: Behdad Salimi Wins the Supers!». IronMind. 2010 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Behdad Salimi: 216-kg World Record Snatch». IronMind. 2016 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Iran's Behdad Salimi Won Gold Medal in Men's Weightlifting +105kg». Kabir News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ London 2012 105kg superheavyweight men – Olympic Weightlifting.
- ↑ Bend, Bar (2016 թ․ հունիսի 2). «Behdad Salimi Returns to Competition, Goes 205/225 at Fajr Cup». Bar Bend Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Top weightlifters to watch in Rio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Weightlifting: Georgian lifts gold as Iran cry foul». Reuters. 2016 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Iran files application to CAS on Salimi’s case – Mehr News Agency.
- ↑ «Weightlifting under fire from angry Iranians: 1.6 million times». Reuters. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ International Weightlifting Federation website hacked after Iranian’s controversial Olympic exit.
- ↑ All Things Gym (2013 թ․ հուլիսի 15). «Weightlifting News: Iranian Weightlifters Leave / Got Kicked Off Team». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Iranian Weightlifter Behdad Salimi Announces Retirement After 2018 Asian Games - BarBend». BarBend (ամերիկյան անգլերեն). 2018-08-27. Վերցված է 2018-11-04-ին.
- ↑ سایت شبکه ورزش – بهداد سلیمی در گفتگوی اختصاصی با شبکه ورزش سیما از دنیای حرفه ای خداحافظی کرد,بهداد سلیمی Արխիվացված 27 Օգոստոս 2018 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեհդադ Սալիմի» հոդվածին։ |
|